Ինչու բուժաշխատողները չեն հետաքրքրվում քաղաքացիների՝ հետպատվաստումային վիճակով․ պարզաբանում են քաղաքապետարանի առողջապահության վարչությունից

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Factor.am ահազանգած քաղաքացին հայտնել է, որ «Էրեբունի» ԲԿ-ի պոլիկլինիկայում պատվաստման առաջին դեղաչափը ստացել է, ինչից որոշ ժամանակ անց վիրահատվել է։ Վիրահատությունից հետո բժիշկները հայտնել են, որ դեռևս երկրորդ դեղաչափը ստանալ չի թույլատրվում։ Քաղաքացին հարց է բարձրացնում․ այդ դեպքում ինչո՞ւ պոլիկլինիկայի աշխատակիցներից ոչ ոք չի զանգում և չի հետաքրքրվում երկրորդ դեղաչափը ստանալու մասին։  «Պատվաստման  2-րդ դեղաչափը ստանալու ժամկետը լրացել է, սակայն այս դեպքում էլ որևէ մեկը չի զանգել և հետաքրքրվել՝ ինչու չեմ գնում պատվաստման»,- նշում է քաղաքացին։

Ինչու պոլիկլինիկաների աշխատակիցները չեն հետաքրքրվում քաղաքացիների՝ հետպատվաստումային վիճակով․ այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Քաղաքապետարանի առողջապահության վարչությունից։

«Աշխատակիցները քաղաքացիների հետ պահում են հետադարձ կապ, պարզապես վերջին ժամանակահատվածում խիստ ծանրաբեռնված են»,- ասաց վարչության պետի օգնականը։ Ստացվում է՝ ծանրաբեռնվածությունն է պատճառը, որ աշխատակիցները չեն զանգում քաղաքացիներին և ճշտում, եթե անցել է պատվաստման երկրորդ դեղաչափը ստանալու նշված ժամանակահատվածը, ապա ինչու չեն գնացել պատվաստման։

Վարչության աշխատակիցը նաև նշեց, որ այս դեպքում վիրահատող բժիշկն էր պարտավոր քաղաքացուն տեղեկացնել՝ թույլատրվո՞ւմ է ստանալ պատվաստման երկրորդ դեղաչափը, թե՞ ոչ։ 

 

Արփի Հակոբյան