Սոչիի հայտարարության ձևակերպմամբ՝ սահմանը կարող է ճշգրտվել նաև Արցախի և Ադրբեջանի միջև․ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.04.2024 | 00:04
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
26.04.2024 | 23:30
Հարցումների համաձայն՝ Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել
26.04.2024 | 23:14
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.04.2024 | 22:58
Ճապոնիայում Ֆուձի լեռան տեսարանը կփակվի ցանկապատով, քանի որ տեղի գյուղի բնակիչները հոգնել են զբոսաշրջիկների բազմությունից
26.04.2024 | 22:44
Բախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում
26.04.2024 | 22:24
Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելուց 2 տարի անց որևէ մեկը չի պատժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 22:16
Ռուսական «Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարներն այս տարվա արդեն 2-րդ հանդիպումն են անցկացրել
26.04.2024 | 22:03
Բլինքենը Չինաստանին նոր պատժամիջոցներով է սպառնացել՝ ՌԴ-ին օգնելու դեպքում
26.04.2024 | 21:51
ՀՀ-ում չի՛ լինելու արտատարածքային միջանցք. ՀՀ-ն է վերահսկելու իր կոմունիկացիաները․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 21:36
ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո. ՄԻՊ
26.04.2024 | 21:14
Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են
26.04.2024 | 21:00
2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.04.2024 | 20:51
«Հայաստան» խմբակցությունը պատերազմի և արկածախնդրության կոչ չի անում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
26.04.2024 | 20:30
Այո՛, կոշտ և ռադիկալ ենք․ նեյնիմների ժամանակը չէ, երկիրը գոյութենական վտանգի մեջ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առաջիկայում տեղի են ունենալու 2 բավական կարևոր գագաթաժողովներ, որոնք կարող են Հայաստանի համար էական օրակարգեր պարունակել: Այս մասին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում այսօր «ՀՀ անվտանգության օրակարգ՝ Եվրոպայում գագաթնաժողովներին ընդառաջ» խորագրով փորձագիտական քննարկման ժամանակ նշեց կենտրոնի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 2-3-ին, Շվեդիայում տեղի է ունենալու ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստ, իսկ դեկտեմբերի 15-ին տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որտեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպում:

«Հանդիպումների շղթայում առաջինը Սոչիի հանդիպումն էր: Հայկական կողմը հայտարարել էր, որ պատրաստ է ստորագրել դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին հայտարարություն և Ռուսաստանի կողմից առաջարկվել էին տարբերակներ… Սակայն դա տեղի չունեցավ, ստորագրվեց այլ հայտարարություն»,- նշեց Սաֆարյանը՝ հավելելով, որ Ռուսաստանն իր դերի ընդգծման և ցուցադրման անհրաժեշտությունն ունի:

Սաֆարյանը նկատեց, որ Սոչիի հանդիպման ժամանակ բոլոր հարցերի մասով հղում արվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ինչը բացառում է Թուրքիայի մասնակցությունը թե՛ ապաշրջափակման գործընթացին, թե՛ սահմանագծման և սահմանազատման գործընթացին:

Սոչիի հայտարարությունում, Սաֆարյանի դիտարկմամբ, կարևոր կետ է նոյեմբերի 9-ի հայտարարության անվերապահ կատարումը. «Հայկական կողմի համար դա ռազմագերիների վերադարձն է և «Զանգեզուրի միջանցքի» բացառումը»:

Սաֆարյանի խոսքով՝ Սոչիի հայտարարության ձևակերպմամբ՝ սահմանը կարող է ճշգրտվել նաև Արցախի և Ադրբեջանի միջև: Հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ամրագրումը, Սաֆարյանի կարծիքով, կարող է Արցախի սահմանին վերաբերվել, քանի որ հղումը կատարվում է հենց նոյեմբերի 9-ի հայտարարությանը:

Մանրամասները՝ տեսանյութում: