Ադրբեջանցի հայտնի ակտիվիստը Բաքվի բանտից խնդրանքով դիմել է Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ադրբեջանցի հետազոտող և խաղաղության ակտիվիստ Բահրուզ Սամադովը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակը հասանելի է դարձել Factor TV-ին, որը հրապարակում ենք ամբողջությամբ։ Նամակին կից բանաստեղծությունից հատված է։

Նշենք, որ Բահրուզ Սամադովը 2024 թվականի օգոստոսից կալանավորված է պետական դավաճանության մեղադրանքով։ Նա հայտնի է իր խաղաղասիրական կոչերով և արևմտյան տարբեր հարթակներում Ադրբեջանի ռազմական մեքենայի քննադատությամբ, կալանավորվել է հայերի օգտին լրտեսության մեղադրանքով։ Մեղքը հաստատվելու դեպքում 29-ամյա ակտիվիստին ցմահ ազատազրկում է սպառնում:

Նա դիմել է Հայաստանի վարչապետին՝ խնդրելով հերքել, որ ինքը համագործակցել է Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունների հետ։

«Պարո՛ն վարչապետ,

Խնդրում եմ անկեղծորեն շարունակել խաղաղության օրակարգին հավատարիմ մնալու ուղին, անել հնարավորը՝ սահմանին հրադադարի խախտումները կանխելու համար և գործնական քայլեր ձեռնարկել ապագա համակեցության հնարավորությունն իրականություն դարձնելու ուղղությամբ։

Տևական խաղաղության համար երկու կողմերն էլ պետք է ձևավորեն արժեքներ՝ հիմնված ընդհանուր աշխարհագրության և համատեղ ապագայի գաղափարի վրա։ Այդ արժեքների հիմքում պետք է լինի բռնության միանշանակ մերժումը։

Բացի այդ, հարգանքով խնդրում եմ հրապարակել պաշտոնական և հիմնավորված հայտարարություն, որ ես երբևէ որևէ համագործակցություն չեմ ունեցել Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունների հետ։ Հուսով եմ, որ կողմերի միջև նոր շփումները մոտ ապագայում կհանգեցնեն իմ ազատմանը և կդադարեցնեն իմ՝ «խաղաղության բանտարկյալի» կարգավիճակը։

Խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ հրաժարվեն տարածքային հավակնություններից և կենտրոնանան համակեցության և բարիդրացիության մոդելների վրա՝ հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում։

Իմ նամակը ցանկանում եմ եզրափակել Շառլ Բոդլերի մի բանաստեղծությամբ․

Ջրերի ալիքներում սրբիր քո մահաբեր երանգները։

Եղեգը շատ է, ժայռը՝ ընդարձակ․

Թող յուրաքանչյուրը փորագրի իր սրինգը՝ առանց բռնության,

Առանց արյան, պատերազմի, մահաբեր խաբեության։

Եղեք եղբայրներ, կողք կողքի ապրեք,

Եվ բոլորդ՝ միաբան, ծխեք Խաղաղության սրբազան սրինգը։

Հարգանքով՝ Բահրուզ Սամադով»։

Հատկանշական է, որ չնայած Ադրբեջանի իշխանությունները խոսում են խաղաղությունից, սակայն բանտարկում են Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունից խոսող ակտիվիստներին, որոնցից մեկը Բահրուզ Սամադովն է։

Երիտասարդ գիտնական Սամադովը Պրահայի Կառլովի համալսարանի դոկտորանտ է, հայտնի է հակապետարազմական, խաղաղասիրական ընդգծված դիրքորոշմամբ։ Իր հոդվածներում ու մեկնաբանություններում նա քննադատել է Ալիևի ավտորիտար ռեժիմի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ Ղարաբաղի նկատմամբ ռազմական ագրեսիան։ Սամադովը դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, պնդել, որ ինքը «խաղաղասեր է, դավանում է քրիստոնեություն, իսկ այդ կրոնը խաղաղություն է քարոզում»։

Ռոբերտ Անանյան