Թալիբները կրակ են բացել ազգային դրոշի փոփոխման դեմ բողոքող ցուցարարների վրա․ կան զոհեր ու վիրավորներ

Լուրեր

21.09.2026 | 11:07
Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկությունը կսահմանափակվի մինչև գիշերվա 2-ը
21.09.2026 | 10:48
Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիներ կփոխվեն
21.09.2026 | 10:39
ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնի առթիվ
21.09.2026 | 10:36
Անկախությունը մեկ անգամ ձեռք բերվող և մեկընդմիշտ ապահովված արժեք չէ․ Վահագն Խաչատուրյան
21.09.2026 | 10:20
«Եդինայա Ռոսիա»-ն հաղթում է ՌԴ Պետդումայի ընտրություններում՝ ըստ ԿԸՀ տվյալների
21.09.2026 | 10:11
Հայաստանի Պրեմիեր լիգա. 8-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
21.09.2026 | 10:00
Պաշտպանենք մեր ժողովրդի ազատ ու անվտանգ կյանքի իրավունքը․ Գարեգին Բ
21.09.2026 | 09:32
Փորձ է արվել համոզել, թե «ազգային շահը» կարևոր է անկախությունից, մինչդեռ անկախությունը պետական ժողովուրդ լինելու առհավատչյան է․ Ռուբինյան
21.09.2026 | 09:30
Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել, փոփոխություններ՝ հայտացուցակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.09.2026 | 20:35
«Հայանտառ»-ի տարածքում մեծ քանակի հատված փայտանյութ է հայտնաբերվել
20.09.2026 | 20:00
Ո՞ւմ դիմել, եթե ցավում է հոգին․ թեժ գիծ՝ միայն աշխատանքային ժամի, որոշ դպրոցներ՝ առանց հոգեբանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.09.2026 | 19:42
Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է
20.09.2026 | 19:21
Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տարել շախմատի համաշխարհային օլիմպիադայում
20.09.2026 | 18:53
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
20.09.2026 | 18:33
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին
Բոլորը

Al Jazeera-ի թղթակից Ռոբ ՄաքԲրայդը Քաբուլից հայտնել է, որ իրավիճակն Աֆղանստանում դեռ անկայուն է մնում:

«Մենք տեղեկություններ ենք ստանում Ջալալաբադում շատ լուրջ անկարգությունների մասին: Սա շատ կարևոր քաղաք է, որը գտնվում է Քաբուլից արևելք ՝ դեպի Պակիստանի հետ սահմանը:

Դա շատ կարևոր առևտրային քաղաք է և այլն: Այնտեղ բողոքի ցույցեր են եղել ազգային դրոշի վերաբերյալ», – ասել է նա:

«Թալիբների ժամանման հետ մեկտեղ՝ նրանք աստիճանաբար հանում են Աֆղանստանի ազգային դրոշը և դրանք փոխարինում թալիբների դրոշով: Մենք դրան ականատես ենք լինում Քաբուլում: Շատերը գոհ չեն դրանից, բայց մեծ հաշվով ստիպված են համակերպվել դրա հետ»:

«Ջալալաբադում չեն համակերպվում դրա հետ: Բնակչության զգալի մասը դիմադրություն է ցույց տալիս: Սոցիալական ցանցերում ներբռնվել են բողոքի ցույցերի տեսագրությունը, որոնց մասնակցում են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ՝ ծածանելով իրենց ազգային դրոշը»:

«Մենք գիտենք, որ նրանք դրոշը կրկին բարձրացրել են Ջալալաբադի կարևոր հրապարակում, և որ բախումներ են տեղի ունեցել թալիբների հետ, տեղեկություններ կան, որ կրակոցներ են հնչել, ինչպես նաև կան զոհեր և վիրավորներ»,- Քաբուլից հայտնել է լրագրողը: