ՀՀ-ի նկատմամբ ուժի սպառնալիք կա․ չի՛ կարող լինել դելիմիտացիայի գործընթաց․ Արամ Օրբելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանի հետ

–Այսօր նոյեմբերի 9-ն է՝ լրացել է պատերազմի դադարեցման մեկ տարին։ Այս ընթացքում բազմաթիվ հարցեր կուտակվեցին, որոնցից է նաև սահմանազատման, սահմանագծման հարցը: Հանրային քննարկումներում մի կարևորագույն թեմա է ծառացած՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանները ճանաչելու հարց կա՞, թե՞ մենք դա արդեն իսկ արել ենք։ Ի՞նչ գործընթաց պետք է ընթանա, եթե ուզում ենք կարգավորել հարաբերությունները:

-Վերջին տասնամյակներում տերմինաբանական շփոթ է սկսել առաջանալ, լրջագույն խնդիր է առաջանում, երբ միջազգային իրավունքով սկսում են զբաղվել ոչ իրավաբանները, այլ, օրինակ, քաղաքագետները (թեև նրանք էլ ունեն միջազգային իրավական որոշակի կրթություն) կամ քաղաքական գործիչները: Ի՞նչ է նշանակում տարածքային ամբողջականություն. եթե կա պետություն, պետությունն ունի տարածք, ապա այդ տարածքը չի կարող փոփոխվել ուժի գործադրման արդյունքում: ՄԱԿ-ի Կանոնադրությամբ արգելվում է ուժի օգտագործումը կամ ուժի օգտագործման սպառնալիքը այլ անդամ պետության տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության և այլնի դեմ։ Եթե կա պետություն, չես կարող գնալ, դրա մի կտորը գրավել, այսինքն՝ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից:

-Սյունիքի, Գեղարքունիքի հատվածներում․․․

-Ոչ միայն: Կանդրադառնամ նաև այդ հարցին: Արդյո՞ք մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը: Աշխարհի բոլոր երկրները բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, որպես պարտավորություն՝ չգրավելու ուրիշի տարածք, ինքնին ճանաչել են: Հիմա հարց է առաջանում՝ արդյո՞ք դա շարունակվում է, որ մենք ճանաչել ենք Ադրբեջանի ինչ-որ «իքս» սահմաններ։ Պատասխանն է՝ իհարկե՝ ոչ:

-Դրանք տարբեր բաներ են՝ տարածքային ամբողջականություն և սահմաններ։ Ինչո՞վ են տարբեր:

-Տարածքային ամբողջականությունը սահման չէ, տարածք չէ, դա պարտավորություն է, ինչպես, օրինակ, ճանաչել մարդու կյանքի իրավունքը և պարտավորվել չսպանել, և եթե սպանեն՝ կդատեն: Չենք կարող ասել՝ սպանելու իրավունքը վիճելի է կամ վիճելի չէ: Ակնհայտ է, որ մենք պայմանավորվել ենք իրարից տարածք չգրավել, դա 45թ. վերջնական ձևակերպվել է, դրանից հետո ավելի մանրամասնվել է քաղաքական փաստաթղթերով, այդ թվում նաև՝ Հելսինկյան ավարտական ակտով: Արդյո՞ք դա նշանակում է, որ մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքը ինչ-որ սահմաններում. իհարկե՝ ոչ, որովհետև եթե դա այդպես լիներ, ՄԱԿ-ի բոլոր անդամները, Հնդկաստանն ու Պակիստանը, դառնալով ՄԱԿ-ի անդամ, ճանաչելով իրար տարածքային ամբողջականություն, վեճեր չպետք է ունենային տարածքների հետ կապված: Բոլոր պետությունները, որոնք ՄԱԿ-ի անդամ են, չպետք է վեճի առարկա դարձնեին, օրինակ, Կոսովոյի անկախության խնդիրը և այլն: Տարածքային ամբողջականությունը ճանաչելու խնդիր կարող է առաջանալ բացառապես այն դեպքում, երբ մի պետություն ասում է՝ մենք գիտենք, որ սա ձեր տարածքն է, որոշել ենք գրավել մի քիչ, կպցնել մեզ, այսինքն՝ այն, ինչ անում է Ադրբեջանը, այ՝ դա կլինի տարածքային ամբողջականության սկզբունքի խախտում:

-Ադրբեջանը Հայաստանին պահանջ է ներկայացնում՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սահմանները, կարգավորել հարաբերությունները:

-Իրենք պահանջում են Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի մաս, եկեք առանց բարդ տերմինների խոսենք: Մենք երբևէ չենք ճանաչել, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում, ավելին՝ հակառակն ենք ճանաչել։ Այս պահին ՀՀ իրավունքները ոտնահարվում են կոպտագույն կերպով, բայց ՀՀ-ն որևէ գործողություն չի կատարում՝ համապատասխանաբար իր իրավունքները պաշտպանելու համար՝ առնվազն իր իրավունքները խախտելու մասին հայտարարություններ անելով։ ՀՀ-ի նկատմամբ սպառալիք կա, չի կարող լինել դելիմիտացիայի գործընթաց:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան