10 քրեական գործ՝ հայհոյելու և ծանր վիրավորանքի համար․ օրենքը ՍԴ նժարին է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Յոթերորդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքային վերջին օրերին հասցրեց քրեականացնել ծանր վիրավորանք հասցնելը։ Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի հատկանիշներով արդեն իսկ 10 քրեական գործ է հարուցվել։ Factor TV-ի սեպտեմբերի 28-ի գրավոր հարցմանն ի պատասխան Ոստիկանությունից հայտնում են, որ գործերից 6-ը հարուցվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված։

Թեև Ոստիկանությունը, նախաքննական գաղտնիքից ելնելով, չի բացահայտում հանրային գործիչներին, այնուամենայնիվ, FactorTV-ի տեղեկություններով՝ այս դեպքերից առնվազն երեքը վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին։ Դեռևս սեպտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Ոստիկանությունը փնտրում է վարչապետի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրած «Հրանտ Ավետիսյան» անունով օգտատիրոջը։

Միայն իշխող «Իմ քայլը» խմբակցության ձայներով ընդունված օրինագիծը դժգոհությունների մեծ ալիք բարձրացրեց հանրության շրջանում։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն օրենքի նախագիծը ներկայացնելու ժամանակ փորձել էր մեղմել դժգոհությունները՝ պատճառաբանելով, որ իրավիճակ է փոխվել, սոցիալական ցանցերում հայհոյանքն ամենուր է։

Խնդրահարույց օրենքին անդրադարձ կատարեց նաև Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։ Հեղինակավոր կառույցը հոդվածի կիրառումը դադարեցնելու կոչով երկու անգամ դիմեց Հայաստանին՝ ահազանգելով՝ օրենքը վկայում է Հայաստանում ժողովրդավարության և խոսքի ազատության հետընթացի մասին։ Սեպտեմբերի 28-ին Freedom House-ը մտահոգություն հայտնեց նաև Փաշինյանին վիրավորելու համար օգտատիրոջ դեմ քրեական գործ հարուցելու առնչությամբ։

Քաղաքացիական հասարակությունը օրենքը «խիստ սուբյեկտիվ, իշխանության կողմից հաշվեհարդար տեսնելու նպատակ ունեցող նախաձեռնություն» որակեց։ Իրավապաշտպանների դիտարկմամբ՝ իշխանությունները պետք է ձգտեն ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ատելության խոսքը պակասի, այնինչ նրանք գնացել են ամենատարօրինակ ճանապարհով։

ԽԱՊԿ ղեկավար Աշոտ Մելիքյանի խոսքով՝ իրենք, բնականաբար, կողմ չեն վիրավորանքին կամ հայհոյախոսությանը, պարզապես օրենքը մի շարք խնդրահարույց կետեր է պարունակում, որոնք հետագայում կարող են վնաս հասցնել խոսքի ազատությանը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանի կարծիքով՝ վիրավորանքի քրեականացումը հետընթաց քայլ է Հայաստանի համար։ Նրա դիտարկմամբ՝ օրենքի ձևակերպումները սպառիչ ու հասկանալի չեն, քանի որ պարզ չէ՝ որն է արգելված խոսք, ինչի համար պատասխանատվություն է սահմանվում։

Հենց այս հիմքերը մատնանշելով՝ օրենքի ընդունումից երեք ամիս անց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմեց Սահմանադրական դատարան։ Ներկայացված դիմումում Պաշտպանը Բարձր դատարանին խնդրել է ուսումնասիրել խնդրահարույց օրենքն ու պարզաբանել՝ համապատասխանո՞ւմ է, արդյոք, օրենքը Սահմանադրությանը։

«Հատուկ նշում եմ, որ ատելության խոսքը, արժանապատվության դեմ ուղղված և խոսքի ազատությանը հակադրվող ցանկացած խոսք դատապարտելի է, նման արատավոր երևույթները չպետք է տեղ ունենան մեր հասարակությունում և վերջ: Բայց սա չի նշանակում, թե պետությունն այս զգայուն ոլորտի կարգավորմանն ուղղված համակարգված, ծրագրված պետական քաղաքականություն վարելու փոխարեն՝ պետք է միագամից սկսի գործել Քրեական օրենսգրքի անորոշ ձևակերպումներով հոդվածներով և դրանով ավելի բարդացնի վիճակը: Ցանկացած միջոց պետք է անհրաժեշտ ու պիտանի լինի՝ հասնելու համար այն իրավաչափ նպատակին, որը պետությունն իր առջև դրել է»:

Թաթոյանն անթույլատրելի է համարել նախագծի ընդունումն ԱԺ արտահերթ նստաշրջանում՝ առանց լայն հանրային ու մասնագիտական իմաստավորված քննարկումների։ Նրա դիտարկմամբ՝ խորհրդարանի քննարկումները միայն ավելի են խորացրել անորոշությունները:

«Թե՛ օրենսդիրը, թե՛ գործադիրն անտեսել են, որ մինչ դատական պրակտիկա ձևավորվի, շատ արագ խնդիրներ են առաջ եկել կոնկրետ մարդկանց ու հենց գործ քննող մարմինների համար, որոնք կարող են ձևախեղել ողջ պրակտիկան: Հանցակազմի ձևակերպումներն էլ այնպիսին են, որ հանցագործության շեմն էապես նվազեցվել է, քանի որ այն չի պարունակում հանցագործության որևէ հատկանիշ կամ հիմք, որով նման արարքը պետք է դրսևորվի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան