Ես պատրաստ էի կրել դավաճանի պիտակը, բայց լուծել հարցը. Սերժ Սարգսյանի հարցազրույցը BBC-ի ռուսական ծառայությանը

Լուրեր

18.02.2026 | 23:28
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
18.02.2026 | 23:18
«Koreez–Telcell–Physmath» համագործակցությունը ստանում է ռազմավարական բնույթ
18.02.2026 | 23:04
Երևանում կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
18.02.2026 | 22:52
14 ժամ ջուր չի լինի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում
18.02.2026 | 22:39
ՀՀ դեսպանը Վիեննայում ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը
18.02.2026 | 22:26
Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսությունը
18.02.2026 | 22:10
Մոսկվայում ի պաշտպանություն Telegram-ի հանրահավաք անցկացնելու դիմում է ներկայացվել
18.02.2026 | 21:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.02.2026 | 21:42
Հանրապետության նախագահն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
18.02.2026 | 21:28
Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դեմ է Իրանում ռազմական միջամտությանը
18.02.2026 | 21:15
Ծափաթաղում սպանված Տիգրանի քույրն ու եղբայրները 4 ամիս անց վերադարձել են մոր մոտ
18.02.2026 | 21:00
ՀՀ-ում ԱԲ կենտրոնի ստեղծումը լուրջ քայլ է․ աշխարհին կարող ենք գրավել ՏՏ-ում խելացի լուծումներով. Հովիկ Մուսայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 20:49
Վաղը «Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցներով տրանսպորտը կաշխատի մինչև 00:30-ը
18.02.2026 | 20:43
Գոռ Մանվելյան. Վաղը մեծ օր է հայկական ֆուտբոլի համար
18.02.2026 | 20:30
Դեպի նոր ընտրություն՝ չկատարված խոստումների բեռով. ի՞նչ պատկեր է սոցիալական ոլորտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել BBC-ի ռուսական ծառայությանը։ Նա, մասնավորապես, նշել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու ցանկությունն ու հաշտեցման գործընթացի մեկնարկն է իրեն ստիպել 2018 թվականին մնալ իշխանության երկու նախագահական ժամկետներից հետո։

Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ այն ժամանակ բոլոր ազդակները կային հակամարտության կարգավորման համար, իսկ նոր իշխանությունները բանակցային գործընթացը խաթարեցին՝ թույլ տալով սխալներ, որոնք էլ դարձան պատերազմում պարտության պատճառներից մեկը։

Ընտրությունների ու պարտության մասին Սերժ Սարգսյանի հետ լրատվամիջոցը զրուցել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը։ Նրա գլխավորած ՀՀԿ-ի մասնակցությամբ ձևավորված դաշինքը ստացել է ձայների 5 տոկոսն ու 7 տեղ՝ խորհրդարանում։ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հաղթանակի մասին հարցին պատասխանել է. «Այո՛, համարում եմ, որ նա հաղթել է, բայց առաջանում են բազմաթիվ հարցեր այդ հաղթանակի հետ կապված»։

Նա խոսել է ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքի փոփոխության, քարոզարշավի ժամանակ վարչական ռեսուրսի օգտագործման, դաշինքի ակտիվիստների ձերբակալությունների ու իրականացված խուզարկությունների մասին։

Անդրադառնալով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են իրենից ժառանգություն ստացած իրավիճակի մեջ։

«Մենք մեղադրում ենք կապիտուլյանտին ոչ թե նրանում, որ նա ստորագրել է եռակողմ փաստաթուղթը, երբ ադրբեջանցիներն արդեն Շուշին գրավել էին և իսկապես Ստեփանակերտին շատ մոտ էին, այլ այն իրավիճակի համար, որը նա ստեղծել է»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով․ «Ես երբեք չէի հայտնվի նման իրավիճակում։ Եվ դրանք դատարկ խոսքեր չեն, այլ այն բանի արձանագրում, որ ինչ երկու անգամ տեղի է ունեցել։ Առաջին պատերազմի ժամանակ՝ 1992-1994 թվականներին, մենք նախ կորցրեցինք Արցախի 50%-ը, բայց ուժ գտանք՝ հաղթահարելու բոլոր դժվարությունները և արդյունքում ունեցանք այն, ինչ ունեցանք»։

