Լուսանկարներ «Նուբարաշեն»-ից․ ցմահ դատապարտյալները մանրամասներ են պատմել բռնությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 17:17
Նախկին ԱԳՆ շենքը կվերածվի բազմաֆունկցիոնալ համալիրի․ նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.10.2026 | 17:08
Զանգվածային թունավորում Ադրբեջանում հարսանիքի ժամանակ․ տուժածների թիվը գերազանցում է 90-ը
01.10.2026 | 16:57
Սահմանը հատած ադրբեջանցին կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին․ ԱԱԾ
01.10.2026 | 16:54
Երկու կոմիտե կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայությանը
01.10.2026 | 16:50
Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
01.10.2026 | 16:45
ՌԴ-ն հայտարարել է Մոսկվայից, Կազանից և Սանկտ Պետերբուրգից հունգարացի դիվանագետների պատասխան արտաքսման մասին
01.10.2026 | 16:37
Ֆուտբոլը Հայաստանում դառնում է տնտեսության ճյուղ․ ՀՀ վարչապետ
01.10.2026 | 16:30
«Ռոլլս-Ռոյս», «Բենթլի», 1,8 մլն դոլար կանխիկ, բնակարաններ ԱՄԷ-ում ու Եվրոպայում․ ինչ է հայտարարագրել Վահագն Արսենյանը 
01.10.2026 | 16:17
Հեգսեթը հայտնել է, որ ԱՄՆ-ն 20 տոկոսով կրճատել է իր գեներալների և ծովակալների թիվը
01.10.2026 | 16:06
Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով
01.10.2026 | 15:56
Գարի Կասպարովը հայտարարել է, որ Լիտվայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին վտանգի մասին
01.10.2026 | 15:47
Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
01.10.2026 | 15:36
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթում
01.10.2026 | 15:33
ԵՄ-ն ընդունեց միգրացիոն նոր կանոնակարգը
01.10.2026 | 15:25
Շվեդիան ԵՄ-ից պահանջում է սահմանափակել ռուսների մուտքը Եվրոպա
Բոլորը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 80-րդ խցից արված լուսանկարներում դատապարտյալների իրերի մեծ մասը ջարդված է։ ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի հրապարակած հրատապ հաշվետվության մեջ նշվում է՝ հատուկջոկատայինների կողմից դատապարտյալների ծեծն այնքան դաժան է եղել, որ անգամ վարչակազմի աշխատակիցներից մեկն է փորձել օգնել՝ կանխելով և փակելով ազատազրկվածին իր մարմնով։

«Դատապարտյալները հայտնել են, որ անհայտ պատճառներով իրենց խուց են մտել հիմնարկի աշխատակիցները, այնուհետև հատուկ ջոկատայինները՝ մոտ 30-40 անձ։ Ներս մտնելուց հետո հատուկ ջոկատայիններից մի քանիսը խցակից Դ․Մ․-ին ու ևս մեկ ազատազրկվածի իջեցրել են ներքև, մեկին քաշքշել, որի արդյունքում նա մարմնական վնասվածքներ է ստացել՝ կապտուկներ։ Դրանից հետո իրականացվել է խուզարկություն, որի հետևանքով գույքի մեծ մասը վնասվել է հատուկ ջոկատայինների գործողություններից»,- նշվում է հաշվետվությունում։

Սա փոքր դրվագ է 80-րդ խցի 2 դատապարտյալների հետ խոսակցությունից։ 81-րդ խցի դատապարտյալները ևս տուժել են, սակայն այստեղ խոշտանգումը սկսվել է այն ժամանակ, երբ լսելով հարևան խցակիցների գոռգոռոցները՝ դատապարտյալները սկսել են հարվածել դռանը՝ փորձելով դադարեցնել բռնությունը։

«Ազատազրկված անձինք ասացին, որ փորձել են հասկանալ, թե ինչ է կատարվում, այդ պատճառով ձայն են տվել վարչակազմին, ինչպես նաև ոչ ուժեղ դռներին հարվածել։ Սակայն հատուկջոկատայինները՝ 10-ից ավելի անձ, ներխուժել են խուց, նրանց պառկեցրել գետնին և ծեծի ենթարկել, ինչի հետևանքով ազատազրկված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ։ Դատապարտյալները պնդում են՝  խցում ոչինչ չեն այրել, դա կեղծ տեղեկատվություն է»,- ասվում է հաշվետվությունում։

Այրելու մասին տեղեկությունը դեռևս օրեր առաջ հերքել էր նաև դիտորդական առաքելություն իրականացնող խմբի ղեկավարը։

 Քրեակատարողական ծառայությունը որպես իրականացված բռնի գործողության պատճառ էր մատնանշում դատապարտյալներից մեկի անհնազանդ գործողությունները, ինչի պատճառով որոշում էր կայացվել այդ անձին տեղափոխել այլ ՔԿՀ, ինչն առաջացրել էր խցակիցների վրդովմունքը։

Դատապարտյալների նկատմամբ իրականացված բռնության և նրանց կողմից բողոքի ֆոնին ՔԿԾ-ի կողմից անհնազանդ որակված դատապարտյալը տեղափոխվել է այլ ՔԿՀ։ 

Միջադեպի պատճառով մի քանի անձ վնասվածքներ է ստացել, 1 դատապարտյալ հացադուլ է հայտարարել՝ ահազանգում է դիտորդական խումբը․ «Խմբի անդամներն արձանագրել են հիմնարկում օդափոխության խնդիրը, անմարդկային վիճակը, ստանդարտներին չհամապատասխանող ՔԿՀ խցերը և խցերում առկա գույքը։ Առավել մտահոգիչ է հացադուլավորների համար նախատեսված խցի և դեպի խուց տանող միջանցքի վիճակը, հիմնարկի էլեկտրական լարերը գտնվում են վատ վիճակում, դրանք չեն համապատասխանում հակահրդեհային կանոններին։ Հացադուլավորների համար նախատեսված խցում պատուհանից այն կողմ պատ է, որը խաթարում է բնական օդափոխությունը, մահճակալները հնամաշ և կոտրված են, բացակայում են նորմալ անկողինները, խուցն առհասարակ գտնվում է ոչ բարվոք վիճակում, չվերանորոգված»։

Ուշագրավ է, որ խումբը հրատապ հաշվետվություն է ուղարկել ԱՆ և ՔԿԾ, սակայն սահմանված 3-օրյա ժամկետում չի ստացել հարցադրումների պատասխանները։ 

Արդարադատության նախարարությունից Factor TV-ին հայտնեցին, որ պարզաբանումն այսօր կուղարկեն խմբին։ Զանգվածային անկարգություններին մասնակցելու և պատիժն ի կատար ածող հիմնարկում կամ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում իրականացվող գործունեությունը խոչընդոտելու հոդվածի հատկանիշներով դեպքի հաջորդ օրը քրեական վարույթ նախաձեռնվեց դատապարտյալների դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան