Իրանը պետք է ավելի տեղեկացված լիներ հայ-ադրբեջանական սահմանագծման և սահմանազատման գործընթացներից․ Ռոբերտ Բեգլարյան

Լուրեր

30.07.2026 | 17:50
Ինչպե՞ս են փոխվել ծաղկի, ծիրանի և այլ ապրանքների գները ՌԴ սահմանափակումներից հետո
30.07.2026 | 17:41
Օդեսայի ափերի մոտ ադրբեջանցիներով ևս մեկ նավ է հարձակման ենթարկվել
30.07.2026 | 17:32
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
30.07.2026 | 17:30
Դատախազությունն ընթացք է տվել Փաշինյանի հայտարարությանը․ Դրմեյանը պնդում է՝ իր դեմ գործընթացը քաղաքական է
30.07.2026 | 17:23
Ջանես Նազարյանն ու Բաքվում մեդալ նվաճած մյուս հայ ըմբիշները վերադարձել են հայրենիք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 17:16
«Հրաժարվում եմ աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր»․ տնից հեռացած 14-ամյա Վահեին գտել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 17:12
ՌԴ-ում Պավել Դուրովը ներառվել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում
30.07.2026 | 17:09
Իրանը հայտնել է ԱՄՆ հարվածներից ԻՀՊԿ-ի 3 անդամների զոհվելու և Հորդանանում երեք F-35 ոչնչացնելու մասին
30.07.2026 | 17:00
Օգոստոսի 8-ի տարեդարձն է, ինչի՞ ֆիլմ չենք նկարում. խնդիր եմ դնում, որ դա անեք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 16:54
Դատախազությունն ընթացք է տվել Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը
30.07.2026 | 16:42
Ուկրաինական ԱԹՍ-ները մեկ օրվա ընթացքում Wildberries-ի երրորդ պահեստի վրա են հարձակվել
30.07.2026 | 16:33
ՌԴ-ում «Արբատ»-ի հիմնադիր Արմեն Սարգսյանի մահվան գործով Վարաժ Մանուկյանը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման
30.07.2026 | 16:25
ԵՄ-ն ՀՀ-ից կպահանջի՞ ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ մտցնել․ Եվրահանձնաժողովի խոսնակի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 16:20
ՖԻԲԱ-ի նախագահը շնորհավորել է ՀԲՖ նորընտիր ղեկավարությանը
30.07.2026 | 16:17
Տեխնիկական խոտանից օգտվելով՝ հաշվեհամարից հափշտակվել է ավելի քան 10.9 մլն դրամ․ գործն ուղարկվել է դատախազին
Բոլորը

Կապանի մոտակայքում ադրբեջանական ոստիկանության կողմից իրանական բեռնատարները կանգնեցնելը և գումար գանձելը գուցե հայ-իրանական հարաբերություններում քաղաքական խնդիրներ չառաջացնեն, բայց շատ հավանական է՝ տնտեսական խնդիրների պատճառ դառնան։ Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։

«Իրանը շատ լավ տիրապետում է, թե ինչ իրավիճակ է հիմա տիրում տարածաշրջանում, այդ պատճառով դժվար թե քաղաքական խնդիրներ լինեն։ Բայց երբ մեծ քանակով բեռնատարներ կանգնեցվեն, ավելորդ գումարներ գանձվեն, արդեն երկու երկրների համար էլ տնտեսական վնաս կարող է լինել։ Դա կնշանակի, որ հնարավոր է, որ հետագայում Իրանից ապրանքներն ավելի դժվար ու թանկ հասնեն Հայաստանի խորքեր, Երևան, իսկ դա կազդի ապրանքների գների վրա»,- ասաց նա։

Ռոբերտ Բեգլայանը նկատեց, որ նախկինում էլ իրանական բեռներ փոխադրող ընկերությունները դժգոհում էին Հայաստանի ճանապարհներից և գանձվող գումարից, նախընտրում էին այլ ճանապարհներով տեղախոփել իրենց բեռները։

«Ստեղված իրավիճակը կարող է նորից հող ստեղծել եղած դժգոհությունների համար»,- ասաց նա։

Ըստ իրանահայ պատգամավորի՝ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի առնչությամբ պետք էր քննարկումներ վարել Իրանի հետ։

«Հատկապես եթե Հայաստանն ինչ-որ ծրագրեր ուներ Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման հարցերով, անկախ նրանից, թե երկրի ներսում ինչ-որ բաներ ասվելու էին, թե գաղտնի էին մնալու, Իրանը, որպես վստահելի գործընկեր, ավելի տեղեկացված պետք է լիներ գործընթացներից։ Իրանն ինքն էլ կարող էր օգտակար լինել Հայաստանին՝ ինչ-որ խոչընդոտներ վերացնելու հարցում։ Գուցե Հայաստանը կարողանար օգտվել Իրանի դիվանագիտական հնարավորություններից Ադրբեջանի հետ հարաբերություններում, և բոլոր երկրները ստանային մաքսիմալը գործընթացներում»,- ասաց նա՝ նշելով, որ գուցե արդեն եղած իրավիճակն իրանական կողմում դժգոհություն առաջացնի, բայց դա դժվար թե վրդովմունքի դրսևորման պատճառ դառնա։

Նա նշեց նաև, որ պարզապես լավ կլիներ, որ Հայաստանը, որպես գործընկեր, բաց և համագործակցային գործեր։

«Նման իրավիճակներում է, որ երևան են գալիս հարաբերություններում փոխըմբռնման և վստահության մակարդակները»,- ասաց նա։

Անդրադառնալով Դուշանբեում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի միջև կայացած հանդիպմանը՝ Ռոբերտ Բեգլարյանը նշեց, որ հուսադրող է այն, որ Իրանի նախագահը նշել է՝ պետք է աշխատանքային խումբ ստեղծել՝ ավելի արագացնելու երկու երկրների միջև համագործակցության սերտացումը։

«Կարծում եմ՝ ուշացած բաներ շատ կան։ Բայց, ի վերջո, ներկա իրավիճակը սա է, և պետք է փորձել եղած պայմաններում ամենաարագ ձևով համագործակցության ձևաչափեր գտնել և այս իրավիճակից դուրս գալ, հետո նաև՝ զարգացնել հարաբերությունները և հնարավորություն ունենալ հարաբերություններում անել ամրագրումներ, որ արտաքին գործոնները չեն ազդելու երկկողմանի հարաբերությունների վրա»,- ասաց նա։

Նրա կարծիքով՝ հայ-իրանական հարաբերություններում խնդիրները կանխելու ուշացումներն առավել շատ պայմանավորված են նրանով, որ ամեն ինչ շատ արագ է զարգանում։

«Գուցե դիվանագետները չեն հասցրել համապատասխան հակազդեցություն ցույց տալ։ Երկու երկրների դիվանագետները պատերազմից հետո պետք է կարողանային քննարկումներ անել, թե ինչ հնարավոր սցենարներ կարող են լինել ապագայում։ Այդ առումով կարող եմ ասել, որ կարծում եմ՝ երկու երկրների դիվանագետներն էլ զլացել են, թեպետ գիտեմ, որ Իրանի դեսպանությունն անընդհատ փորձել է զեկույցներով սնել արտգործնախարարությանը, սպառնալիքները նախանշել, բայց դե մյուս կողմից, դեմ հանդիման ենք եղել և՛ նախագահական ընտրություններին, և՛ Իրանի արտաքին քաղաքականության բազմաշերտությանը։ Հենց դա էլ որոշ հարևաններ չարաշահեցին»,- նշեց նա։

Խոսելով Իրանի՝ Հայաստանի նկատմամբ ներկայիս դիրքորոշման վերաբերյալ՝ նա մատնանշեց նոր արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի մոտեցումը՝ նոր քաղաքականություն մշակել Ասիայի նկատմամբ։

«Ակնկալիք կա, որ Կովկասի հարցերով էլ Իրանն այսուհետ ավելի լուրջ կզբաղվի, քան անցյալում։ Սահմանների հարցում էլ Իրանի կարծիքն անզիջում է։ Մի քանի օր առաջ թուրքական լրատվամիջոցում հարցազրույց էր հրապարակվել ադրբեջանցի պատգամավորի հետ, որն ասել էր, թե «Իրանը քարտեզի վրայից ջնջվելու է»։ Երեկ արդեն Արդեբիլ նահանգի աղոթապետը խիստ հանդիմանեց նրան, հստակեցրեց իրանական կարծիքը՝ քանի որ արդեն ռազմական փորձեր են անում Իրանի հետ սահմանին, Իրանը պետք է հստակ դիրքորոշում ունենա, սահմանի մոտ վերադասավորվի, որ անհրաժեշտության դեպքում համապատասխան արձագանքի թե՛ Ադրբեջանին, թե՛ Թուրքիային»,- ասաց նա։

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սաեդ Խաթիբզադեն անդրադարձել էր Իրանը և Հայաստանը կապող մայրուղու խնդրին։ Մամուլի քարտուղարն ընդգծել է հարևան երկրների տարածքային ամբողջականության առաջնահերթության քաղաքականությունը՝  հայտարարելով, որ Իրանը փորձում է հավասարակշռված օգտագործել աջակցությունն իր հարևանների նկատմամբ: Պատասխանելով ադրբեջանական կողմից բեռնատարների իրանցի վարորդների ձերբակալման մասին հարցին՝ Խաթիբզադեն նշել է, որ Իրանը հետամուտ է այդ հարցին և պահանջել է անհապաղ ազատ արձակել վարորդներին ու պաշտոնատար անձանց հետ հանդիպում՝ խնդրի հիմնական լուծումն ապահովելու համար:

Հռիփսիմե Հովհաննիսյան