Ինչու Փաշինյանը ՀԱՊԿ-ից ռազմական աջակցություն չի պահանջել. թշնամին 3-րդ օրն է՝ Սյունիքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 18:38
Մոսկվան հայտարարում է, թե ՆԱՏՕ-ն ձգտում է Հայաստանին «հեռացնել» ՀԱՊԿ-ից
31.07.2026 | 18:29
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք են անցկացրել և պատրաստվում են առաջիկա մրցաշարերին
31.07.2026 | 18:26
Արայիկ Հարությունյանն ազատվեց պաշտոնից
31.07.2026 | 18:20
Հայ-ադրբեջանական առևտուրը 2026-ին․ ներմուծումն աճում է, արտահանումը դեռևս բացակայում է 
31.07.2026 | 18:09
Չենք ուզում ԵՏՄ-ն փլուզվի, կառույցի մասին ենք մտածում, մեր կառույցն է. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 18:03
Ռուբինյանը ԱԺ պատվո մեդալով է պարգևատրել աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին
31.07.2026 | 17:59
Զելենսկին հայտնել է հրամանատարներից մեկի նկատմամբ մահափորձի մասին
31.07.2026 | 17:54
Հայաստանի Պրեմիեր լիգան մեկնարկեց առաջնության նորեկի վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 17:45
Ծառուկյանի «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի բաժնետոմսերի կառավարումն անցել է պետությանը
31.07.2026 | 17:38
Լեհաստանը պաշտոնապես հաստատել է, որ երկրի տարածքում ընկած հրթիռը ռուսական է
31.07.2026 | 17:28
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Բաքվում
31.07.2026 | 17:17
Թրամփը կհանդիպի կաբինետի անդամների հետ՝ քննարկելու Իրանի հետ պատերազմի հարցը
31.07.2026 | 17:08
ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկվել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բարեփոխումները
31.07.2026 | 16:56
Կառավարությունը վեց ամսով արգելել է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան
31.07.2026 | 16:45
Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian
Բոլորը

Սյունիքի մարզ 250 ադրբեջանցի զինծառայողների ներխուժման փաստով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին: Փաշինյանը երեկ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց՝ Երևանը դիմում է ՀԱՊԿ-ին՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար:

Հայաստանը ՀԱՊԿ-ին է դիմել Պայմանագրի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն, որը սահմանում է՝ «ՀԱՊԿ-ի մաս կազմող պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից մյուս պետություններն անմիջապես սկսելու են համատեղ խորհրդակցությունների մեխանիզմ՝ իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»:

ՀԱՊԿ-ին պայմանագրի 4-րդ հոդվածի փոխարեն 2-րդ հոդվածով դիմելու համար պաշտոնական Երևանի հասցեին քննադատություններ են հնչում: Նշենք, որ ըստ 4-րդ հոդվածի՝ «Եթե կազմակերպության անդամ պետություններից որևէ մեկի նկատմամբ ագրեսիա է իրականացվում, որը սպառնում է անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ապա մյուս բոլոր մասնակից պետությունները, այդ մասնակից պետության խնդրանքով, անհապաղ կտրամադրեն նրան անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ռազմական»:

Այս դեպքում ՀԱՊԿ անդամ պետությունները ոչ թե ռազմական օգնություն են ցուցաբերելու, այլ, ցանկության դեպքում, քաղաքական հայտարարություններով են հանդես գալու: Թե ինչո՞ւ Երևանը ՀԱՊԿ-ին չի դիմել 4-րդ հոդվածով՝ ռազմական աջակցություն ստանալու համար, քանի որ թշնամու գործողություններն ամբողջությամբ սպառնալիք են Հայաստանի սուվերեն տարածքի համար, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ «Լուրերի» հետ զրույցում նշել էր, որ անհրաժեշտություն չկա հոդվածների մեջ խորանալու:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ԱԽ քարտուղարի տեսակետը չի կիսում: Ըստ նրա՝ Երևանը ՀԱՊԿ-ի անդամ պետություններին պետք է դիմեր հենց չորրորդ հոդվածով, որը ենթադրում է ռազմական աջակցություն:

Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ունի ավելի շատ բարեկամներ, քան Հայաստանը, բացի այդ՝ այս կազմակերպության անդամ մյուս պետությունների և Հայաստանի շահերը չեն համընկնում: Քաղաքագետը նշում է՝ ՀԱՊԿ-ից պետք չի սպասել լուրջ արձագանքների, սակայն, ըստ նրա, Հայաստանի կառավարությունը ճիշտ է արել, որ դիմել է Կազմակերպությանը:

Թե ինչ հոդվածով է Հայաստանը դիմել ՀԱՊԿ-ին՝ քաղաքագետ Գագիկ Հարությունյանը երկրորդական է համարում: Ըստ նրա՝ կան վարկածներ, թե այն, ինչ տեղի է ունենում, Ալիև-Փաշինյան պայմանավորվածությունների արդյունքն է:

Ըստ Հարությունյանի՝ Հայաստանի իշխանություններն ադրբեջանցի 250 զինծառայողների ներխուժումը ՀՀ տարածք չեն որակում որպես ռազմական գործողություն, այդ իսկ պատճառով ՀԱՊԿ-ին դիմել է միայն խորհրդակցություններ սկսելու, այլ ոչ թե ռազմական աջակցություն ստանալու համար: Քաղաքագետից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ Հայաստանը վստահ էր, որ ՀԱՊԿ-ն ուժային աջակցություն չէր ցուցաբերելու, այդ պատճառով նման հոդվածով չեն դիմել կառույցին:

Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը, սակայն, նշում է՝ ՀԱՊԿ-ում երկրներ կան, որ չեն ցանկանա ակտիվ ռազմական միջամտություն ունենալ: Հարությունովն ասում է՝ ՀԱՊԿ-ին դիմելու հոդվածը հարցի էությունը չի փոխում, քանի որ սա քաղաքական որոշման խնդիր է:

Նշենք, որ Սյունիքում առկա լարվածության ֆոնին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հետ: Պուտինը, ըստ հայկական կողմի, «անթույլատրելի է համարել հետագա էսկալացիան» և համակարծիք եղել հայկական կողմի հետ, որ «այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով»: Հետաքրքիր է, որ նույն հեռախոսազրույցի վերաբերյալ Կրեմլի տարածած հաղորդագրությունում «ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր վերադարձի» մասին որևէ հիշատակում չկա։

Հավելենք, որ Ֆրանսիայի նախագահն էլ զորակցություն է հայտնել Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին՝ խնդիրը խաղաղ կարգավորելու գործում: Էմանուել Մակրոնը վերահաստատել է «Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան