Կալիֆորնիաբնակ 4 հայեր սխեմա են ստեղծել և COVID-19-ի հետևանքների մեղմացման համար հատկացվող վարկերից ավելի քան 18 միլիոն դոլար ստացել

Լուրեր

29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լոս Անջելեսի Էնսինո թաղամասի հայազգի բնակիչները՝ 42-ամյա Ռիչարդ Այվազյանը, նրա 37-ամյա կինն ու մի քանի ազգականներ մեղավոր են ճանաչվել COVID-19-ի հետևանքների մեղմացման համար հատկացվող վարկերից ավելի քան 18 միլիոն ԱՄՆ դոլար ստանալու սխեմա ստեղծելու մեջ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը։

ԱՄՆ դաշնային դատարանի երդվյալ ատենակալները 42-ամյա Ռիչարդ Այվազյանին, նրա կնոջը՝ Մարիետա Տեր-Աբելյանին, եղբորը՝ 41-ամյա Արթուր Այվազյանին և Գլենդելից 41-ամյա Վահե Դադյանին մեղավոր են ճանաչել բանկային խարդախությունների, համացանցային խարդախությունների և փողերի լվացման մեջ: Արթուր Այվազյանը մեղավոր է ճանաչվել նաև ծանրացուցիչ հանգամանքներում անձնական տվյալներ գողանալու մեջ:

Ըստ դատախազության՝ 4 ամերիկաբնակ հայերը ներկայացել են կեղծ անուններով, ինչպես օրինակ «Յուլյա Ժադկո» և «Վիկտորիա Կաուիչկո», որպեսզի հայտ ներկայացնեն՝ կորոնավիրուսի բացասական ազդեցությունը մեղմելու համար նախատեսված տնտեսական աջակցության ծրագրերից օգտվելու համար: Տեղեկացվում է, որ հայտերում հաճախ օգտագործվել են կեղծ փաստաթղթեր, ինքնություններ, հարկային փաստաթղթեր ու վճարային տեղեկություններ:

Դաշնային իշխանությունները հայտնում են, որ COVID-ի հետևանքների չեզոքացման համար նախատեսված օգնության ֆոնդերից խարդախությամբ ստացած ավելի քան 18 միլիոն դոլարով ամբաստանյալները վճարումներ են կատարել Տարզանայում, Գլենդելում և Փոլմ Դեզերթում շքեղ տներ, ոսկեղեն, ադամանդներ, թանկարժեք ժամացույցներ, կահույք, դիզայներական պայուսակներ, հագուստ և այլն գնելու համար։

«Փնտրելով արագ հարստանալու ճանապարհ՝ ամբաստանյալները գողացել են դաշնային միջոցները, որոնք նախատեսված էին COVID-19 համաճարակից տուժած ամերիկացիների և դրա հետևանքով առաջացած տնտեսական հետևանքների չեզոքացման համար»,- հայտարարել է դատախազ Թրեյսի Ուիլքինսոնը:

Ամերիկաբնակ հայերին սպառնում է տասնամյակների ազատազրկում: Դատարանը վճիռը կհրապարակի սեպտեմբերի 13-ին:

Դատախազները հայտնել են, որ այս գործով անցնող ևս 4 անձ արդեն ընդունել է մեղքը: Այդ անձանց թվում է Էնսինոյի 39-ամյա բնակիչ Թամարա Դադյանը, որը Այվազյան եղբայրներից Արթուրի կինն է և Վահե Դադյանի զարմուհին: Դադյանն ընդունել է մեղքը բանկային խարդախության և կապի էլեկտրոնային միջոցներով կատարված խարդախության, ծանրացուցիչ հանգամանքներում անձնական տվյալներ գողանալու և նախնական համաձայնությամբ փող լվանալու մեջ: Կնոջը սպառնում է մինչև 52 տարվա ազատազրկում: Վճիռը կհրապարակվի սեպտեմբերի 27-ին:

Տաթև Ֆռանգյան