Իշխանության հետքայլը. երբ և ինչպես կստեղծվի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը․ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Իշխանությունը վերջնական քննարկումների արդյունքում որոշել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ստեղծել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի կազմով: Հանձնաժողովը նախագահող Անդրանիկ Քոչարյանի փոխանցմամբ՝ տեխնիկական խնդիրներ կան, որոնք հարթվելուց հետո հանձնաժողովը կսկսի իր աշխատանքերը:

Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացությունը հրաժարվում է հուլիսի 26-ին Նիկոլ Փաշինյանի հետ կուսակցական նիստում կայացրած այն որոշումից, որի համաձայն պետք է ստեղծվի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով , որի մեջ կներառվեն նաև արտախորհրդարանական ուժերը: Այս որոշման մասին Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր Ալեն Սիմոնյանը:

Անդրանիկ Քոչարյանն այս հայտարարությունից մի քանի ամիս անց նշում է՝ այլ ձևաչափով հանձնաժողով ստեղծելն անհնար է.

Խորհրդարանական ընդդիմությունը բացառում է օբյեկտիվ քննությունն այս իշխանության  ղեկավարած հանձնաժողովի կողմից: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշում է՝ թիրախավորվելու են ավելի ցածր պաշտոններ զբաղեցնող անձինք, իսկ քաղաքական պատասխանատուները չեն հայտնվելու մեղավորների ցանկում:

Անդրանիկ Քոչարյանը, մինչդեռ, վստահեցնում է, որ  հանձնաժողովի աշխատաքների ընթացքում  քաղաքական կողմնորոշումները ազդեցություն չեն ունենալու. Նշում է՝ քննիչ հանձնաժողովը չի քննելու միայն պատերազմի դրվագները, ուսումնասիրելու են նաև բարձրաստիճան զինվորականների դղյակների ծագումնաբանությունը, իսկ հարկ եղած դեպքում Մոնումենտում և Վահագնի թաղամասում հանձնաժողովի նիստեր են հրավիրելու:

Այնուհանդերձ, նկատենք, որ  ուշանում է 44-օրյա պատերզմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթացը: Այնինչ, իշխանությունները  ընտրություններից հետո հայտարարում էին՝  նոր խորհրդարանի ձևավորմանը հետևելու է հանձնաժողովի ստեղծումը: 

Թե երբ կձևավորվի  հանձնաժողովը և ինչ կազմով՝ պարզ կդառնա առաջիկայում, այժմ առավել կարևոր է հարցը՝ թե ինչ է այն բացահայտելու և արդյոք հանրությունը հասու է լինելու հանձնաժողովի բացահայտումներին:  Հիշեցնենք, որ 2016 թվականի քառօրյա պատերազմի հարցով ստեղծված հանձնաժողովի աշխատանքի արդյունքները  այդպես էլ չներկայացվեցին հանրությանը: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան