ԱԺ-ն մերժեց ռեյտինգային ընտրակարգը վերացնելու մասին նախագծի քննարկումը. դեմ էր միայն ՀՀԿ-ն (տեսանյութ)

Լուրեր

12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստըէ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
Բոլորը

Ազգային ժողովը ձայների 39 կողմ, 56 դեմ հարաբերակցությամբ մերժեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն օրակարգում ընդգրկելու հարցը, որը բացասական եզրակացության էր արժանացել ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում:

Նախագիծը հեղինակած ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մինչ քվեարկությունն ասաց. «Ես վստահ պնդում եմ, որ այս Ընտրական օրենսգրքով գնալ ընտրությունների նշանակում է գնալ հերթական այլասերված ընտրությունների»:

Զոհրաբյանը պնդեց՝ ռեյտինգային ընտրակարգը հանելու հարցի շուրջ կա քաղաքական կոնսենսուս: «Որևէ մեկը չի կարող վիճարկել, որ ապրիլի 2-ին եղան ընտրություններ, որի անունը, ցենզուրայից ելնելով, որակավորումներ չեմ տա: Այս ընտրակարգը պիտի վերացվի: Կոչ եմ անում խորհրդարանին տալ հնարավորություն քննարկել այս հարցը, ընդունել ցանկացած ընդունելի, ռացիոնալ որոշում»,- հավելեց պատգամավորը:

Առաջարկին կողմ արտահայտվեցին նաև ԱԺ ՀՅԴ և «Ելք» խմբակցությունները: ԱԺ փոխնախագահ, հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը մինչդեռ պնդեց՝ ընտրակարգը լիովին համապատասխանում է ժողովրդավարության կանոններին: Նա նկատեց, որ բոլոր երկրներում, որտեղ ընդունված է համամասնական մոդելը, այդ համակարգը տարածված է: «Աշխարհում այսօր նկատվում է տենդենց՝ հօգուտ բաց ցուցակների»,- շեշտեց Հովհաննիսյանը՝ կոչ արենոլվ պատգամավորներին դեմ քվեարկել:

Մանրամասները՝ տեսանյութում: