ՀԱՊԿ անդամները տարբեր մակարդակի հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, դա բացահայտում չէ․ Մարկեդոնով․ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունն այդպես էլ պետք է անվանվի՝ հայ-ադրբեջանական հակամարտություն․ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այս հակամարտության առանցքն էր»,- այս մասին «Լարված սահման. Երասխում կրակոցների ռազմաքաղաքական հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Նրա խոսքով՝ ուշ խորհրդային կամ հետխորհրդային պատմությունը դիտարկելու դեպքում, նկատելի է, որ բռնկումներ եղել են և՛ Նախիջևանի, և՛ Տավուշի ուղղություններում, պայքար է եղել անկլավների շուրջ։

«Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի ձևափոխումից հետո առաջանում են նոր ուղղություններ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից դուրս սահմանները դեմարկացված, դելիմիտացված չեն։ Բնականաբար, առաջանում է գայթակղություն»,- նշեց Մարկեդոնովը։

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի արձագանքին՝ Մարկեդոնովը նշեց, որ ՀԱՊԿ-ի հեռացվածությունը նորություն չէ. « ՀԱՊԿ-ում ներգրավված  են տարբեր երկրներ, որոնք տարբեր մակարդակի հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ…

«Կարծում եմ՝ Հայաստանին էլ ընդհանրապես հետաքրքիր չէ Ղրղզստանի ու Տաջիկստանի միջև հակամարտության պատմությունը, ու հազիվ թե նա այնտեղ խառնվի, կամ իրավիճակը Բելառուս-Ուկրաինա սահմանին։ ՀԱՊԿ-ն այսպիսի կառույց է, այնպիսին, ինչպիսին կա»,- ընդգծեց Մարկեդոնովը։

Անդրադառնալով Ռուսաստանին ու նրա ձգտումներին՝ քաղաքագետը նշեց, որ այն չի կարող լինել միանշանակ պրոհայկական, կամ պրոադրբեջանական:

«Ռուսաստանի հետաքրքրությունն այն է, որ դադարեն կրակել, քանի որ որքան շատ կրակեն, այդքան ավելի շատ կլինեն արտաքին տարբեր միջամտությունները, որոնք Ռուսաստանին պետք չեն»,- ընդգծեց Մարկեդոնովը։

Մանրամասները՝ տեսանյութում: