Ակնայում ականի վրա պայթելու հետևանքով ադրբեջանցի է մահացել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Այսօր Արցախի գրավյալ տարածքներում ադրբեջանցիների՝ ականի վրա պայթելու հերթական դեպքն է տեղի ունեցել․ Ակնայում ականի վրա պայթելու հետևանքով 41-ամյա տղամարդ է մահացել։

Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունից «ԱՊԱ»-ին հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել այսօր ժամը 17։00-ի սահմաններում։ 1981 թվականին ծնված Աղաև Զաուր Իսաօղլուն անասուններին արածեցնելու ժամանակ պայթել է ականի վրա ու մահացել։

Նշենք, որ օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Ստամբուլում ընթացող Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ԱԳ նախարարների 8-րդ նիստում Արցախի գրավյալ տարածքներում ականների վրա պայթելու հետևանքով զոհերի ու վիրավորների թարմ տվյալներ էր ներկայացրել։ Նա նշել էր, որ պատերազմի ավարտից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով զոհվել է 33 ադրբեջանցի, վիրավորել՝ 134-ը։ Ընդհանուր առմամբ, տուժել է 167 մարդ։ Բայրամովը, սակայն, տուժած քաղաքացիական անձանց ու զինվորականների առանձին տվյալներ չէր ներկայացրել։

Էմմա Չոբանյան