Վահան Քերոբյանը գործարարներին ներկայացրել է կառավարության նոր ծրագրի տնտեսական հատվածը

Լուրեր

06.05.2024 | 22:35
Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում
06.05.2024 | 22:23
Նոր Արեշ 50-րդ փողոցում Ողջաբերդ գետի հունի վերականգնումից հետո իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ
06.05.2024 | 22:09
Աշակերտներն այցելել են Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան
06.05.2024 | 21:57
Միջազգային կազմակերպությունները Բրիտանիայի ԱԳ նախարարին կոչ են արել միջոցներ ձեռնարկել՝ ադրբեջանցի ընդդիմադիր գործչին ազատ արձակելու համար
06.05.2024 | 21:44
Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը
06.05.2024 | 21:32
Կատարվում են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մետաղական արգելափակոցների վերականգնման աշխատանքներ
06.05.2024 | 21:23
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
06.05.2024 | 21:11
«Ափդեյթ 4. երգվող երգեր». կմշակվի և կկատարվի Գեղարքունիքի մարզից հավաքագրված 10 երգ
06.05.2024 | 21:07
Բուդապեշտում ավարտվել է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը
06.05.2024 | 21:00
Ինչպիսի պատասխանատվության պետք է ենթարկվեն ՄԻԵԴ վճիռներով խախտումներ թույլ տված դատավորները. ՔՆՆԱՐԿՈՒՄ
06.05.2024 | 20:50
Ինչ հարցեր է քննարկել ԱՄՆ դեսպանը Շուշիում
06.05.2024 | 20:41
«Միջազգային գործընկերները տպավորված էին Երևանում ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կազմակերպումից». Կարեն Գիլոյան
06.05.2024 | 20:32
Հեռակա բանավեճ ՔՊ-ականների և Բագրատ Սրբազանի միջև․ ինչ տեղի կունենա մայիսի 9-ին Երևանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2024 | 20:21
Էստոնիայում 15 երկրների մասնակցությամբ զորավարժություններ են մեկնարկում
06.05.2024 | 20:10
ԵՄ-ում դեռ վերջնական որոշում չունեն Պուտինի երդմնակալությանը մասնակցության վերաբերյալ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը օգոստոսի 1-ին Ծաղկաձորում հանդիպել է «Մանթաշով» գործարարների միության անդամների հետ։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարը գործարարներին ներկայացրել է կառավարության նոր ծրագրի տնտեսական մասը, խոսել առաջիկա 5 տարվա տնտեսական գործունեության հիմնական ուղենիշերի և առաջնահերթությունների մասին։

Հանդիպման նպատակն էր տեղեկացնել գործարարներին կառավարության ներկայիս գործունեության և առաջիկա անելիքների մասին, որպեսզի վերջիններս հնարավորինս ակտիվ գործունեություն ծավալեն հատկապես այն ոլորտներում, որտեղ առաջիկա տարիներին ակնկալվում է մեծ ակտիվություն թե՛ տեղական, թե՛ համաշխարհային շուկաներում։

Մինչ տնտեսական խնդիրներին անդրադառնալը՝ Վահան Քերոբյանը ներկայացրել է ընթացիկ տարվա վեց ամսվա տնտեսական ցուցանիշները, նկատելով, որ դրանք հուսադրող են և կանխատեսումներից ավելի բարձր։ Մասնավորապես՝ 2021 թվականի 1-ին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 5%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ 8%-ով։ Նրա խոսքով, եթե այս տեmպը պահպանվի, ապա տարվա կտրվածքով կգրանցվի տնտեսական ակտիվության շուրջ 10% աճ։

Խոսելով մարդկային կապիտալի զարգացման և գիտելիքահենք տնտեսության կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և ապագա անելիքների մասին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ կառավարության ծրագրով նախատեսված է ավելացնել ներդրումները գիտության ոլորտում, կառուցել ակադեմիական քաղաք, քառապատկել գիտության ֆինանսավորումը, ինչպես նաև բացել 500 նախակրթարան և 300 դպրոց։ «Մեծ ուժ ենք ներդնելու մարդկային կապիտալի և գիտելիքահենք տնտեսության զարգացման մեջ։ Շատ ինտենսիվ ներդրումներ պետք է անենք, որպեսզի հաջորդ տասնամյակում տնտեսության մեջ գիտելիքի բաղադրիչն անհամեմատ մեծ լինի», – ընդգծել է Վահան Քերոբյանը։

Համաշխարհային տնտեսության կառուցվածքում շարունակվում են փոփոխություննրը․ հատկապես Covid-19 համավարակը և գլոբալ կլիմայական համակարգի փոփոխություններն արագացրել են այդ գործընթացը։ Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջանում վերանայել Հայաստանի տնտեսության կառուցվածքը և ներդաշնակ քայլել այդ փոփոխություններին։ Նախարարի պաշտոնակատարը շեշտել է տեխնոլոգիական առաջընթացի, տնտեսության մոդերնիզացման, արտադրողականության աճի և պետության՝ որպես համաներդրողի դերի կարևորությունը՝ ներկայացնելով արդեն իսկ մշակված ուղիներն ու ծրագրերը, որոնք ապահովելու են վերջիններիս իրագործումը։

Վահան Քերոբյանը գործարարներին տեղեկացրել է, որ կառավարությունը մեծ ներդրումներ է հատկացնելու ենթակառուցվածքների զարգացմանը, որին կուղղվի նաև ԵՄ օժանդակությայն զգալի հատված․ նախատեսվում է կառուցել 2600 կմ ճանապարհ, 15 ջրամբար, 3 ինդուստրիալ պարկ Գյումրիում, Արարատում և Ղափանում։ 500 մլրդ դրամ կհատկացվի ընկերությունների ենթակառուցվածքների համաֆինասավորմանը։

Խոսելով զբոսաշրջության ենթակառուցվածքներում սպասվող բարեփոխումների մասին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ պետությունն այս աշխատանքների համար կհատկացնի 50 մլրդ ՀՀ դրամ, որը կուղղվի նաև այդ ոլորտում ծառայությունների բարձր ստանդարտներին համապատասխանեցմանը, ինչը թույլ կտա Հայաստան բերել առավել գնողունակ զբոսաշրջիկների հատված։

Վահան Քերոբյանը նաև խոսել է 5 թիրախային ոլորտների մասին, որոնք հեռանկարային են Հայաստանի համար․ դրանք են՝ արևային տեխնոլոգիաները, քիմիական և թեթև արդյունաբերությունը, ծանր մետալուրգիան, ֆինանսական ենթակառուցվածքները։ Նա շեշտել է, որ տնտեսության յուրաքանչյուր ճյուղ զարգացնելիս տրամաբանությունը պետք է լինի կայուն և կանաչ տնտեսության շրջանակի մեջ։

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի ելույթից հետո գործարարները բազմաթիվ հարցեր և առաջարկներ են հնչեցրել։ Հարցերի շարքում էին հարկային բարեփոխումների և պետական համակարգի արտադրողականության բարձրացման անհրաժեշտությունը։ Վահան Քերոբյանը բոլոր հարցերին տվել է հանգամանալից պատասխաններ, իսկ առաջարկություններն ընդունել հետագա ուսումնասիրության։