2 շաբաթ է՝ Ադրբեջանը փորձում է գրավել Երասխում մեր դիրքերը, ՀՀ ԶՈւ-ն կանխում է նմանատիպ ագրեսիան․ Տարոն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Ադրբեջանի պահվածքի, դիրքերի տեղաշարժերի և սահմանին կրակոցների մասին զրուցում ենք ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։

— Պարոն Հովհաննիսյան, զրույցը սկսենք պաշտպանության նախարարի հայտարարությունից և կոչից․ «Եթե փորձեն ներթափանցել մեր տարածք, բոլորիդ հրամայում եմ կիրառել բոլոր միջոցները»։ Սա նախարարն ասել է զինծառայողներին։ Ի՞նչ է սա նշանակում։

— Գիտեք, տրամաբանական է, որ եթե հակառակորդի թշնամական ուժերը փորձում են ներթափանցել մեր տարածք, ապա մեր զորքերը ունեն պարտավորություն՝ կանխելու հակառակորդի սադրանքները, այդ թվում՝ եթե զենքով ագրեսիա է, ապա՝ զենք կիրառելու միջոցով։

Իրականում դրան մենք արդեն ականատես լինում ենք Երասխի հատվածում։ Այսինքն վերջին 2 շաբաթվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել մեր դիրքերը։ Այդ հատվածում տեղակայված մեր զորքերը, ըստ էության, կանխում են Ադրբեջանի նմանատիպ ագրեսիան։

Սրա հետ կապված խնդիր ունեցանք Գեղարքունիքի, Սյունիքի հատվածներում, որտեղ այլ էր իրավիճակը, մայիսից սկսած, երբ Ադրբեջանի զինված ուժերը առանց բախման ներխուժեցին ՀՀ տարածք և բավական մեծ հատվածներ օկուպացրեցին, և մինչ օր չեն համաձայնում հետ քաշել իրենց զորքերը ՀՀ տարածքից։

— Հիմա Գեղարքունիքի, Սյունիքի հատվածներում հայկական դիրքերը որքանո՞վ են կահավորված, որքանո՞վ է ձևավորված առաջնագիծը։

— Ընդհանուր սահմանի երկայնքով բավական լուրջ աշխատանքներ իրականացնելու կարիք կա՝ հաշվի առնելով այս դինամիկ փոփոխությունները, այդ թվում՝ օդում Ադրբեջանի գերակայությունը։ Այս մասով ուզում եմ հատուկ ընդգծել, որ առհասարակ մենք կարիք ունենք սահմանի երկայնքով նաև երկաթբետոնե մոնոլիտ կոնստրուկցիաների, որոնք կնվազեցնեն օդային հարվածներից զոհեր ունենալու հավանականությունը։

— Մեզ մոտ պատերազմից հետո օրակարգեր փոխվեցին։ Ուշադրությունը Արցախի խնդրից տեղափոխվեց գերիների վերադարձի խնդրի վրա, հետո՝ Գեղարքունիքի և Սյունիքի հատվածների վրա, հետո՝ Երասխի։ Ճի՞շտ է արդյոք գնահատականը, որ սա նաև ուշադրություն շեղելու դեպքեր էին։

— Նաև։ Միայն ուշադրություն շեղելը չէ։ Բնականաբար Ադրբեջանում ցանկանում են որքան հնարավոր է շատ բան վերցնել։ Հետևաբար իրենք ցանկանում են գրավել, օկուպացնել դիրքերը, տարածքները։ Եվ այո, իրենք որքան ավելի շատ են Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացնում այս ագրեսիան, գործադրում ճնշում, այնքան ավելի են բոլորը հեռանում Արցախից ու Արցախյան խնդրից, կենտրոնանում Հայաստան-Ադրբեջան հակամարտության, բախման, էսկալացիայի վրա, որը Ադրբեջանի ցանկությունն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան