ՀՀԿ-ն կողմ քվեարկեց. ԱԺ-ն կքննարկի Մարտի 1-ի իրադարձությունները (տեսանյութ)

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

Ազգային ժողովը միաձայն կողմ քվեարկեց «2008 թվականի Մարտի 1- 2-ի իրադարձությունների մասին» հայտարարության նախագիծն ԱԺ նիստերի օրակարգ ընդգրկելու «Ելք» խմբակցության առաջարկին:

Ներկայացնելով «2008 թվականի մարտի 1- 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը ԱԺ նիստերի օրակարգ ընդգրկելու «Ելքի» առաջարկը՝ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ամբիոնից շեշտեց՝ «Մարտի 1-»ի իրադարձությունների էջը փակված չէ և չի փակվելու այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր սպանությունները բացահայտված չեն:

Չնայած ՀՀ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել նախագծին՝ ՀՀԿ-ն աննախադեպ քայլ կատարեց՝ փոխելով դիրքորոշումը: Նախկին գլխավոր դատախազ, հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Գևորգ Կոստանյանն առաջարկեց նախագիծը ներառել նիստերի օրակարգում և քննարկել հարցը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կողմ քվեարկելու կոչով դիմեց իրենց խմբակցության պատգամավորներին:

«Կարծում եմ, ընդդիմությունը դրական կգնահատի իշխանության այս քայլը»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։