ԱԺ-ն մերժեց «Ելք» խմբակցության ներկայացրած «Մարտի 1»-ի վերաբերյալ հայտարարության նախագծի ընդունումը

Լուրեր

21.10.2026 | 16:57
Կառավարությունը ՀՀ տարածքից ոչինչ չի զիջել, գնացեք մտածեք, փորձեք հակափաստարկներ բերել․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:52
«Ուրատուն» տեղեկացված չի եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. ՀՖՖ-ն պատասխանել է
21.10.2026 | 16:46
Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու, այդ թվում՝ իշխանական գործիչների, ներառել է անցանկալի անձանց ցուցակում և արգելել մուտքը երկիր
21.10.2026 | 16:35
Հայաստանը և Տաջիկստանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հարցեր
21.10.2026 | 16:32
ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ չկա Ադրբեջանի կողմից, կա նախապայման․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:23
Պուտինը Ուիթկոֆին հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ դիզելային գործարքի շրջանակում առաջին լցանավերը կմեկնեն երկու-երեք օրից
21.10.2026 | 16:11
Ռուսական երկաթուղիների ներկայացուցիչների հետ 3 ամսում լուծումներ գտնելու պայմանավորվածություն կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:00
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:59
ԵՄ-ն մերժել է Թուրքիա-Լիբիա ծովային համաձայնագիրը՝ այն «անվավեր» անվանելով
21.10.2026 | 15:55
Ուիթկոֆը Պուտինին առաջարկել է դիտարկել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսումը
21.10.2026 | 15:52
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
21.10.2026 | 15:51
Հոկտեմբերի 22-ին սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
21.10.2026 | 15:40
Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան․ ովքե՞ր են պայքարում համայնքային իշխանության համար
21.10.2026 | 15:30
Պուտինի հետ Թրամփի գործարքը կհարվածի Վաշինգտոնի դիրքերին․ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 15:21
France Football-ն ընտրում է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակի» դափնեկրին
Բոլորը

Ազգային ժողովն այսօր մերժեց ընդդիմադիր «Ելք» խմբակցության նախաձեռնած «Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության տեքստ ընդունելու նախագիծը։ Կողմ քվեարկեց 9, դեմ՝ 56, ձեռնպահ՝ 7 պատգամավոր։ Մինչ քվեարկությունը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ պարզաբանեց՝ իրենց խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը՝ ելնելով նախագծի դրույթների մեկնաբանությունից, որտեղ ԱԺ կողմից իրավապահ մարմիններին որոշակի դատավարական գործողություններ կատարելու պահանջ է դրված:

«Մենք այստեղ խորհրդարանկան վերահսկողություն հասկացությունը չպետք է տարածական մեկնաբանության մեջ դիտարկենք, այնպես, որ այն իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտման ձևով լինի։ Մենք տեսնում ենք Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտման վտանգ, դրա համար «Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը»,- նշեց Պետրոսյանը։

ՀՅԴ-ն նախագծին ձեռնպահ քվեարկեց: Ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը շարունակեց պնդել՝ դատախազությունում չկան տեսագրություններ, որոնք կապացուցեն Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, թե ցուցարարները կրակել են զինվորների վրա:

«Պետք է Ռոբերտ Քոչարյանին կանչել հարցաքննության, որպեսզի նա պարզաբանի՝ ինչի՞ վրա է հիմնվել նման հայտարարություն անելուց», – ասաց Փաշինյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հակադարձեց, թե Նիկոլ Փաշինյանը չի կարող այդպիսի պնդում անել, դա համարելով անպատասխանատու հայտարարություն: Բացի այդ, Գևորգ Կոստանյանը շեշտեց՝ քրեական գործի նյութերին ծանոթանալու իրավունք ոչ ոք չունի։

«Վերջակետ փորձեմ դնել Ռոբերտ Քոչարյանի հարցաքննման հետ կապված այս երկխոսություններին։ Բոլոր ձայնագրությունները, որոնց մասին Ռոբերտ Քորչարյանը՝ որպես երկրի նախագահ, խոսել է՝ քրեական գործում կան։ Քրեական գործի նյութերին ծանոթանալու իրավունք՝ անկախ մարտահրավերներից, ոչ դուք, պարոն Փաշինյան, ոչ էլ ես, ոչ էլ այստեղ նստածներից որևէ մեկը, չունի: Դրանք քրեական գործի մաս են և քննություն դրանցով իրականացվում է»,- ասաց Կոստանյանը։

Շողիկ Գալստյան