Վտանգվա՞ծ է Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելը. Մարտուն Գրիգորյանը դուրս եկավ խաղից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.07.2026 | 01:14
«Ուիմբլդոն». Կարեն Խաչանովը դուրս է մնացել պայքարից
05.07.2026 | 00:15
ԱԱ-2026. Քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցը հայտնի է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.07.2026 | 21:07
5 քաղաքական ուժեր հայտարարել են միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու մասին
04.07.2026 | 19:26
Փաշինյանը խոստացավ Գոռավանում դպրոց կառուցել. գյուղը 412 աշակերտ ունի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.07.2026 | 18:47
Չի եղել դեպք, որ ուժը հաղթահարի անցողիկ շեմը, բայց ԿԸՀ-ն խլի այն. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.07.2026 | 18:40
ՍԴ-ն ուներ պատմական հնարավորություն առաջին անգամ անվավեր ճանաչել ընտրության արդյունքները. Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.07.2026 | 18:20
Ծիրանը տենց խայսաթ ունի, մի տարի բերք է տալիս, մի տարի չի տալիս. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.07.2026 | 18:04
Նոր ընտրություններ չեն լինի. ՍԴ-ն հրապարակեց որոշումը
04.07.2026 | 17:57
Ընտրությունների արդյունքներն անվավեր կճանաչվե՞ն. ՍԴ-ն հրապարակում է որոշումը. ՈւՂԻՂ
04.07.2026 | 17:54
Մեքենա վարելու շուրջ վիճաբանություն ու ծեծկռտուք է եղել. 3 անձ դանակահարվել է
04.07.2026 | 17:46
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
04.07.2026 | 17:21
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազ
04.07.2026 | 16:52
ԳԹԿ-ն մեկ օրով երկարաձգել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների բողոքարկման վերջնաժամկետը
04.07.2026 | 16:26
Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ հանգստյան օրերին․ Արտյոմ Կարապետյան
04.07.2026 | 16:09
Տիգրան Խաչատրյանը նոր ռեֆերենտ ունի
Բոլորը

Գյումրիի համայնքապետի պաշտոնը ստանձնելու հավակնություններով արտահերթ ընտրություններին մասնակցած, բայց միանձնյա իշխանություն ձևավորելու քվե չստացած Սարիկ Մինասյանը, Վարդան Ղուկասյանը, Ռուբեն Մխիթարյանը և Կարեն Սիմոնյանն այսօր ավագանու անդամի մանդատներ են ստացել թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից։ Միայն Մարտուն Գրիգորյանն է հրաժարվել մանդատից։ Թե ինչո՞ւ է «Մեր քաղաքը» դաշինքի առաջին համարը նման քայլի դիմել, որևէ պարզաբանում չկա։ Մարտուն Գրիգորյանն ու նրա գրասենյակի ներկայացուցիչն օրվա ընթացքում Factor TV-ի զանգերն անպատասխան թողեցին։

Մարտուն Գրիգորյանի ղեկավարած ուժը ավագանու կազմում վեց անդամ կունենա, այդ թվում՝ որդին՝ Կարեն Գրիգորյանը։ Վարդան Ղուկասյանը ութ հոգանոց թիմով կլինի, որում նաև նրա փեսան է՝ Ավետիս Առաքելյանը և եղբորորդին՝ Գևորգ Ղուկասյանը։ Ընտրվելու դեպքում՝ Ղուկասյանը մտադիր է տեղակալի պաշտոններից մեկը  վստահել փեսային՝ Ավետիս Առաքելյանին։

«Մայր Հայաստան»-ը երկու անդամ կունենա ավագանու կազմում, իսկ «Իմ հզոր համայնքը»՝ երեք։ Ամենաշատ անդամներն ավագանու կազմում կունենա ՔՊ կուսակցությունը՝ 14 մանդատ։ Սարիկ Մինասյանից զատ՝ մանդատ են ստացել նաև Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ազգական Վահագն Մկրտչյանը, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի ընկերուհի Քնարիկ Հարությունյանը։ Ընդհանուր 33 հոգանոց կազմով ապրիլի 16-ին գումարվելու է Գյումրիի ավագանու առաջին նիստը, որի շրջանակում ընտրվելու է համայնքի ղեկավար։

Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ կաջակցի Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դառնալ։ Ընտրությունների արդյունքով՝ որևէ ուժի չհաջողվեց մեծամասնություն ստանալ ավագանու կազմում, որից հետո «Մայր Հայաստան» և «Իմ հզոր համայնք» ուժերը հայտարարեցին Կոմկուսից առաջադրված Վարդան Ղուկասյանի շուրջ համախմբվելու մասին։ Ղուկասյանն ընդդիմադիրներից ամենաշատ քվե ստացած թեկնածուն է։ Չնայած նշված ուժերի՝ իրեն միանալու հանգամանքին՝ Վարդան Ղուկասյանը չի կարող համայնքապետ ընտրվել, եթե չլինի Մարտուն Գրիգորյանի աջակցությունը։

Արդյո՞ք Մարտուն Գրիգորյանի՝ մանդատից հրաժարվելը կարող է նշանակել, որ «Մեր քաղաքը» դաշինքը չի ապահովի Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ ընտրվելու համար նախատեսված անհրաժեշտ քվեները։ Վարդան Ղուկասյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ Գրիգորյանի հետ քննարկում չի ունեցել, հիշում է վերջինիս հայտարարությունն իրեն աջակցելու վերաբերյալ և առաջարկում է սպասել ապրիլի 16-ի նիստին, որտեղ ամեն ինչ պարզ կլինի։

Մինչ այս, ընտրություններում ամենաշատ քվեն ստացած ՔՊ-ն դեռևս չի հստակեցնում՝ ապրիլի 16-ին կայանալիք նիստում առաջադրելո՞ւ է Սարիկ Մինասյանին քաղաքապետի պաշտոնում, թե՞ ոչ։ Առանձին ՔՊ-ականներ հայտարարել էին, որ առաջադրելը տեղին կլինի, քանի որ գյումրեցիներից 17 հազար քվե են ստացել։

Վարդան Ղուկասյանն անցնում է մի շարք քրեական գործորով, այդ թվում՝ ապօրինի հարստացման, Դատախազությունը վիճարկում է նրա ունեցվածքը։ Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հնարավոր է, որ Ղուկասյանը կալանավորվի։ Իշխանության ներկայացուցիչը հիշեց Վարդան Ղուկասյանի նախկին հայտարարությունները։

Եթե Վարդան Ղուկասյանին հաջողվի ընտրվել համայնքապետ, նա Գյումրիի կառավարումը կստանձի չորս տարի ժամկետով։ Դա կլինի Ղուկասյանի երկրորդ ժամկետը․ մինչ այս նա 13 տարի՝ մինչև 2012 թվականը եղել է քաղաքապետ։ Նրա պաշտոնավորման ընթացքում աղմկահարույց պատմությունների, այդ թվում՝ արյունալի միջադեպերի պակաս չի եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան