Մոսկվային ՄԽ-ն այժմ ավելի շատ է պետք, որպեսզի Ղարաբաղում նրա նոր կարգավիճակը որոշ միջազգային ճանաչում ստանա․ Ավիգդոր Էսկին

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Factor.am-ը զրուցել է իսրայելցի հրապարակախոս, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինի հետ

–ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մինսկի խմբի տարածաշրջանային այցերի շրջանակում նախատեսվում է նաև այց Ստեփանակերտ: Կարծում եք՝ կա՞ն նախադրյալներ, որ կվերականգնվի հակամարտության կարգավորման ձևաչափը:

-Ղարաբաղում պատերազմի ելքը և գրեթե մեկ տարվա հրադադարի հարաբերական պահպանումը տեղի ունեցավ Մինսկի խմբի շրջանակից դուրս: Մոսկվան հայտնվեց առաջին պլանում: Ոչ ոք չի սպասում, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ը խաղաղապահներ կուղարկեն տարածաշրջան, հատկապես՝ Աֆղանստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո:

Ավելին՝ հարկ է հիշել, թե ինչպես պատերազմի ընթացքում հրադադարի հասնելու՝ ամերիկյան և ֆրանսիական փորձերը հաջողությամբ չպսակվեցին: Այսպիսով, ուժերի հարաբերակցությունը փոխվել է: Սա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին․ Ռուսաստանը նկատելիորեն ամրապնդել է իր դիրքերը: Եվ նաև Թուրքիան, չնայած այն դեռ երկրորդական դեր է խաղում Ռուսաստանից հետո:

–Կարևո՞ր է, որ պատերազմի ավարտից հետո Մինսկի խումբը լինի նաև Ստեփանակերտում:

-Դա կախված է նրանից, թե ինչ նրանք կտեսնեն: Եթե ​​նրանց ժամանումով հնարավոր լինի ցույց տալ հարյուր հազարավոր կամ ավելի հայերի առկայությունը և այնտեղ ապրելու պատրաստակամությունը, ապա սա բոլորովին այլ պատկեր է, քան այնտեղ ընդամենը 25-30 հազարի առկայությունը: Ամեն դեպքում, Մինսկի խումբը մնում է լուսանցքում: Մոսկվային այն այժմ ավելի շատ է պետք, որպեսզի Ղարաբաղում նրա նոր կարգավիճակը որոշ միջազգային ճանաչում ստանա, թեկուզ՝ ժամանակավոր։

–Շատ հայ փորձագետներ անհանգստացած են գործընթացներին Թուրքիայի ակտիվ ներգրավվածությամբ: ԱՄՆ–ը, Ռուսաստանը և այլ երկրներ ԼՂ հարցը քննարկում են նրա հետ: Վլադիմիր Պուտինը նույնիսկ հայտարարեց, որ Թուրքիան տարածաշրջանում հաշտեցնողի դերում է: Ձեր կարծիքով՝ կարո՞ղ է Թուրքիան լիովին դառնալ հակամարտության կարգավորման գործընթացների մասնակից: Այստեղ վտանգ կա՞ հայկական կողմի համար:

-Անդրկովկասում Թուրքիայի դիրքերի ամրապնդումն անվիճելի փաստ է, որը պատերազմի ելքի արդյունքն է, որի ժամանակ Թուրքիան զգալի ջանքեր է գործադրել: Պետք է հիշել, որ նախագահ Ալիևի իշխանության համակարգը շատ հեռու է «մահմեդական եղբայրների» իսլամիզմի ռեժիմից, որը Էրդողանը պարտադրեց Թուրքիային: Միայն ռուսական գործոնի շնորհիվ Թուրքիան ռազմակայաններ չի տեղաբաշխում Ադրբեջանի տարածքում: Բայց նրա քաղաքական ու տնտեսական ներկայությունն ընդլայնվում է: Սա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Վրաստանին:

Հայաստանի համար հիմնական վտանգը ներքին ճգնաժամն է, բնակչության թվի նվազումը և ազգային գաղափարի բացակայությունը: Նման խնդիրների դեպքում արտաքին վտանգն ավելի էական է դառնում:

–Ալիևը կրկին, այժմ՝ ՄԱԿ–ում, հայտարարում է, որ չկա Ղարաբաղը՝ որպես տարածք, չկա Ղարաբաղյան հակամարտություն: Այս իրավիճակում որքանո՞վ է հավանական, որ նա կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կքննարկի Ղարաբաղի կարգավիճակը, ինչպես ցանկանում է Հայաստանը, ինչպես ցանկանում են Մինսկի խմբի երկրները, ինչպես ցանկանում է, օրինակ, ԱՄՆ-ը։

-Չենք կարող ասել, որ Վաշինգտոնը պնդելու է, որ Ղարաբաղի կարգավիճակի քննարկում անպայմանորեն լինի՝ չնայած նրան, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունը լավատեսության հիմքեր է տալիս Երևանին: Շատ բան կախված է նրանից, թե քանի հայ է այսօր ցանկանում մնալ Ղարաբաղում: Եվ նաև՝ ի՞նչ կասի Մոսկվան:

Պետք է ընդունել, որ բանակցությունների հին նախապատրաստությունները չեն կարող արդյունավետ լինել: Անդրկովկասում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը փոխվել է:

-Կարո՞ղ է հայկական կողմը հնարավոր բանակցություններում պաշտպանել իր շահերը՝ պատերազմում պարտություն կրելուց հետո։

-Դա կախված է նրանից, թե Հայաստանը կարո՞ղ է դառնալ բարգավաճ և հզոր: Եթե ​​հարյուր հազարավոր սփյուռքահայեր սկսեն տեղափոխվել Հայաստան, և եթե երկիրը սկսի ծաղկել, նրա հետ հաշվի կնստեն։ Բայց եթե քաղաքական ճգնաժամը չմարի, և եթե ամեն տարի Հայաստանի հարյուր կամ երկու հարյուր հազար քաղաքացիներ լքեն Հայաստանը, ապա դժվար կլինի դրական սցենար ակնկալել:

Հռիփսիմե Հովհաննիսյան