ՌԴ-ն հավակնում է խլել մեր պետականությունը և ինքնիշխանությունը․ Կրեմլը այս լարվածության փայատերն է․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 13:29
Նարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվել է, ոչինչ չեն տարել. Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:18
Իշխող ուժի կողմից արդարադատության ընտրովի կիրառումը նշանակում է՝ երկրում այն չկա․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:07
ՊԵԿ-ը 78.4 մլն դրամի չվճարված հարկ է բացահայտել Ծառուկյանի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցում
31.07.2026 | 12:56
Ստամբուլի հայկական գերեզմանտան վրա հարձակվողն ընդունել է մեղքը
31.07.2026 | 12:50
Ջանես Նազարյանն ամփոփել է Բաքվում նվաճած չեմպիոնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:45
Anthropic-ի ԱԲ մոդելները դուրս են եկել վերահսկողությունից ու հարձակվել երեք ընկերությունների համակարգերի վրա
31.07.2026 | 12:34
Ի՞նչ անենք, իր նման մարդ բռնել տա՞նք. Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
31.07.2026 | 11:36
12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Ռուբեն Մեհրաբյանի հետ

-Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Ադրբեջանին սահմանակից Կութ գյուղում էր։ Հայտնի է՝ ադրբեջանցիները գերեվարել են 6 հայ զինծառայողների։ Գյուղացիների հետ զրույցում հայտարարեց նա ասաց «Հայաստանը պետք է հետևողականորեն, ոչ նյարդային քայլերով հասնի երկրի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը: Հստակ է, որ Ադրբեջանը խախտել է ՀՀ պետական սահմանը, այստեղ զիջման մասին խոսք լինել չի կարող, որովհետև, եթե մենք մեր սահմանը զիջենք, դա նրանց ավելի է ոգևորելու»: Փաշինյանը հստակեցնում է՝ Ադրբեջանը պետք է դուրս գա ՀՀ-ի սուվերեն տարածքից և դիվանագիտական ճանապարհով պիտի հասնենք դրան։ Պարո՛ն Մեհրաբյան, կիսո՞ւմ եք Փաշինյանի տեսակետը և ինչո՞վ եք բացատրում հայ զինծառայողների առևանգումները։

-Ադրբեջանի սանձազերծած այս ագրեսիան ընդդեմ Հայաստանի, թեկուզ՝ սահմանափակ մասշտաբի տարածքում, հետապնդում է մեկ նպատակ՝ Հայաստանին դրդել սիմետրիկ գործողությունների և ստանալ «կազուս բելլի»՝ պատերազմի պատրվակ և Հայաստանին ներքաշել նոր, արյունալի հակամարտության մեջ, որն Ադրբեջանին, կապահովի ձեռքերի ազատություն։ Ինչ վերաբերում է հայկական կողմի արձագանքին, ապա այստեղ ընտրությունը երկու օպցիաների մեջ է, առաջինը՝ գնալ սիմետրիկ պատասխանների՝ այն, ինչ ռազմական կանոնագիրքն է պահանջում և բխում է կանգնած զինվորականների պաշտոնական պարտականություններից։ Այդ ժամանակ մենք ուղղակի ստիպված կլինենք ՀԱՊԿ-ին և մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին դիմել՝ «մեզ փրկելու», և արդեն նրանք որոշեն՝ մեզ փրկեն, թե՝ ոչ, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքների։

Կա երկրորդ տարբերակը, դա այն է՝ ինչ արվում է հիմա, բայց էս դեպքում արդեն մենք ռուսների փրկության կարիքը չունենք։ Եվ այստեղ ունենք բավականին հիմնավոր խոսակցության նյութ, որն է՝ այդ տոննաներով փաստաթղթերը, երաշխիքները, «եղբայրության և բարեկամության բառակույտը» քանի՞ կոպեկ արժի։ Դեպքերի ընթացքը մինչ օրս թույլ է տալիս անել եզրակացություն, որ թղթի վրա շարադրված «երաշխիքներ, բարեկամություն» բառերը դրանք կշռվեցին և գտնվեցին թեթև։

-Փաշինյանն այսօր հիշեցրեց, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Հնդկաստանը, այլ երկրներ հստակ ընդունում են, որ ադրբեջանական զինուժը ներխուժել է ՀՀ տարածք և պետք է դուրս գա, Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որտեղ այս փաստը հստակ արձանագրել է, և ի վերջո՝ Ռուսաստանն էլ հստակ ընդունում է, որ դա ՀՀ տարածքն է, ինչը մենք չենք լսել հանրայնորեն։ Ինչքա՞ն կարող է շարունակվել այս իրադրությունը՝ միջազգային այսպիսի տեսակետների առկայությամբ։

-Ես կարծում եմ՝ բոլոր խելամիտ ժամկետներն այլևս սպառված են և ստեղծված իրավիճակը թելադրում է օրվա հրամայականը՝ դիմել համարժեք քայլերի, որպեսզի ամբողջանա ճնշումն Ադրբեջանի վրա և ստիպել վերանայել իր այս հանցավոր քաղաքականությունը։ Մենք տեսնում ենք, որ դա մեր՝ «Ռուսաստանի հետ բարեկամության և եղբայրության» շրջանակներում որևէ հեռանկար չի խոստանում, ավելին՝ մենք տեսնում ենք, որ ՌԴ-ն այսօր գործում է ոչ այնքան որպես մեր դաշնակից, նույնիսկ՝ ոչ որպես միջնորդ, այլ՝ այս լարվածության առնվազն փայատեր։

-Ռուսաստանի շահն այստեղ՝ սահմանային ներթափանցման պատմությունում, ո՞րը կարող է լինել։

-Ռուսաստանի քաղաքական ձեռագիրը մեր տարածաշրջանում հետևյալն է՝ ոչնչից սարքել ինչ-որ հարց, այդ հարցը վերածել վիճելի խնդրի, հետո այդ վիճելի խնդիրը հանգուցալուծելու համար առաջարկել իր միջնորդությունը, և միջնորդելով՝ խնդիրը դարձնել անլուծելի, հետո դա վերածել քաոսի սպառնալիքի, իսկ հետո կառուցել այնպիսի իրավիճակ, երբ այդ քաոսից խուսափելու միակ երաշխավորը  դառնա ինքը։ Սա է ռուսական քաղաքականությունը։ Ընդ որում՝ ցանկացած պարագայում, երբ հայերը խնդիր են ունեցել, ընդ որում՝ ոչ իրենց նախաձեռնությամբ, իրենց հարևանների հետ, ռուսական պլանն է ի հայտ գալիս, որը կարծես դարակում դրված է՝ Ռուսաստանը նվագում է այդ գործիքակազմով, որ ունի իր մոտ։

-Ադրբեջանի ձեռքո՞վ է Ռուսաստանը հարաբերվում Հայաստանի հետ, չի՞ կարող մեր ղեկավարության հետ ուղիղ կոնտակտի մեջ մտնել, պահանջներ կամ առաջարկներ ներկայացնել։

-Ադրբեջանը համաձայնվում է Ռուսաստանի ձեռքին օգտագործվել որպես բութ գործիք և այդ բութ գործիքով խփում են մեր գլխին, հետո գալիս են մեր գլուխը փրկելու։ Սցենարն այդպիսին է։

-Նիկոլ Փաշինյանը Կութի բնակիչների հետ զրույցում այսօր ասաց, որ մեզնից ուզում են խլել մեր ինքնիշխանությունը, մեր պետությունը և հայրենիքը։ Պարո՛ն Մեհրաբյան, միգուցե Դուք բացեք փակագծերը՝ ո՞վ է այդպիսի փորձ կատարում։

-Այստեղ մեկնաբանության խնդիր է։ Իմ մեկնաբանությունը հետևյալն է, որ խոսքը գնում է Ռուսաստանի մասին։ Այլ հավակնորդներ՝ խլելու մեր պետականությունը, մեր ինքնիշխանությունը, ես ուղղակի չեմ տեսնում։

-Իսկ Ադրբեջա՞նը։

-Ադրբեջանն ուղղակի սպառնում է մեզ և Ադրբեջանն իրենց լկտի երբեք չէր պահի, եթե իրեն թևութիկունք չլիներ Ռուսաստանը։ 2010 թվականից Ադրբեջանը Ռուսաստանից գնել է 5 միլիարդ դոլարի հարձակվողական սպառազինություն, գնել է հենց այսօրվա և 44-օրյա պատերազմի համար։ Մեր «եղբայր, բարեկամ» Ռուսաստանի ձեռքով է կացինը դրվել Ադրբեջանի ձեռքը։ Դա ցավալի փաստ է և մենք զբաղված ենք եղել ինքնախաբեությամբ։

-Վարչապետն ասում է՝ ՌԴ-ն հստակ ընդունում է, որ սա մեր տարածքն է։ Այդ դեպքում հարց՝ ինչո՞ւ ՌԴ-ն գործի չի դնում Գյումրիի ռազմաբազան, հայ-ռուսական զորախումբը՝ Հայաստանի պաշտպանության նպատակով։ Դրանք ո՞ր օրվա համար են, եթե ոչ՝ այսօրվա։ Ինչո՞վ եք դա բացատրում։

-Եթե մենք 44-օրյա պատերազմի ընթացքում ստանում էինք ռուսական բացատրություններ առ այն, որ ՀԱՊԿ-ի պարտականությունները չեն տարածվում Արցախի տարածքի վրա, որը դե յուրե Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս է, իսկ «այ եթե հանկարծ մի բան պատահի ՀՀ սահմաններից այս կողմ, ապա մենք կգանք»։ Հիմա իրենք մեզ սկսում են բացատրել, թե ինչն է դա խանգարում իրենց անել, երբ արդեն Հայաստանի տարածքի նկատմամբ են ոտնձգություններ։ Բերում են բոլոր հնարավոր և անհնարին բացատրությունները։ Այս քաղաքական կուրսի շարունակությունն ուղղակի վտանգավոր ժամավաճառություն է, որը տանում է դեպի ոչ մի տեղ և այո՝ ՀՀ-ն շուտափույթ ոչ ստանդարտ քայլերի պետք է դիմի՝ օգտվելով մեր իրավունքներից՝ որպես միջազգայնորեն ճանաչված պետության։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան