Այս ներխուժումը Ադրբեջանն ու ՌԴ-ն համաձայնեցրել են․ Մեղրիում բախվում են գերտերությունների շահերը․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:14
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
Բոլորը

Factor TV-ի հյուրն «Արդար Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Կարապետյանն է։

-Պարո՛ն Կարապետյան, ինչո՞ւ Ադրբեջանը Հայաստանի տարածք ներխուժելիս կարելի է ասել՝ անտեսել է ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի առկայության, հայ-ռուսական համատեղ զորախմբի, ի վերջո՝ ՀԱՊԿ-ի գործոնները, որոնց իմաստը նաև Հայաստանը պաշտպանելն է։ Տպավորություն չունե՞ք՝ ադրբեջանական կողմում վստահություն կա, որ այստեղից ո՛չ միայն հայ զինվորը, այլ նաև՝ ռուսները չեն հակադարձելու։

-Կարող եմ ասել, որ դա էլ թույլ է տալիս, որ հանրությունը տրամադրված լինի, որ սա ներքին համաձայնեցման արդյունք է, այսինքն՝ ադրբեջանական, ռուսական համատեղությամբ։ Երևի թե նկատի ունեն, որ ներքին լարվածություն չլինի, լոկալ պատերազմներ չլինեն, որը կվերածվի նաև ավելի գլոբալ պատերազմի։

-Ձեր գնահատմամբ՝ ո՞ւր է գնում ձեր նշած համաձայնեցման նպատակը։

-Իմ պատկերացումը հետևյալն է՝ լինելով Սյունիքում, ես իհարկե՝ չեմ կարող շատ չակերտներ բացել, բայց կարող եմ ասել՝ զինվորներն այնտեղ գտնվում են ո՛չ իրենց քմահաճույքով։ Այնտեղ բնականաբար հրաման է եղել, վերադասներ են եղել, այնտեղ զինվորականությունն է, որը հստակ գիտի, որ ինքը պետք է այդ րոպեին զբաղեցնի այդ տարածքը ու նույնիսկ՝ իր հետ պետք է բանակցեն այդ տարածքի համար։ Նույնիսկ այնքան են նրանք լկտիացել, որ ասում են՝ եթե հետ գնանք, նահանջենք, ապա օրինակ՝ այլ հատվածից պետք է տաք, այսինքն՝ մեր տարածքը փորձում են փոխել մեր այլ տարածքի հետ։ Սա նոնսենս և անհեթեթություն է։ Բայց և այնպես, փաստացի՝ տեղաբնիկները, համենայնդեպս՝ զինվորականն ասում էր՝ իրենց հրաման է եղել, որ կրակ չարձակեն, չփորձեն իրավիճակը էսկալացիայի տանել։

-Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն այսօր ասում է՝ ՀԱՊԿ-ի դաշնակիցներն են ՀՀ-ին հորդորել՝ հարցը չլուծել ռազմական ճանապարհով։ Սակայն մենք ի՞նչ ենք տեսնում՝ նույն ՀԱՊԿ-ն չի աջակցում ՀՀ-ին՝ դուրս մղելու ադրբեջանցիներին։ Փաշինյանն այսօր ասաց՝ ՀԱՊԿ-ի գործողությունների արագությունը չի բավարարում, բայց այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրադրությունը։

–Ես ՀԱՊԿ-ի գործողությունները նաև այսպես կորակեմ՝ բավականին բարձրաստիճան դիվանագետը՝ ՌԴ-ի փոխարտգործնախարարը, հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի դռները բաց են բոլորի, այդ թվում՝ նաև Ադրբեջանի առաջ։ Եթե իրենք այդպես բաց կառույց են՝ ո՞ւմ համար են բաց, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Մոզմաբիկի համա՞ր էլ են բաց։ Կամ՝ ի՞նչ է նշանակում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով առայժմ պաշտոնական հրավեր չի եղել։ Լավրովը նաև ասաց, որ պետք է լինեն դելիմիտացիոն և դեմարկացիոն աշխատանքներ և ի վերջո պետք է հաստատվի պետական սահման ասվածը, հետևության ենք գալիս, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո նրանք նույնիսկ պատրաստ են Ադրբեջանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին։ Ստացվում է՝ ուզում են բարիդրացիական, եղբայրական, հարևանության մթնոլորտ ձևավորել։

-Բայց այսօր ստացվում է՝ Հայաստանի շահերի և Հայաստանի տարածքների հաշվի՞ն են դրան գնում։

-Փաստացի՝ այո։

-Երևանում է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Նա թեև տնտեսական հարցի կոնտեքստում, բայց այսպիսի միտք արտահայտեց, որ հուսով է՝ առաջիկայում կկարողանան ակտիվ ներկայություն ապահովել Սյունիքի մարզում: Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարարը մինչ այդ հայտարարել էր, որ Իրանը և Հայաստանը ուղիղ բանակցություններ կանցկացնեն «Հյուսիս-հարավ» միջանցքի մի մասում հայկական երթուղու օգտագործման վերաբերյալ: Ադրբեջանի և նրա դաշնակիցների՝ Հայաստանից «միջանցք» կորզելու քաղաքականությունը նպատակ ունի փակել իրանական «Հյուսիս-հարավ» միջանցքի ճանապարհը կամ այն խոչընդոտելը և վերահսկողության տակ պահելը։

–Իրավիճակը հետևյալն է՝ իրենց կոկորդին կանգնած հատվածը Մեղրին է, որը ոչ միայն առհասարակ Ադրբեջանի կոկորդին է կանգնած, այլ նաև՝ թյուրքալեզու պետությունների։ Գեոպոլիտիկ տեսանկյունից կա թյուրքալեզու ցեղերի և պետությունների միավորման միակ խոչընդոտը Մեղրու հատվածն է։ Պարսկական տրանզիտը՝ Սև ծովից Պարսից ծով տրանզիտը հակադարձում է այս մեծ պլանին։ Հետևաբար այստեղ գերտերությունների Թուրքիայի, Իրանի շահերի բախում է տեղի ունենում, որը պայմանավորված է մեր Մեղրիով։ Այ մեր դիվանագիտության գործիքակազմն ամբողջությամբ՝ բազմավեկտոր աշխատանքով, պետք է կարողանանք կյանքի կոչել Սև ծով-Պարսից ծոց տարանցիկ գոտի դառնալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան