Վալոդյա Գրիգորյանը` Փարաքարի համայնքապետ. Լյուդվիգ Գյուլնազարյանը և Դավիթ Մինասյանը մանդատներ են ստացել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Փարաքարի ավագանու ընտրություններին մասնակցած և անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի ներկայացուցիչներն այսօր թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստացել են ավագանու անդամի մանդատները։ Հանձնաժողովի արձանագրությունից Factor.am-ը տեղականում է, որ անցողիկ շեմը հաղթահարած ուժերի առաջին համարները մանդատները վերցրել են։ Նրանք են՝ ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը, «Միասնություն» կուսակցությունների դաշինքի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Դավիթ Մինասյանը։

Այսպիսով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Փարաքար համայնքում ունի 7 մանդատ, «Միասնություն» կուսակցությունների դաշինքը` 12, «Ազգային առաջընթաց»-ը` 2 մանդատ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Տարոն Ղալողլանյանի և Հովհաննես Մխիթարյանի գրանցումները, ինչպես նաև ՔՊ ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Սվետա Ավագյանի գրանցումը:

Նշենք, որ ապրիլի 16-ին տեղի կունենա ավագանու առաջին նիստը: Փարաքար համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով ընտրությանը մասնակցող ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին ստացած «Միասնություն» կուսակցությունների դաշինքի թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող Վալոդյա Գրիգորյանն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար: Ապրիլի 19-ին Գրիգորյանը կստանձնի համայնքի ղեկավարի լիազորությունները: