ՀՀ-ում 2․000 ընտրատեղամասից 70%-ը մատչելի չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար․ Արուսյակ Տերչանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Factor TV–ն զրուցել է Ընտրական համակարգերի միջազգային հաստատության «Մատչելիություն և քաղաքական ներառում» ծրագրի պատասխանատու Արուսյակ Տերչանյան

-Հայաստանի բնակչության 6 տոկոսը հաշմանդամություն ունի։ Դուք իրականացրել եք տեղամասային կենտրոնների մատչելիության գնահատում՝ ամբողջ Հայաստանով, պարզելու, թե ինչքանով են մատչելի տեղամասերը հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ի՞նչ տվյալներ եք հավաքագրել և որո՞նք են հիմնական խնդիրները։

-Մեր հետազոտությունը թվային հետևյալ պատկերն ունի, որ մենք 2.000 տեղամասից մշտադիտարկել ենք 1.997 տեղամաս՝ դա 90 տոկոսից ավելին է։ Մշտադիտարկել է 92 անձ, որոնցից 65-ն ունեցել են տարբեր աստիճանի հաշմանդամություն։ Ի՞նչ արդյունք ունենք․ պետք է ցավալիորեն նշեմ, որ մշտադիտարկման արդյունքում մեզ համար հաստատվեց այն մտավախությունը, որ մեր տեղամասերի զգալի մասը մատչելի չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար։

-Երբ նշում եք՝ ընտրատեղամասերի զգալի մասը մատչելի չէ հաշմանդամություն ունեցող անձանց, ի՞նչ թվային հարաբերակցության մասին է խոսքը։

-Մենք հետևյալ ստանդարտներով կամ գործառնական մոտիվներով ենք իրականացրել հետազոտությունը՝ մուտք տանող ճանապարհից մինչև սանհանգույցներ։ Պիտի ասեմ, որ ընդամենը 524 տեղամասային կենտրոն ենք մենք հայտնաբերել, որոնք մասամբ մատչելի են։ Այսինքն՝ շատ քիչ փոփոխություններով՝ մենք կարող ենք դա համարել մասամբ մատչելի տեղամասեր, որտեղ կարող ենք կազմակերպչական և տեխնիկական փոփոխություններով համարել մատչելի։

-Եթե տոկոսային հարաբերակցության վերածենք Ձեր բերած թիվը, ընտրատեղամասերի 70 տոկոսից ավելին ոչ մատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց։

-Մենք ունենք շենք-շինություններ, որ ընդհանրապես պետք է բացառել որպես տեղամասային կենտրոն՝ ոչ միայն այն դիտարկումից, որ հաշմանդամություն ունեցող անձը չի կարող մուտք գործել տեղամասային կենտրոն։ Մենք ծերացող անձ ենք, ցավոք, և մեր տարեցները ևս չեն կարող մուտք գործել այդ շենք-շինություններ։ Այստեղ խնդիրը, ինչպես բացահայտվեց, ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց խնդրին է առնչվում, այլ նաև տարեցների, երեխաների և, բնականաբար, հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան