ՌԴ-ին Ադրբեջանն այսօր ավելի պետք է, քան ՀՀ-ն․ Բաքվի սադրանքները ոչ միայն ներվում են, այլև ՌԴ-ն է դրանք նախաձեռնում․ Հայկ Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը ցույց տվեց՝ չի հասկանում ոնց են ցուցադրում ձեռագրեր՝ կրկնօրինակն էր․ հրճվողներն անգրագիտությունը ցուցադրեցին․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:22
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին փոխըմռնման հուշագիրը
14.09.2026 | 17:12
Եվրահանձնաժողովը կուսումնասիրի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրառումը Արցախի մշակութային ժառանգության մասին
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Հայկ Սահակյանի հետ

-Պարո՛ն Սահակյան, արդեն երկու շաբաթ ադրբեջանցիները հատել են ՀՀ-ի սահմանները, սակայն չեն գործել անվտանգային սիստեմները՝ ադրբեջանցիները անարգել խորացել են։ ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին աջակցության խնդրանքով, սակայն այնտեղից ոչ մի դատապարտող բառ չկա Ադրբեջանի հասցեին և ոչ մի իրական աջակցություն՝ ՀՀ-ին։ Մինչդեռ մեր անվտանգությունը կառուցվել է ՀԱՊԿ-ի, ՌԴ-ի, նաև՝ մեր բանակի վրա։ Ինչո՞ւ է այդ համակարգը խափանվել, Ձեր քաղաքական ուժն ինչպե՞ս կհաղթահարեր այս դրությունը, եթե կառավարող ուժ լինեիք։

-Նախ՝ պետք է հստակ իրավիճակը նկարագրել և դուրս հանել եղած խնդիրներն ու դրանք դնել, հանրության հետ անկեղծ խոսել։ Մեզ բոլորիս հետաքրքրում են մի շարք հարցեր, օրինակ՝ ՌԴ-ն, լինելով մեր դաշնակիցը, ինչո՞ւ գործեց այսպես և չգործեց՝ այնպես։ Դրանք հարցադրումներ են, որոնց պատասխանները մենք չունենք։ Նախ՝ դրանք պետք է հստակեցնել։ Ի վերջո՝ դաշնակցային հարաբերությունները լրիվ այլ բաներ են ենթադրում։ Մենք տեսանք Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ հետո, և դա վառ օրինակ է, թե ինչպես է դաշնակիցը կառուցում իր դաշնակցային հարաբերությունները կամ ինչպես է նեղ ժամանակ կանգնում իր դաշնակցի կողքին։ Մենք այդ նույն բանը չտեսանք։ Ո՞րն է խնդիրը․ ամենևին այն չէ, որ ՌԴ-ն մեր լավը կամ վատն է ցանկանում, պարզապես դա շահ է։ ՌԴ-ի շահերն այսօր այնպես են դասավորվել, որ իրեն Ադրբեջանն ավելի շատ է պետք, քան՝ Հայաստանը։

-Այսինքն, Ձեր մեկնաբանմամբ՝ ա՞յդ պատճառով է ՌԴ-ի կողմից ներվում Ադրբեջանի սանձարձակ պահվածքը ՀՀ-ի սահմանին, սեփական շահն ունենալո՞վ այս պրոցեսում։

-Ո՛չ միայն ներվում են, այլ նաև որոշ դեպքերում հենց նախաձեռնող կողմը ՌԴ-ն է լինում, որովհետև ՌԴ-ին ամենևին պետք չէ կորցնել Ադրբեջանին։ Հիմա Ադրբեջանը շատ ավելի թուրքական ազդեցության տակ է, քան թե ռուսական և հետևաբար՝ ՌԴ-ն «պետք է նրան հետ բերի»։ Իսկ ինչպե՞ս հետ բերել Ադրբեջանին՝ հայկական շահերի կամ հայկական պետականության հաշվին, որովհետև այդ է պահանջում Ադրբեջանը։ Այս իրավիճակում, որ մենք հայտնվել ենք, հայտնվել ենք մեր կողմից վարվող սխալ քաղաքականության հետևանքով, երբ մենք չենք ստեղծել մեզ համար այլընտրանքներ։ Պատերազմի ժամանակ մեզ Արևմուտքից առաջարկներ են եղել, մենք մերժել ենք, ասել՝ ոչ, մեզ ՌԴ-ն կփրկի։ Ինչո՞ւ։ Մենք տեսնում ենք, որ այդպես չեն վարվել նույն Ադրբեջանն ու Վրաստանը։ Բոլորը փորձում են իրենց պետության շահն սպասարկել՝ գտնելով այլընտրանքներ։

-Պետության շահերի պաշտպանության տեսակետից ճիշտ մարտավարությունը ո՞րն է՝ մեկ միության կամ դաշինքի կազմում չգտնվել՝ սահմանափակելով այլընտրանքները և նոր հնարավորություններն այլ կենտրոնների՞ց։

-Իհարկե, եթե մեր շահերից այսօր բխում է անվտանգության այս համակարգը, խնդրեմ՝ սպասարկում ես այդ շահը, եթե ոչ, ուրեմն անցնում ես հաջորդին։ Ինչո՞ւ դու պետք է քո քաղաքացիների կյանքի գնով փորձես ինչ-որ այլ պետությունների հետ հարաբերություններ պահել։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք պիտի գտնենք, քաղաքացիներին տանք դրանց պատասխանները և անցնենք առաջ։

-Կարելի՞ է ասել, որ իրավիճակը, որում Հայաստանն այսօր հայտնվել է, բավականին բարդ է։

-Իրավիճակը բարդ է, իրավիճակն ստանդարտների մեջ չի տեղավորվում՝ ոչ ստանդարտ է և պետք են ոչ ստանդարտ լուծումներ։ Ավանդական բոլոր այն մեխանիզմները, որ կային և գործել են վերջին 20-30 տարիներին, այլևս չեն գործում։ Աշխարհը փոխվում է, տարածաշրջանը եռում է, երբ նայում ենք՝ ինչ պրոցեսներ են տեղի ունենում, և նոր բալանս է փորձ արվում ձևավորել։ Եվ այստեղ եթե մենք նախաձեռնող չլինենք, պարզապես սպասենք-տեսնենք, թե ինչ է տեղի ունենալու, մեր հաշվին են լինելու շատ ձևավորումներ և նոր ձևավորվելիք բալանսը՝ ևս։ Մեզ համար կարող է լավ չդասավորվել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան