Սյունիքի մարզպետը Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի նորոգման աշխատանքների ավարտի ժամկետներ է նշել

Լուրեր

27.04.2024 | 00:04
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
26.04.2024 | 23:30
Հարցումների համաձայն՝ Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել
26.04.2024 | 23:14
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.04.2024 | 22:58
Ճապոնիայում Ֆուձի լեռան տեսարանը կփակվի ցանկապատով, քանի որ տեղի գյուղի բնակիչները հոգնել են զբոսաշրջիկների բազմությունից
26.04.2024 | 22:44
Բախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում
26.04.2024 | 22:24
Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելուց 2 տարի անց որևէ մեկը չի պատժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 22:16
Ռուսական «Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարներն այս տարվա արդեն 2-րդ հանդիպումն են անցկացրել
26.04.2024 | 22:03
Բլինքենը Չինաստանին նոր պատժամիջոցներով է սպառնացել՝ ՌԴ-ին օգնելու դեպքում
26.04.2024 | 21:51
ՀՀ-ում չի՛ լինելու արտատարածքային միջանցք. ՀՀ-ն է վերահսկելու իր կոմունիկացիաները․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 21:36
ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո. ՄԻՊ
26.04.2024 | 21:14
Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են
26.04.2024 | 21:00
2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.04.2024 | 20:51
«Հայաստան» խմբակցությունը պատերազմի և արկածախնդրության կոչ չի անում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
26.04.2024 | 20:30
Այո՛, կոշտ և ռադիկալ ենք․ նեյնիմների ժամանակը չէ, երկիրը գոյութենական վտանգի մեջ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մինչև տարվա վերջ կավարտենք Գորիս-Կապանի այլընտրանքային ճանապարհի կառուցումը։ Այս մասին այսօր Factor TV-ի հետ զրույցում հայտնեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։

«Տարածքային կառավարման նախարարը եկել է, երեկվանից իր հետ ստուգում ենք ճանապարհները։ Կառուցումը նորմալ ընթանում է նաև Տաթևից Կապան հատվածում։ Խոտ-Որոտան հատվածը 1 ամսից կավարտենք, Բարձրավան-Շուռնուխ հատվածն էլ մինչև տարեվերջ պատրաստ կլինի»,-մանրամասնեց Պողոսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինված ուժերը Որոտան գյուղի մոտակայքում՝ նախկինում ադրբեջանաբնակ, այժմ չբնակեցված Էյվազլիի մոտ, անցակետ են դրել և ստուգում են իրանական բեռնատարները։

Ամռան ընթացքում էլ Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածներում էին ճանապարհը փակել, բանակցությունների արդյունքում այն վերաբացվեց, սակայն ինչ պայմաններով՝ մնաց անհայտ։ Ադրբեջանական ուժերը ճանապարհի, ընդհանուր առմամբ, 21 կիլոմետրանոց հատվածներում տեղակայվել էին դեկտեմբերին. խորհրդային քարտեզներով այդ տարածքները Զանգելան և Կուբաթլու շրջաններում են, որոնց զգալի մասը պատերազմից հետո ադրբեջանական տիրապետության տակ էր հայտնվել։ ՀՀ իշխանությունը որոշում կայացրեց իրականացնել Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի վերակառուցումը։

Մերի Մարտիրոսյան