Սարգսյանը նաև մատնանշել է, որ 2016 թվականին իր ղեկավարման տարիներին տեղի ունեցած էսկալացիայի ժամանակ Ադրբեջանն առանձնակի հաջողություն չի ունեցել։ Ինքը՝ Սարգսյանը չի սատարում այն թեզը, որ Ղարաբաղը գիտակցաբար է հանձնվել, այլ եղածը համարում է հիմարության ու կոպիտ սխալների արդյունք։

«Մենք չենք պնդում, որ ռազմական գործողությունները սկսվել են միայն Հայաստանի սխալների հետևանքով։ Ո՛չ։ Ադրբեջանը միշտ ուզում էր խնդիրը լուծել ռազմական ճանապարհով»,- ասել է Սարգսյանը։

Սակայն պատերազմին միջազգային հանրության կոշտ արձագանքի բացակայության մեջ նա մեղադրում է Փաշինյանին, որը, ըստ նրա, արտաքին քաղաքական լուրջ սխալներ է թույլ տվել։

«Նրանց թվում էր, որ նոր ռազմական գործողություններ չեն լինի, քանի որ ժողովրդավար են, ժողովրդի մեծամասնության աջակցությունն ունեն։ Ո՞վ կհամարձակվի հարձակվել երկրի վրա, որն ունի ժողովրդավար ու լեգիտիմ իշխանություն, իսկ մյուս կողմում՝ հարձակվող կողմը, ինչպես ասում են, բռնապետություն է։ Դա մանկական մտածողություն է, բայց դա նրանց չէր մտահոգում»,- ասել է Սարգսյանը։

Հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշել է, որ ցանկացել է մնալ իշխանության, քանի որ Ղարաբաղյան բանակցություններն արդեն հասել էին ավարտական փուլին։

«Ես մնացի վարչապետ՝ իմ գործընկերների կոչին ընդառաջ, միայն հանուն նրա, որ բանակցային գործընթացը հասցնեմ այն կետին, որ հարցի լուծումը կախված չլինի գլխավոր բանակցողի փոփոխությունից»,- ասել է Սարգսյանը։

Նա նաև հերքել է, թե հայկական կողմը զբաղվել է բանակցությունների ձգձգմամբ։

«Դուք ոչ մի պարագայում չէիք կարող ինձանից լսել խոսքեր այն մասին, որ մենք երբեք չենք վերադարձնի այդ տարածքները։ Ես նույնիսկ խորհրդարանի ամբիոնից հայտարարեցի, որ Աղդամը իմ հայրենիքը չէ։ Ես պատրաստ էի կրել դավաճանի պիտակը, բայց լուծել հարցը, որ մեզ նույն ճակատագիրը բաժին չհասնի»,- ասել է Սարգսյանը։

ՀՀ երրորդ նախագահը պնդել է, որ իրեն գրեթե հաջողվել է լուծել հարցը, 2018 թվականին ընթացել են ակտիվ բանակցություններ, որոնք պետք է ավարտվեին խաղաղ կարգավորմամբ։

«Ադրբեջանցիները պիտի ճանաչեին, որ ԼՂ-ի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, որը պիտի ունենա իրավական ուժ, և որի օրակարգը ոչնչով չի սահմանափակվելու։ Դա մեր նվազագույն շեմն էր»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով. «Մենք պարտավորվում էինք Ադրբեջանին վերադարձնել 5 շրջանները: Երկու շրջանների վերադարձը՝ բացառությամբ միջանցքի, որը կապ էր ապահովելու Հայաստանի հետ, կապել էինք հանրաքվեի օրվա հետ։ Կգային խաղաղապահ ուժերը, և մենք կսկսեինք որոշակի կարգավորման գործընթաց»։

Էմմա Չոբանյան