Սպասում ենք մեր դաշնակցի արձագանքին․ ՀՀ-ն չի մտածում, որ պետք է մենակ լինի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

«Հայաստանն ու հայ ժողովուրդն սպասում են իրենց դաշնակցի՝ Ռուսաստանի արձագանքին»,- ԱԺ նիստում հայտարարեց Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին։

«Իրավիճակն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերը անցել են հարձակման, տեղի է ունենում լայնամասշտաբ սադրանք Հայաստանի սահմանների ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի պաշտպանության նախարարության հայտարարությունները, թե իբր սադրանքը կամ այդ մատական գործողություններն սկսել է հայկական կողմը, բացարձակ անհիմն են և սուտ։ Այդ ամենը հիմնավորվում է թե ՀՀ վարչապետի, թե այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ բոլոր միջազգային հարթակներում հնչեցրած հայտարարություններով ու ՀՀ ընդհանուր քաղաքականությամբ։ Այդ ամենը հիմնավորվում է նաև Ադրբեջանի նախագահի մի շարք հայտարարություններով, թե՛ միջազգային հարթակներում, թե՛ ներքին լսարանի համար…

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո ՀՀ քաղաքական իշխանությունը բարձրագույն մակարդակով որդեգրել է տարածաշրջանային խաղաղությունը՝ որպես նպատակ։ Իսկ թե ինչ է որդեգրել Ադրբեջանը, դա շատ պարզ երևում է նրանց բոլոր հայտարարություններում։ Ես վստահ եմ, որ միջազգային գործընկերները՝ թե՛ ԵԱՀԿ համանախագահությունը, թե՛ մեր ՀԱՊԿ գործընկերները պետք է շատ հստակ անցնեն գործի։ Եթե խոսքը վերաբերում է հայտարարություններին ու կոչերին, ապա դրանք պետք է լինեն շատ առարկայական և ուղղված կոնկրետ այն կողմին, որն սկսել է այս սադրանքը»,- ասաց նա։

Ըստ Վահագն Ալեքսանյանի՝ ԱԽ քարտուղարն արդեն ասել է, որ ՀՀ-ն դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ ապահովելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ «Այս առումով պետք է ասել, որ Հայաստանի Հանրապետությունը, այո, սպասում է Ռուսաստանի Դաշնության՝ իր դաշնակցի արձագանքին՝ որպես դաշնակից, որովհետև ՀՀ-ն և հայ ժողովուրդը տեսնում են, թե ինչ աջակցություն է Ադրբեջանն ստանում իր դաշնակցի կողմից։ Եվ ՀՀ-ն ու հայ ժողովուրդը բնավ չեն մտածում, որ պետք է մենակ լինեն, այն պարագայում, երբ կան կնքված միջազգային համաձայնագրեր, կան դաշնակցային պայմանագրեր։ Եվ ՀՀ-ն միշտ հավատարիմ է մնացել այդ պայմանագրերին»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում: