Ես պարտվեցի․ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ՊՆ-ում առայժմ չենք ստուգում․ այնտեղ անհանգիստ էին, որ ՊՎԾ-ն կստուգի․ Դավիթ Սանասարյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.06.2026 | 14:07
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար
29.06.2026 | 13:59
Ընդդիմադիր 3 ուժերին պաշտպանության տակ էին առել Պուտինը և ՌԴ այլ պաշտոնյաներ․ Սեդա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:54
Հրդեհ Կապուտանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
29.06.2026 | 13:45
Կայա Կալլասն ու ԵՄ պաշտոնյաները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Թուրքիա են մեկնում
29.06.2026 | 13:37
Ինչո՞ւ եք 4 օր անց արձագանքել ժամը 20-ից հետո ընթացող քվեարկություններին․ ՍԴ դատավորը՝ ԿԸՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:28
Հայ ընտրողները վերահաստատեցին իրենց աջակցությունը ռուսական հարկադրանքը նվազեցնելուն ու Եվրոպայի հետ կապերը խորացնելուն․ Գերմանիայի ԱԳ նախարար
29.06.2026 | 13:20
Ամուսնալուծված, երեխա ունեցող արցախցիներից ովքեր կարող են դիմել բնակապահովման ծրագրին. մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:12
Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով հունիսի 21-ից ավելի քան 1300 մարդ է մահացել․ ԱՀԿ ղեկավար
29.06.2026 | 13:02
Կոմիտասում Ռ.Ս.-ի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
29.06.2026 | 12:53
Լուկաշենկոն Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
29.06.2026 | 12:45
ԲՀԿ-ի համար պետք է կիրառելի լիներ ոչ թե 4 տոկոսի շեմը, այլ 8 կամ 10 տոկոսի շեմը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը մնացել են առանց էլեկտրականության
29.06.2026 | 12:25
Ինձ վիրավորողների շահերն եմ պաշտպանում. Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:19
Թուրքիայի նախագահականն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
29.06.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // Ավինյանը դժգոհ է ասֆալտապատման որակից․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցն «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի հետ

-Պարո՛ն Սանասարյան, ԱԱԾ-ն հայտնում է ՊՆ-ի կարիքների համար զենքի գնման չարաշահումներով գործարքի մասին։ Կալանավորված են Դավիթ Տոնոյանը, Դավիթ Գալստյանը, գործով անցնում են ներկա ու նախկին բարձրաստիճան զինվորականներ։ ԱԱԾ-ն մեկ այլ հաղորդագրությամբ հայտնել էր, որ 2011-ին մատակարար ընկերություններից մեկը ներմուծել է ժամկետներն անցած հրթիռներ, սակայն պատասխանատու անձինք գնել են անորակ հրթիռները՝ պետբյուջեից վճարելով 47 միլիոն դոլար։ Ինչի՞ վկայությունն է այս դեպքը։

-Սա համակարգային կոռուպցիայի մասին է, որ տարիներ շարունակ տեղի է ունեցել։ Մի դեպքով միայն բացահայտում տեղի ունեցավ։ Հարց է՝ ինչո՞ւ միայն այդ դեպքով, ինչո՞ւ ավելի խոշոր ուսումնասիրություններ չարվեցին ՊՆ-ում հեղափոխությունից հետո։ Եվ այս պարագայում գործը դեռ նախաքննության փուլում է, նոր են կալանավորվել։ Դեռ պետք է հետևենք տեսնենք, թե է ինչ տեղի ունենում։ Ես կարծում եմ՝ սա մի չնչին մասն էր։ Շատերը լսում, ասում են՝ ո՛նց, էսքան միլիոնի չարաշահո՞ւմ է եղել։ Ես ձեզ ասում եմ՝ սա ՊՆ-ի համար մեծ թիվ չի՝ փշրանքների մասին է խոսքը։

-Դուք Պետական վերահսկողական ծառայության պետ նշանակվեցիք հեղափոխությունից հետո։ Ժամանակի ընդդիմադիրները, իրավապաշտպանները ահազանգում են բանակում չարաշահումների մասին՝ փաստեր ներկայացնելով։ Սերժ Սարգսյանի իշխանությունը դիմադրում էր՝ մեծ բացահայտումների մասին չէինք լսում։ Ինչո՞ւ չէիք նախաձեռնում ստուգումներ բանակում։ 

-Երևի՝ այդ հարցը պետք է ուղղեիք Նիկոլ Փաշինյանին։ Դուք կհիշեք, որ նախկինում էլ ասել եմ՝ անհրաժեշտություն է ՊՆ-ում ուսումնասիրությունների անցկացումը՝ ողջ այդ ֆինանսական շարժերն ուսումնասիրելը՝ ինչ է տեղի ունեցել։  Ինձ համար և այն ժամանակ, գոնե ես ներկայացնում եմ նաև վարչապետ Փաշինյանի տեսակետը, որ առաջնահերթություն էր հասկանալ՝ ինչ է եղել ՊՆ-ում։ Մենք տարիներ շարունակ խոսել ենք այդ մասին, քննադատել ենք, և եթե մի փոքր անգամ կապ ունեինք ՊՆ-ի, բանակի հետ, հասկանալի կլիներ, թե ինչպես են տենդերները շատ գեներալներ հաղթել, թե ինչպես են շատ այլ չարաշահումներ լինում, թե ինչպես չեն կառուցվում պաշտպանական ամրություններ, գծեր և այլն։ Մենք բոլորս դա տեսել ենք՝ այնպես չի, որ այլ պետության բանակի մասին է խոսքը։ Առաջին համաձայնությունը ըստ օրենքի՝ ես պարտավոր էի ստանալ երկրի վարչապետից, ով կառույցի կառավարողն էր, իսկ ես՝ կառույցի ղեկավարն էի։ 

-Այսինքն՝ Դուք չէիք կարող ինքնուրույնաբար մտնել ՊՆ՝ ուսումնասիրություններ սկսելով։ Իսկ վարչապետի հետ խոսակցություն եղե՞լ է այդ հարցով։

-Պետք է դա վարչապետի թույլտվությամբ արվեր, և վարչապետն ինձ թույլ տվեց, որ ուսումնասիրություն սկսենք ՊՆ-ում։ Ես սկսեցի թիմը պատրաստել, ինֆորմացիաներ հավաքել, անգամ՝ ես ինձ մոտ աշխատանքի հրավիրեցի Ռազմական ոստիկանության այն ժամանակվա պետի տեղակալին՝ որպես խորհրդական, որը ավելի լավ գիտեր՝ ինչ է կատարվում՝ Աշոտ Վանյանի մասին է խոսքը։ Սկսեցինք ինֆորմացիաներ հավաքել, այդ մասին հայտարարեցինք, բնականաբար, և շատ կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ ասեց, որ այլևս չենք ստուգում՝ այլ իրավապահ մարմիններ են այնտեղ, և առայժմ չենք ստուգում։ Այլ իրավապահ մարմինները հիմնականում ուսումնասիրություններ իրականացնող մարմիններ չեն՝ իրենք չեն գնում ֆինանսական ոլորտ, իրենք կոնկրետ քրեական գործի հիման վրա սկսում են հասկանալ, թե օրինակ՝ այս թղթի շրջանակում ի՞նչ խնդիրներ կան։

-Եկեք այստեղ ընդհատեմ Ձեզ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը մերժեց կամ չհաստատեց, որ ՊՎԾ-ն սկսի ուսումնասիրություն ՊՆ-ում, կա՞ր միտում։ Դավիթ Տոնոյանն էր Պաշտպանության նախարարը, կարելի է ասել՝ ՔՊ-ամերձ պաշտոնյա էր՝ իշխանության թիմակիցն էր։ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց, որ ՊՎԾ-ն ուսումնասիրություններ սկսի ՊՆ-ում։

-Չգիտեմ, թե ովքեր են եղել իր խորհրդատուները կամ ինչ խնդրով են դա ասել։ Ես հիշում եմ՝ այն ժամանակ անընդհատ գալիս էին ազդակներ, որ ՊՎԾ-ն պետք է մտնի ՊՆ ու չգիտեմ՝ ինչ տեղի ունեցավ։ Հավանաբար, ես պարտվեցի, որովհետև ես կարծում եմ՝ առհասարակ, հատկապես, որ մենք նախապատերազմական շրջանում էինք, մենք չգիտեիքն պատերազմ երբ կլինի, բայց գիտեինք՝ թշնամին պատրաստվում է պատերազմի, ինչից պիտի սթափվեինք։ Մենք պարտավոր էինք մանրակրկիտ ուսումնասիրել, ինչը մեկ ամսվա կամ նույնիսկ՝ մեկ տարվա գործ չէ՝ ֆինանսական մեծ հոսքեր են այդ հսկա կառույցում, ու մանրամասն պիտի հասկանայինք։ ՊՆ-ն պիտի լինի սրբության սրբոց, զինվորի հացն ուտողը, բանակի զենքի գումարը գրպանողը պիտի համարվի դավաճան։ Անկախ նրանից՝ ինչ պրոֆեսիոնալ է, պետք է հեռացվի բանակից։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան