Ալիևը կրկին հայտարարել է, թե «խորհրդային իշխանությունը Սյունիքն անջատել է Ադրբեջանից և միացրել Հայաստանին»

Լուրեր

05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խեղաթյուրել է պատմական փաստերն ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ ևս մեկ անգամ տարածքային պահանջ ներկայացրել։ Այս անգամ էլ Ադրբեջանի նախագահը հնչեցրել է սեփական երևակայական պատմությունը։

Մասնավորապես, նախօրեին շեհիդների ընտանիքներին ու պատերազմի հաշմանդամներին բնակարանների ու ավտոմեքենաների հանձման արարողության ժամանակ Ալիևը հայտարարել է, թե «Խորհրդային իշխանությունը Զանգեզուրը, որն «իրենց պատմական հողն է», բաժանել է Ադրբեջանից ու միացրել Հայաստանին»։

«Ցավոք, մեր ժողովուրդը երկար տարիներ բախվում է անարդարությունների։ 20-րդ դարի 20-ական թվականներին մեր ժողովրդին հասցվեց երկու մեծ հարված։ Առաջինը՝ 1920 թվականին․ այդ ժամանակ սովետական իշխանությունը Զանգեզուրը բաժանեց Ադրբեջանից, որը մեր պատմական հողն է, ու միացրեց Հայաստանին։ Երկրորդը՝ 1923թ․, երբ մեր տարածքում ստեղծվեց արհեստական միավորում՝ Լեռնային

Ղարաբաղի ինքնավար մարզը։ Դրա ձևավորման համար չկար ոչ մի հիմք՝ ո՛չ պատմական, ո՛չ աշխարհագրական, ո՛չ տնտեսական։ Ուղղակի մեր հողում ներդրվեց այդ արհեստական մարմինը, որպեսզի այն մնա որպես կենդանի ռումբ, որը պայթելու է ճիշտ ժամանակին»,- ասել է Ալիևը։

Բացի այդ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նա նշել է, որ 1940-1950-ական թվականներին, իբր, Հայաստանից՝ «իրենց պատմական հողերից» վտարվել են ադրբեջանցիները, 1980-ականների վերջին էլ, ըստ Ալիևի, «գլուխ է բարձրացրել հայկական անջատողականությունը, որին խորհրդային իշխանությունները չեն արձագանքել»։

«Լեռնային Ղարաբաղի անջատումն Ադրբեջանից ու միացումը Հայաստանին թեզ էր, որ ներդրվել է խորհրդային տարիներին։ Այն ներդրվել է Հեյդար Ալիևի հեռացումից երկու շաբաթ անց։ Երևի նման պլաններ վաղուց կային։ Սակայն Հեյդար Ալիևի վճռականությունն ու ուժը թույլ չտվեցին նրանց գլուխ բարձրացնել»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ չնշելով իր հոր հիմնական նպատակը՝ Արցախի հայաթափումը, որի ուղղությամբ գործուն քայլեր էին ձեռնարկվում։

Էմմա Չոբանյան