ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արձագանքը Սյունիքի իրավիճակին ու Բաքվի հիստերիան. բանակցությունները կշարունակվեն չորեքշաբթի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում հատեցին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացան մինչև 3,5 կիլոմետր։ Ադրբեջանական զորքը նաև Գեղարքունիքի մարզում սահմանն անցնելու փորձ արեց՝ դարձյալ մայիսի 12-ին, և մինչ օրս շարունակում են գտնվել այնտեղ։ Պաշտոնական Երևանի պահանջն է՝ ադրբեջանական ուժերը պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը։ Մայիսի 17-ի դրությամբ՝ ադրբեջանցիները դեռ չեն հեռացել։ Հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ արդեն 5 օր ձգվող բանակցություններն առայժմ արդյունք չեն տվել։

Հայաստանը մայիսի 13-ին որոշեց դիմել ՀԱՊԿ-ին, հաջորդ օրն արդեն Նիկոլ Փաշինյանը պաշտոնական նամակ ուղարկեց Կազմակերպությունում նախագահող Տաջիկստանի ղեկավարին։ Փաշինյանը նաև հայտարարեց՝ ՀԱՊԿ-ի և Հայաստանի քարտեզները համընկնում են, հետևաբար՝ մնում է, որ Տաջիկստանը, որպես Կազմակերպությունում նախագահող երկիր, դա հայտարարի որպես ընդհանրական դիրքորոշում։ ՀԱՊԿ դիրքորոշումն այս հարցում դեռևս հստակ չէ․ այն հայտնելու համար եռօրյա ժամկետ ունի։ Փոխարենը հստակ դիրքորոշում են արտահայտել արևմտյան երկրները։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն հայտնել են ադրբեջանական ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտության մասին։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նշում է՝ Արևմուտքի ակտիվացումը սպասելի էր։

Մայիսի 14-ին, հիշեցնենք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառմամբ վերահաստատեց՝ Հայաստանի կողքին է։

«Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»:

Ի դեպ՝ Ֆրանսիայի նախագահը ոչ միայն առաջարկել է վերջին սահմանային լարվածության հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, այլև պատրաստակամություն հայտնել, անհրաժեշտության դեպքում, ՄԱԿ-ի մանդատով ռազմական աջակցություն ցուցաբերել։

Դարձյալ մայիսի 14-ին Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինուժի ներխուժման փաստին անդրադարձավ ԱՄՆ-ն։ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջալինա Փորթերը կոչ արեց  Բաքվին՝ «անհապաղ դուրս բերել զորքերը և հրաժարվել սադրանքներից»։ Նա շեշտեց, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով տիրող իրավիճակին։ Փորթերն իր խոսքում, սակայն, կիրառել էր «վիճելի տարածքներ» ձևակերպումը, որը տարակարծությունների տեղիք տվեց։ Այդ արտահայտությունը մեկնաբանելու՝ Factor TV-ի գրավոր հարցմանը Պետքարտուղարությունից ստացվել է հետևյալ պատասխանը․ «Մենք լրացուցիչ պարզաբանումներ ենք փնտրում Ադրբեջանի զինված սահմանապահների տեղաշարժի վերաբերյալ այն տարածքում, որտեղ սահմանի միջազգային սահմանազատում չկա։ Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև շփումը շարունակվում է, և ողջունում ենք նրանց հանձնառությունը՝ այս խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: Մենք կողմերին հորդորում ենք պաշտոնական քննարկումներ սկսել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանը խաղաղ ճանապարհով սահմանազատելու համար»:

Պատասխանում նշված է նաև, որ Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կողմերին հորդորում է հնարավորինս շուտ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների գլխավորությամբ բանակցություններին։

Համանախագահող երկրների ղեկավարների հայտարարություններին Ադրբեջանի արձագանքը, ինչպես և սպասվում էր, կոշտ է։ Բաքվում «զայրացել ու զարմացել են ԵԱՀԿ Միսկի խմբի երկու համանախագահների նման հայտարարություններից», իսկ ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը անպատասխանատու և սադրիչ որակել։ Մեջլիսի պատգամավորներից Էլնուր Ալլահվերդիևն էլ ասել է, թե Էմանուել Մակրոնն անում է ամեն ինչ, որ Ֆրանսիան, որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, «վաստակի անլուրջ, անհետևողական դերակատարի համբավ»։ Բաքվում նաև մատնանշել են՝ «Ռուսաստանն ավելի հավասարակշռված դիրքորոշում է որդեգրել», քան Ֆրանսիան ու ԱՄՆ-ն։

Սարգսյանը կարծում է՝ Բաքվից նման արձագանքը որևէ կերպ չի կարող ազդել տվյալ երկրների վրա, քանի որ Ադրբեջանն է եղել համանախագահող երկրների առաջադրած պահանջները խախտողը։

Այս պայմաններում հնարավո՞ր է, արդյոք, վերադառնալ բանակցային սեղան, և ինչ կտա դա կողմերին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն ասում է՝ անպայման պետք է վերսկսել բանակցությունները։ Ինչ վերաբերում է Սյունիքում և Գեղարքունիքում Բաքվի սադրանքին, Կազիմիրովի կարծիքով՝ այդ գործողությունները համարժեք են Ադրբեջանի ղեկավարի ոչ խելամիտ հայտարարություններին։

Իսկ ստեղծված իրավիճակի շուրջ մինչև ուշ գիշեր ադրբեջանցիների հետ ընթացած բանակցությունները շարունակվելու են չորեքշաբթի։ Այս մասին Անվտանգության խորհրդի նիստում նշել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև տեղեկացրել է՝ նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվել է լարվածության և ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում: Ներքին անվտանգային միջոցառումներին զուգահեռ՝ Հայաստանն է՛լ ավելի է ակտիվացնում Հավաքական անվտանգության պայմանագրով և հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան