Փաշինյանը խոսում է ադրբեջանական լոբբիի լեզվով․ կատաստրոֆա է լինելու դեմարկացիան նրա օրոք․ Գևորգ Գորգիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԼՀԿ նախընտրական ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Գևորգ Գորգիսյանի հետ

-Պարո՛ն Գորգիսյան, մինչ նախընտրական թեմաներին անդրադառնալը, նախ անդրադառնանք անվտանգային հարցերին: Օրեր շարունակ ադրբեջանցիները դեռևս զավթած են պահում Հայաստանի տարածքներ, և չնայած դրան, քաղաքական ուժերը սկսել են նախընտրական քարոզարշավը և անվտանգային հարցը թոփ-թեմաների շարքում իջել է ներքև: Ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից, կոնկրետ ի՞նչ լուծում ունեք:

-Դեռ նոյեմբերից մենք լուծում էինք առաջարկում: Երբ ստորագրվեց կապիտուլյացիոն հայտարարությունը, մենք ասացինք, որ պարտված առաջնորդը այսուհետ չի կարողանալու սպասարկել Հայաստանի շահերը, չի կարողանալու բանակցություններով Հայաստանին ի նպաստ լուծումների հանգել: Մենք այսօր տեսնում ենք դրա ապացույցը: Սյունիքում երբ սահմանազատման, սահմանագծման ինչ-որ աշխատանքներ էին իրականացվում GPS-ով, և մի քանի գյուղեր տրվում էին Ադրբեջանին, այդ ժամանակ մենք ասում էինք՝ անթույլատրելի մոտեցում է, այդպես չի կարելի:

-Միայն Շուռնուխի մի մասն են տվել և Որոտանից մի հատված:

-Այո՛, գյուղեր: Այն ժամանակ ասում էին, որ դա արվում է անվտանգությունն ապահովելու համար, բայց մենք տեսնում ենք, որ հաղթած կողմի ախորժակն ուտելիս է բացվում, ու որտեղ մենք մի տուն, մի թուփ, մի ծառ ենք տալիս, իրենք պատրաստ են ավելի առաջ գալ, և Հայաստանի սուվերեն տարածքը դարձնել վիճելի տարածք:

-Պարոն Գորգիսյան, ես հիշում եմ, որ «Լուսավոր Հայաստանը» ամիսներ առաջ առաջարկում էր, որ Սյունիքում ռուսական ռազմաբազայի ևս մեկ կենտրոն բացվի: Ամիսներ առաջ Սյունքիում բացվեց ևս երկու հենակետ, և, չնայած դրան, ադրբեջանցիները գնացին այս քայլին: Սա ի՞նչ է նշանակում, որ անարդյունավե՞տ էր ձեր այդ առաջարկը:

-Իհարկե ոչ, մեկը մյուսի հետ կապ չունի:

-Դե, չզսպեցին ադրբեջանցիներին:

-Ադրբեջանին պետք է զսպեին ՀՀ զինված ուժերը, Հայաստանի սահմանին չկան ռուսական ուժեր, ՀՀ-Ադրբեջան սահմանները պահում են հայկական զինված ուժերը: Բայց, ցավոք սրտի, մեր պաշտապնության նախարարությունը Գլխավոր շտաբը գտնվել են այնքան «անմեղսունակ», որ ամենակարևոր ռազմավարական բարձունքներից մեկը թողել էին անպաշտպան՝ պատճառաբանելով, որ ձմեռ էր, այն դեպքում, երբ Հայաստանում կան նմանատիպ բազմաթիվ դիրքեր, որոնք և՛ կահավորված են, և՛ պահվում են տարին 12 ամիս, այո՛, այնտեղ երկար ժամանակ ձմեռ է, բայց դրանք ռազմավարական բարձունքներ են: Այդ հիմար պատճառաբանությամբ ռազմավարական այդ դիրքը մնացել էր անպաշտպան և հակառակորդը ուղղակի քայլելով եկել, դիրքավորվել է, եկել – նստել են ու ասում են մերն է: Եթե մի ամբողջ ռուսական ռազմաբազա լիներ այստեղ կամ ՆԱՏՕ-ի մի ամբողջ զորք, մեկ է, ոչինչ չէր փոխվելու, որովհետև միևնույն է, այդ գիծը պահում են հայկական զինված ուժերը:

-Բայց թեկուզ հոգեբանական առումով ադրբեջանցիները չեն զսպվել՝ իմանալով, որ այնտեղ ռուսական ռազմաբազայի հենակետեր կան:

-Հոգեբանական առումով դա մեզ է պետք, որովհետև Սյունիքում ապրողներն այլևս իրենց անվտանգ չեն զգում: Երբ ասում ենք, որ Սյունիքում ռազմաբազայի առկայությունը կօգնի, որ մարդիկ իրենց անվտանգ զգան, խոսում ենք ընդհանրապես ՀՀ բնակիչների մասին, որովհետև նրանք տեսան ջախջախված բանակ, քաոտիկ վիճակ պատերազմի ժամանակ, անկառավարելի բանակ, և մարդկանց նկատմամաբ այլևս չկա վստահություն բանակի նկատմամբ: Մեզ պետք է որևէ հենարան, հենասյուն, որ մարդիկ շարունակեն ապրել ՀՀ-ում, ու հատկապես Սյունիքում: Սահմանները բացվելուն պես, մենք մեծ արտագաղթի տեմպ տեսանք, երբ ՌԴ-ն թույլատրեց մուտքը, և սա շարունակվելու է, որովհետև մարդկանց առաջին հերթին անվտանգության զգացում է պետք, իսկ մեր առաջարկը վերաբերում է դրան՝ բարձրացնել մարդկանց անվտանգության զգացումը:

Վարչապետի պաշտոնակատարն առաջարկում է միջազգային դիտորդներ տեղակայել հայադրբեջանական սահմանին, և, ըստ երևույթին, դրան զուգահեռ կամ դրանից հետո դեմարկացիայի գործընթաց կսկսվի, երբ Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ զորքերը հետ կքաշեն: Սա, ըստ Ձեզ, խնդիրը լուծելու տարբերա՞կ է, թե՞ ոչ:

-Դեմարկացիան, դելիմիտացիան նորմալ պրոցեսներ են, մենք տարիներ շարունակ այդ պրոցեսների մեջ ենք Վրաստանի հետ, Խորհրդային Միության փլուզումից հետո միության բոլոր երկրներն այդ պրոցեսների մեջ են: Բայց այդ պրոցեսը կարող է կատաստրոֆայի վերածվել, կարող է վերածվել հայրենազրկման, եթե դա անի Նիկոլ Փաշինյանը, որովհետև նա այսօր Ազգային ժողովի ամբիոնից խոսում է ադրբեջանական լոբբիի լեզվով…

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան