Թշնամին պիտի չկասկածի՝ կոշտ ռազմական սցենարով կարող ենք խնդիրը լուծել․ եթե մարսեցին, էլի կփորձեն․ Հակոբ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ

-Ադրբեջանը դիվերսիոն անցմամբ հատել է պետական սահմանը, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մինչև 3․5 կմ։ Ադրբեջանի ինչի՞ն է պետք այս սադրանքը, նպատակը ռազմական բախում առաջացնե՞լն է, թե՞ զիջումներ կորզելը ինչ-ինչ հարցերում։

-Կոնկրետ նպատակը չենք կարող սահմանել, որովետև դա ադրբեջանցիները կիմանան և, գուցե, նրանց հնարավոր գործընկերները, որոնք այդ սադրանքի համահեղինակն էին։ Պետք է նաև դիտարկենք այդ տարբերակը, որովհետև մենք հետպատերազմյան ռեգիոնալ մի իրավիճակում ենք, երբ Հայաստանին և Արցախին պարտադրված պատերազմով ձևավորվել է նոր ստատուս քվո, և ընթանում է հիմա ստատուս քվոյի ամրագրման, դրա կառավարման շուրջ դիրքային պայքար, և այդ դիրքային պայքարում, բացի պատերազմում անմիջական ներգրավված կենտրոններից՝ Անկարա, Մոսկվա, մասնակի նաև՝ Իրանը, հիմա փորձում են նաև ավելի աշխույժ ներգրավվածություն ունենալ Մինսկի խմբի մյուս համանախագահները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Եվ այս պայքարի շրջանակում տեղի են ունենում նաև որոշակի զարգացումներ Սյունիքի շուրջ։ Հիմա այս դրվագը, որ տեղի ունեցավ, դա ներառվո՞ւմ է, արդյոք, այս պայքարի շրջանակում և ի՞նչ հարաբերակցությամբ, այստեղ կարող ենք քննարկել ամենատարբեր վարկածներ և սցենարներ։ Առանցքային ուշադրության է արժանի այն, որ տեղի ունեցավ այս միջադեպը, որը որոշակիորեն աննախադեպ է իր բնույթով։ Դա տեղի ունեցավ ՌԴ արտգործնախարարի ռեգիոնալ՝ Երևան և Բաքու այցից հետո և հատկապես՝ Բաքվի այցից հետո․ մայիսի 11-ին Լավրովը Բաքվում էր և 12-ի առավոտյան, և գուցե՝ 11-ի գիշերը տեղի է ունեցել այս «երթը» դեպի ՀՀ-ի տարածք։

-Հիշեցնեմ՝ Լավրովը Բաքվում խոսել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա անցկացնելու մասին, և հաջորդել է այս քայլը։

-Բացի Լավրովից՝ Ալիևն էլ խոսել էր այն մասին, որ ռուս խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում, և որոշակի պատասխան է ստացվում Լավրովի խոսքը, որ ղարաբաղյան գոտում պետք է հստակեցվեն սահմանները, ճշգրտվեն, դա ցավոտ գործընթաց է։ Սա բավականին հակասական և հարաբերական պատկեր է։ Այսինքն՝ այս երկխոսությունը փոխլրացնող տրամաբանության մե՞ջ դիտարկենք, թե՞ հակառակը՝ որոշակի հակադիր, այսինքն՝ Ալիևն իր տարածքների սահմանների մասին է ակնարկում, և Լավրովը, հակառակը՝ նշում է, որ դա այդքան էլ Ադրբեջանի սահման չէ, իրենք չեն դիտարկում Ադրբեջանինը, և ցավոտ է այս իրավիճակին համակերպվելը։ Հատկանշական է, որ այդ ցավոտ գործընթացի մասին նա խոսում է Բաքվում, և ո՛չ Երևանում։ Ահա այս ֆոնին մենք տեսնում ենք, որ տեղի է ունենում սադրանքը, և այստեղ նվազագույն հարց է առաջանում՝ Ռուսաստանն այս սադրանքի կամ սահմանի ո՞ր կողմում է։ Սա նաև Ռուսաստանի դե՞մ սադրանք է և ճնշում որոշակիորեն, թե՞ նաև Ռուսաստանն է մասնակցում Հայաստանի դեմ այս ճնշող, սադրիչ քայլին։

-Փաստերը Ձեր բերած երկու տարբերակից դեպի ո՞րն են տանում։

-Առայժմ մենք ունենք սահմանախախտման փաստը, և այստեղ գալիս ենք առանցքային հարցին՝ ինչպե՞ս է դա տեղի ունեցել, հատկապես, երբ տեղի է ունեցել առանց որևէ մարտական գործողության, ինչպե՞ս են ադրբեջանցիներն այդ ճանապարհն անցել՝ Հայաստանի սահմանապահ ուժերից աննկատ, ինչո՞ւ ավելի վաղ չի կանգնեցվել ադրբեջանցիների այս «երթը», ո՞վ և ո՞ր գերատեսչությունն է պատասխանատու դրա համար, ո՞ր ուժը պետք է լիներ զգոն, կանգնեցներ, կանխարգելիչ գործողություն կատարեր և չի կատարել։ Այս հարցերի պատասխանը պետք է ստանալ և սրանից շատ ավելի շատ հարցեր, գուցե, ավելի պարզ լինեն, պարզ լինի նաև որոշակի քաղաքական համատեքստ։

-Այս պահին կա դե ֆակտո իրադրություն, երբ դեմ-դիմաց կանգնած են հայ և ադրբեջանցի զինվորականներ և ի՞նչ սցենարներ կարող են լինել։ Ադրբեջանի նախագահի կերպարին լավ ծանոթ լինելով՝ հավանաբար պատասխան է եղել, որ չեն հեռանում ՀՀ-ի խորացած տարածքից։

-Եթե դիտարկում ենք այն տեսանկյունից, որ մենք ինքնիշխան պետություն ենք կամ առնվազն պետք է դիրքավորվենք որպես ինքիշխան պետություն, հետևաբար՝ համարժեք արձագանքենք այսպիսի խնդիրներին, ապա մենք՝ որպես պետություն, պետք է դիտարկենք ընդհուպ ռազմական սցենարով խնդիր լուծելու տարբերակը, եթե խոսքը վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը՝ անկախ նրանից, թե ինչ չափի տարածքի մասին է խոսքը։ Միևնույն ժամանակ, մենք շատ լավ հասկանում ենք հետպատերազմյան ծանրությունը Հայաստանի համար, մենք շատ լավ հասկանում ենք նրբությունները թե՛ ստատուս-քվոյի հետ կապված, թե՛ Հայաստանում՝ ոչ միայն ներքաղաքական իրավիճակի, այլ նաև հենց պետության ռեսուրսային իրավիճակի հետ կապված։

Այս պայմաններում շատ կարևոր է ՀՀ-ի համար հնարավորինս երկար ապահովել կայուն իրավիճակ և խնդիրների լուծումները փորձել գտնել այս կայունության ռեժիմը կասկածի տակ չդնելու տրամաբանությամբ։ Մենք պետք է արագ վերականգնվենք և այս խնդիրների լուծման ուղղությամբ ներգրավենք այլընտրանքային մեխանիզմներ՝ քաղաքական, միջազգային, իրավական այլ հարթակների, ուժային այլ կենտրոնների, մեր գործընկերային ներուժ պարունակող և բազմազանեցնելով իրավիճակ՝ փորձել այստեղ մեր քաղաքական էֆեկտիվությունը բարձրացնել։

Եթե մենք մնում ենք միայն մեկ լուծման բանալու հույսին, և եթե դիտարկում ենք, որ այդ բանալին ՌԴ-ն է, ապա ՌԴ-ն այդ բանալիով լուծելու է այն հարցերը, որոնք կբխեն միայն իր շահից, իսկ ՀՀ-ի և ՌԴ-ի շահերը զգալիորեն տարբերվում են, ինչը նորմալ է դաշնակիցների պարագայում անգամ։ Մենք չպետք է բացառենք, որ այս սադրանքները կարող են ունենալ նաև հենց այդ նպատակը՝ Հայաստանին մղել քայլերի, որոնք կարող են բերել ապակայունացման և այդ ապակայունացումն օգտագործել հենց ՀՀ-ի դեմ։ Այստեղ բարդ է, նուրբ շերտեր կան, և պետք է զերծ մնալ զգայական որոշումներից։ Թշնամու կամ հակառակորդի համար չպետք է կասկածի տակ լինի, որ մենք՝ որպես պետություն, կարող ենք և պատրաստ ենք դիտարկել ընդհուպ մինչև ամենակոշտ մեթոդները՝ հարց լուծելու։ Եթե մի անգամ թույլ տվեցինք, որ մարսվի այս իրավիճակը, կասկած չկա՝ անընդհատ նորից են փորձելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան