Բանավեճ. Պատերազմի սպառնալիք, թե՞ խաղաղության իրական շանս. ՀՀ-Ադրբեջան գործընթացի ապագան

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Հայաստանն ու Իրանը երկօրյա զորավարժություն անցկացրին, որի նպատակը հայ-իրանական սահմանին գտնվող պայմանական ահաբեկչական խմբերի ոչնչացումն էր։ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հենց այս տարածքով ՀՀ իրավազորության ներքո չգտնվող միջանցք ստանալ դեպի Նախիջևան։ Ի դեպ, ՀՀ-ն այն պետությունն է, որ Իրանից բացի նաև ԱՄՆ-ի հետ է զորավարժություն անցկացնում։ Հայ-իրանական զորավարժությունը համընկավ Ադրբեջանի ագրեսիվացման, միջազգային դրության առավել քաոսային դառնալու հետ։ Անկանխատեսելի են զարգացումները ռուս-ուկրաինական ճակատում, Մերձավոր Արևելքում, Իրանի վրա էլ ԱՄՆ-ի կողմից գնալով մեծանում են միջուկային գործարք կնքելու ճնշումները։

Իսկ Ադրբեջանի նախագահը, որին միջազգային դերակատարները կոչ են անում ստորագրել Հայաստանի հետ համաձայնագիրը, հայտարարում է, թե գնդակը ՀՀ-ի դաշտում է։ Ալիևը վստահեցնում է՝ եթե ՀՀ-ն փոխի Սահմանադրությունը, մասնակցի Մինսկի խմբի լուծարմանը, կստորագրվի խաղաղության համաձայնագիրը։ Մինչդեռ, նույն Բաքուն վերջին շաբաթներին մի քանի տասնյակ անգամ հաղորդել է, թե, իբր, ՀՀ Զինված ուժերը կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն հերքում է՝ պահանջելով ապացույցներ ներկայացնել։ Բաքուն դա չի անում։ Պրոցեսները պատերազմի՞ ուղղությամբ են գնում, թե՞ համաձայնագրի կնքման։

Factor TV-ում հրավիրել ենք քննարկում, որին մասնակցում են Միացյալ Հայաստան կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանը, Ողջ մնալու արվեստ կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը, քաղաքական գործիչ Անի Սամսոնյանը, քաղաքագետ Հարություն Մկրտչյանը, Հանուն Հանրապետության կուսակցության անդամ Առնոլդ Բլեյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան