Ալիևի հետ հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել է հայ գերիների, սահմանից զորքերի հեռացման, դեմարկացիայի և այլ հարցեր

Լուրեր

29.10.2026 | 16:36
Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ ա․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:25
Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել
29.10.2026 | 16:19
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը քննարկել է էներգետիկ և տնտեսական կապերի, մարդու իրավունքների  ու հիմնարար ազատությունների, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգությանը վերաբերող հարցեր։ Այս մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռիքերը, գրում է «Թուրան» գործակալությունը։

Մասնավորապես, նա խոսել է TAP գազային միջանցքի կառուցման մասին, որը դեպի Եվրոպա ապահովում է ադրբեջանական գազի մատակարարումն ու մայրցամաքի էներգետիկ անվտանգությունը։

Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ Ռիքերը Վաշինգտոնի մտահոգությունն է փոխանցել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի, լարվածության աճի և հայ գերիների զինծառայողների գերեվարման կապակցությամբ։ Նա ցավալի իրադարձություն է անվանել նաև ականի վրա պայթելու հետևանքով ադրբեջանցի լրագրողների մահը։

ԱՄՆ պաշտոնյան նաև ասել է, որ Վաշինգտոնը երկու կողմերին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել առարկայական բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ հակամարտության երկարատև լուծման համար՝ հավելելով, որ  ԵԱՀԿ-ն այն կազմակերպությունն է, որը պատրաստ է օգնել լուծել ոչ միայն բուն հակամարտությունը, այլև դրա հետևանքները, ներառյալ՝ մարդասիրական հարցերը։

Ըստ աղբյուրի՝ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ-ն կարո՞ղ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի դեմարկացիային, Ռիքերն ասել է, որ նախկին ԽՍՀՄ սահմանների դեմարկացիան կարևոր է, որը նաև տեխնիկական խնդիր է, և ԱՄՆ-ն պատրաստ է ցուցաբերել այդ տեխնիկական աջակցությունը։

«Մենք կողմերին կոչ ենք անում զորքերը դուրս բերել և սկսել դեմարկացիոն գործընթացը»,- ասել է Ռիքերը։

Պատասխանելով հարցերին՝ արդյո՞ք Մինսկի խումբը «ողջ» է, թե՞ «մեռած», ինչպես Ալիևն է ասել՝ հակամարտությունը լուծված է և Մինսկի խումբը կարող է մասնակցել տարածքների վերականգնմանը, և որ խնդիրները տարածաշրջանում հիմա լուծում են Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը, իսկ ԱՄՆ-ն խաղից դուրս է մնացել, ամերիկացի պաշտոնյան արձագանքել է, որ պետքարտուղար Բլինքենն ու նախագահ Բայդենը շատ հստակ հասկացրել են, որ Վաշինգտոնը մտադիր է մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման խաղաղ ուղիների որոնմանը։ ԱՄՆ-ն նաև մտադիր է համատեղ շարունակել այդ ուղղությամբ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ մյուս պետությունների՝ Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ։

Անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի դերի մեծացմանը՝ Ռիքերը նշել է, որ Թուրքիան ԱՄՆ դաշնակիցն է, և երկու երկրների համագործակցության հարցերը  Բայդենի ու Էրդողանի առաջիկա հանդիպման առանցքում են լինելու։

«Մենք ունենք տարաձայնություններ, բայց դրանք լուծում ենք դիվանագիտական ճանապարհով»,- ասել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնյան։

Իսկ հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ն վերաբերվում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների «մենաշնորհին», Ռիքերին ուղեկցող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը պատասխանել է, որ հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը ստորագրել են կողմերը, որոնք էլ հրավիրել են ռուս խաղաղապահներին։

«Մենք ողջունում ենք կրակի դադարեցումը և կոչ ենք անում կողմերին՝ կատարել իրենց պարտավորությունները։ Այդ փաստաթուղթը ենթադրում է խաղաղապահների 5-ամյա ներկայություն։ Շատ կարևոր է երկու կողմից օգտագործել այդ ժամանակահատվածը և հաստատել կայուն խաղաղություն»,- ասել է Շոֆերը՝ հավելելով, որ տվյալ գործընթացում կարող են ներգրավվել նաև այլ մասնակիցներ և ուժեր, բայց այդ մասին արժե խոսել 5 տարի անց։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի տարածել Ալիևի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հանդիպման մասին։

Էմմա Չոբանյան