Ըստ Էրդողանի՝ Հարավային Կովկասում կայունություն ապահովելու տեսանկյունից կարևոր քայլեր են ձեռնարկվել

Լուրեր

21.09.2026 | 10:00
Պաշտպանենք մեր ժողովրդի ազատ ու անվտանգ կյանքի իրավունքը․ Գարեգին Բ
21.09.2026 | 09:32
Փորձ է արվել համոզել, թե «ազգային շահը» կարևոր է անկախությունից, մինչդեռ անկախությունը պետական ժողովուրդ լինելու առհավատչյան է․ Ռուբինյան
21.09.2026 | 09:30
Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել, փոփոխություններ՝ հայտացուցակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.09.2026 | 20:35
«Հայանտառ»-ի տարածքում մեծ քանակի հատված փայտանյութ է հայտնաբերվել
20.09.2026 | 20:00
Ո՞ւմ դիմել, եթե ցավում է հոգին․ թեժ գիծ՝ միայն աշխատանքային ժամի, որոշ դպրոցներ՝ առանց հոգեբանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.09.2026 | 19:42
Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է
20.09.2026 | 19:21
Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տարել շախմատի համաշխարհային օլիմպիադայում
20.09.2026 | 18:53
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
20.09.2026 | 18:33
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին
20.09.2026 | 17:58
Հրդեհ Արտաշիսյան փողոցում. 12 բնակչի տարհանել են
20.09.2026 | 17:36
Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է եղել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը
20.09.2026 | 16:59
Ձերբակալվել է հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձը
20.09.2026 | 16:43
ՇՄ նախարարը Կանադայի իր գործընկերոջ հետ քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
20.09.2026 | 15:55
Մանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
20.09.2026 | 15:28
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին ելույթ ունենալով, անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին։ Ըստ Էրդողանի՝ վերջին շրջանում տարածաշրջանում կայունություն ապահովելու տեսանկյունից կարևոր քայլեր են ձեռնարկվել, գրում է թուրքական Անադոլու գործակալությունը։

«Ադրբեջանն, օգտվելով ինքնապաշտպանվելու իր իրավունքից, վերջ է դրել իր տարածքների օկուպացիային, որոնց մասին խոսվում է Անվտանգության խորհրդի բանաձևում, որոնք երկար տարիներ չեն իրագործվել։ Այս գործընթացը նաև նոր հնարավորություն է ընձեռում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար»,- հայտարարել է Էրդողանը։

Էրդողանը նաև կրկին Անկարայի հստակ աջակցությունն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ներառյալ Ղրիմը, որի անեքսիան մենք չենք ճանաչում»,- ասել է թուրք նախագահը։

 

Տաթև Ֆռանգյան