Ադրբեջանի սահմանը ճանաչելով՝ Ղարաբաղը կճանաչենք նրա անբաժանելի մաս․ մարդիկ վտանգ են տեսնում այդ հանձնաժողովում․ Արամ Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Factor.am–ի հարցազրույցը «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի հետ

-Երբ Հայաստանի սահման ադրբեջանցիներ են ներխուժում կամ համացանցը գրգռվում է լուրերից, որ Նիկոլ Փաշինյանը քիչ անց ոչ հայանպաստ փաստաթուղթ է հրապարակելու, քաղաքացիները սպասում են, որ պետական մարմինները կոնկրետ պատասխաններ կտան, թե ինչ է տեղի ունենում, արդյո՞ք կա այդպիսի բան։ Բայց կարծես թե արդեն սովորություն է դարձել, որ պետությունը վերջում է հայտնվում։ Ինչո՞ւ է այդպես ստացվում:

-Պատասխանն ակնհայտ է՝ պետական մարմինների վատ աշխատանքի պատճառով: ՊՆ-ն, տվյալ դեպքում՝ նաև Սյունիքի մարզպետարանը և այլ կառույցներ, որոնք այս գործի մեջ են, նրանք առաջինը պետք է հայտնեին տեղի ունեցող իրադարձությունների մասին: Բայց քանի որ իրականությունը ֆեյսբուքյան է, մասնավոր անձանց կամ ՏԻՄ ներկայացուցիչների տեղեկությունն է հայտնվում, որից հետո ընդդիմադիր տրամադրություններ ունեցող մարդիկ դա ճոխացնում են և մեկնաբանում, ի պատասխան՝ իշխանավորները և իշխանամետ տրամադրություններ ունեցողները սկսում են ասել, որ դա մեդիատեռոր է ժողովրդի դեմ, և երեկոյան կողմ էլ ՊՆ-ն ինչ-որ բան կցկտուր հայտնում է… Եթե ստույգ տեղեկություններ հայտնեն, շահարկումներ չեն լինի:

-Պարո՛ն Աբրահամյան, Ձեր մեկնաբանմամբ՝ ինչո՞ւ է փաստաթղթի ստորագրման պահն ի հայտ գալիս արտահերթ ընտրություններից գրեթե մեկ ամիս առաջ, երբ ամենևին էլ փաստ չէ, թե Նիկոլ Փաշինյանն է վարչապետ լինելու, հնարավոր է նրա դաշինքից կամ այլ ուժերից ընտրվի վարչապետը: Ի՞նչ կարող եք ասել:

-Ես կարծում եմ՝ Ադրբեջանը շտապեցնում է, որ Հայաստանի ղեկավարությունը և Փաշինյանը ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն, այսինքն՝ որքան հնարավոր է՝ շատ կորզեն Փաշինյանից՝ որպես պարտվող ղեկավարից: Ալիևը վստահ չէ, որ Փաշինյանը կվերընտրվի, դրա համար էլ շտապեցնում է, որ ինչ-որ մի թուղթ ստորագրվի: Իսկ Հայաստանի իշխանության նպատակը պետք է լինի հետաձգել որևէ փաստաթղթի ստորագրումը, մինչև որ ընտրությունների արդյունքները պարզ կլինեն: Եթե մեր ընտրողները նորից վստահության քվե կտան Փաշինյանին, դա նշանակում է, որ նրանք համաձայն են հետագա զիջումներին և համաձայն են, որ Արցախի խնդիրը լուծվի ոչ հօգուտ մեզ, այսինքն՝ եթե մենք ճանաչենք սահմանազատումը և սահմանագծումը, դա առաջին քայլը կլինի, որ մենք ճանաչում ենք սահմանները, այն սահմանները, որ ուներ Ադրբեջանի ԽՍՀ-ն, այսինքն՝ Արցախը ճանաչում ենք որպես Ադրբեջանի անբաժանելի մաս: Դրա համար է, որ մարդիկ վտանգ են տեսնում այդ հանձնաժողովում: Եթե մեր ժողովուրդն անտարբեր է այդ խնդիրների նկատմամբ, եթե նրանց հուզում է, որ նախկինները չվերադառնան և կարծում են, որ Փաշինյանը հրեշտակ է, որը կոռուպցիան հաղթահարեց, և եթե դա ժողովրդի համար ավելի կարևոր է, ապա թող ընտրեն Փաշինյանին, և Փաշինյանը կանի այն քայլերը, որոնց մասին քիչ առաջ ասացի:

-Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը, որպես վարչապետի պաշտոնակատար, ո՞ւնի լեգիտիմություն՝ ստորագրելու այդքան ճակատագրական փաստաթուղթ…

-Տարբեր բաներ են ասում։ Ասվում է, որ Փաշինյանը նույնիսկ վարչապետի պաշտոնակատար լինելու իրավունք չունի: Չգիտեմ՝ իրավաբանական տեսակետից իրավունք ունի, թե՝ ոչ: Եթե խոսքը հասարակական, քաղաքական լեգիտիմության մասին է, ապա կասկածում եմ, որ Փաշինյանն այդպիսի լեգիտիմություն ունի: Եվ եթե Փաշինյանն ընտրվի կամ, ասենք, Քոչարյանն ընտրվի, և ընտրվողն այդ թուղթը սկսի թափահարել և ասել՝ տեսե՛ք, ես ընտրվել եմ, ես լեգիտիմ եմ, այդ թուղթն առանձնապես նշանակություն չի ունենա, դա բյուրոկրատական ֆորմալ ձևական լեգիտիմություն է, իրական լեգիտիմություն, նա միևնույն է, չի ունենա, որովհետև կա ընտրազանգվածների մեծ բախում՝ կան փաշինյանական և քոչարյանական ընտրազանգվածներ, որոնք միմյանց հետ չեն «բարիշում», իրար չեն ընդունում՝ ի տարբերություն Բայդենի և Թրամփի ընտրազանգվածների, և լարվածությունը պահպանվելու է, և ցանկացած հաջորդ իշխանություն, որը ձևավորվելու է հունիսի 21-ից հետո, ֆորմալ առումով լինելու է լեգիտիմ, հասարակական առումով՝ ոչ լեգիտիմ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան