Միջազգային հանրությունը պետք է ծայրահեղ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի իշխանությունների պահվածքի դեմ․ Վլադիմիր Կազիմիրով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հետ

-Պարո՛ն Կազիմիրով, տեղյակ եք Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում տիրող իրավիճակի, ադրբեջանական սադրանքի մասին՝ ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք։ Նախ՝ այդ մասին Ձեր կարծիքը կխնդրեի, ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը, Բաքվի գործողությունները։

-Ես վճռականորեն դատապարտում եմ նման միակողմանի գործողությունները։ Ես կհասկանայի, եթե դա համաձայնեցված լիներ Հայաստանի ղեկավարության հետ, բայց նման միակողմանի գործողությունները․․․ դրանք, ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անամոթ հայտարարությունների ոգով են։ Դուք հիշում եք՝ նա խոսում էր «Զանգեզուրի միջանցքի» մասին, որ եթե ոչ խաղաղ ճանապարհով, ապա ուժով կապահովեն իրենց շահերը։ Բայց դա մարտահրավեր է ամբողջ միջազգային հանրությանը։ Ես զարմանում եմ, որ միջազգային հանրությունը դեռ շրջանցում է ծայրահեղ միջոցները,  վաղուց ժամանակն է ինչ-որ ծայրահեղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների՝ այդչափ անխոհեմ պահվածքի դեմ։

-Ասացիք՝ հարկավոր է դատապարտել Ադրբեջանի գործողությունները։ Իսկ ի՞նչ կարող է անել Մոսկվան այս ամենի հետ կապված։

-Այդ հարցը կրկնակի է առնչվում Ռուսաստանին, քանի որ ՌԴ-ն է եղել անցյալ տարվա նոյեմբերի 9-ի հրադադարի նախաձեռնողը, բացի այդ՝ ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ է։ Բայց դա չպետք է չհետաքրքրի ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամներին։ Մնում է միայն զարմանալ, որ Մինսկի խմբի կազմում դեռ շարունակում է մնալ Թուրքիան, որի պահվածքն անցյալ տարվա հակամարտությունում ամենևին Մինսկի խմբի անդամի նման չէր։ Մինսկի խմբի խնդիրը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն է, բայց մի՞թե կարելի է ասել, որ Թուրքիան այդ ժամանակ զբաղված էր խաղաղ կարգավորմանը նպաստելով։ Ամենևի՛ն։ Նա քաջալերում էր, դրդում էր Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների։

-Բավականին ակտիվացել են, գոնե՝ հայտարարությունների մակարդակով, ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահները՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ն։ Ձեր կարծիքով՝ ՄԽ համանախագահության ձևաչափը կվերագործարկվի։ Մասնավորապես, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափով բանակցությունների վերադառնալու կոչ է անում նաև ԱՄՆ-ն։ Կարծում եք՝ հնարավո՞ր է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

-Բանակցությունների սեղանի շուրջ պետք է անպայման վերադառնալ։ Չպետք է այնպես լինի՝ ուզում եմ՝ մասնակցում եմ բանակցություններին, չեմ ուզում՝ չեմ մասնակցում։ Դա նման է Բաքվի այժմյան պահվածքին, բայց իրեն հարգող յուրաքանչյուր երկիր հասկանում է, որ Անդրկովկասի տարածաշրջանում առկա բոլոր դժվարությունները պետք է լուծվեն միայն բանակցային, խաղաղ միջոցներով։ Իլհամ Ալիևը պարծենում է, որ ինքն ապացուցեց՝ խնդիրը, իբր, կարող է լուծել նաև ռազմական ճանապարհով։ Բայց արդյո՞ք նման ինքնագովեստն արժանի է անկախ պետության ղեկավարի մակարդակին։ Փաստորեն, նա մարտահրավեր է նետում առնվազն ՄԱԿ-ի բոլոր անդամներին, բացի այդ՝ Հելսինկիի Եզրափակիչ ակտին, որը կտրականապես մերժում է ուժի կիրառումը։

-ՌԴ-ն ասում է՝ Արցախի հարցով հիմա բոլոր քայլերը պետք է արվեն եռակողմ հայտարարություններին համապատասխան, իսկ կարգավիճակի հարցը պետք է քննարկվի հետո։ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներն են ասել՝ հիմա դրա ժամանակը չէ։ Փոխարենը Ֆրանսիան և ԱՄՆ-ն կարգավիճակի հարցն են կարևորում։ Ձեր կարծիքով՝ ինչու են Արևմտյան համանախագահներն այս հարցը հիմա կարևորում։ Ինչո՞ւ է ՌԴ-ն նման դիրքորոշում որդեգրել։

-Բանն այն է, որ նոյեմբերին ձեռք բերված ոչ բոլոր համաձայնություններն են համընդհանուր հասանելի։ Մենք չգիտենք բազմաթիվ դրույթների մասին, դրանք մնում են երեք պետությունների ղեկավարների միջև։ Այդ պատճառով դժվար է դատել, բայց այն, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն գործնականում զավթել է Լեռնային Ղարաբաղի հարավի կեսը, փաստ է, և հիմա քննարկել նրանց կողմից զավթված տարածքները ու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ այնքան էլ հասկանալի չէ։ Կարծում եմ՝ դա հարկավոր է ավելի ուշ քննարկել։ Մոսկվան, հավանաբար, իր սեփական քայլերն է կառուցում՝ հաշվի առնելով հետագա հաշտեցումը հայերի ու ադրբեջանցիների միջև։

Մանրամասները՝ հեռախոսազրույցում։

Թամարա Հակոբյան