ՌԴ հատուկ ծառայություններն աբխազացնում են ՀՀ-ն․ իբրև Կրեմլի խամաճիկ-գործակալներ բացահայտվում են նախկին և ներկա իշխանությունները․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.02.2026 | 23:22
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Հռոմում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
17.02.2026 | 23:06
Իրանում ցուցարարների նկատմամբ առնվազն 23,000 քրեական գործ է հարուցվել
17.02.2026 | 22:53
Ժնևում բանակցությունների առաջին օրն ավարտվել է. Ումերով
17.02.2026 | 22:37
Իլհամ և Մեհրիբան Ալիևներին զայրացրել են հարսի մասին լուրերը. ինչպես են նրանք Մյունխենում արձագանքել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին
17.02.2026 | 22:25
Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների ու այցերի օրակարգերի շուրջ
17.02.2026 | 22:12
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.02.2026 | 21:56
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի
17.02.2026 | 21:53
Պատրուշևը ՆԱՏՕ-ին սպառնացել է Բալթիկ ծովում պատերազմով՝ ռուսական լցանավերի կալանման պատճառով
17.02.2026 | 21:42
Մասկի SpaceX-ը և xAI-ը մասնակցում են ԱԹՍ-ների ձայնային կառավարման տեխնոլոգիայի մշակման Պենտագոնի գաղտնի մրցույթին. Bloomberg
17.02.2026 | 21:28
Շաքարային դիաբետ ունեցող 29-40 տ. մեր շահառուներին անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ. Ավանեսյան
17.02.2026 | 21:13
Սիրիայից Իրաք տեղափոխված ԻԼԻՊ-ի դատապարտված զինյալների թվում Ադրբեջանի 55 քաղաքացի կա
17.02.2026 | 21:00
Խայտառակ պատկեր է, երկաթուղում չարաշահման քրգործեր են բացվել․ ՌԴ-ի կոնցեսիոն պայմանագրի խզման հիմքեր կան․ Նարեկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:53
Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից. պաշտպանները՝ Բաքվի դատարանի վճռի մասին
17.02.2026 | 20:45
Սկսում ենք զարգացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները․ Պիեռ Կազալե. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:38
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ

-Պարո՛ն Խզմալյան, «Կոլցո» օպերացիայի 30-րդ տարելիցի՝ Արցախի հյուսիսային շրջանների հայ բնակչության տեղահանության և ջարդերի վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով արյունալի դեպքերը, երբ դատարկվեցին հայաբնակ Գետաշեն և Մարտունաշեն բնակավայրերը։ Սակայն շրջանցվում է Խորհրդային միության կամ ռուսական բանակի մասնակցության փաստը, ինչպես դա արել էր Արցախի ԱԳՆ-ն՝ օրեր առաջ։ Ինչպե՞ս սա հասկանալ։

-Տարիներ առաջ ես օգտագործեցի «աբխազացում» տերմինը՝ փորձելով նկարագրել այն, ինչ արվելու է Ռուսաստանի հատուկ ծառայությունների և ՌԴ-ի իշխանությունների կողմից Արցախի նկատմամբ։ Ցավոք, ես չսխալվեցի։ Տարբերությունն այն է, որ հիմա այդ «աբխազացումը», որին ենթարկվեց Արցախը, տեղափոխվում է Հայաստան։ Հայաստանին նույնպես փորձում են զրկել միջազգային սուբյեկտ լինելու մեր սրբագույն իրավունքից և «աբխազացնում են» Հայաստանը։ Ուստի, դա միայն ապացուցում է, որ սկզբից Արցախի իշխանությունը, իսկ հիմա նաև՝ Հայաստանի ներկա և նախկին իշխանությունները պարզապես բացահայտվում են որպես ռուսական հատուկ ծառայությունների գործակալներ՝ Կրեմլի խամաճիկներ։ Մենք դա ասել էինք, և ահա ևս մեկ ապացույց։

-Իսկ չե՞ք կարծում՝ հետպատերազմյան դրությունն այնքան նուրբ է, որ իշխանությունները չեն ցանկանում գրգռել արտաքին «պարտնյորի» նյարդերը՝ ՌԴ-ին թե՛ ՀՀ-ի ներկա, թե՛ նախկին իշխանությունները, քաղաքական գործիչների մեծ մասը ռազմավարական դաշնակից են համարում։ Այսինքն՝ ինչո՞ւ ավելորդ խնդիրներ առաջացնել՝ «Իսկանդերի» պատմությունը դեռ չի ավարտվել։

-Բոլոր իշխանությունները և քաղաքական գործիչների մեծ մասը նույնպիսի ռուսական գործակալներ են, հաճախորդներ և խամաճիկներ։ Միակ ժողովրդավարական, ազգային ուժերը՝ այդ մի քանի կուսակցությունները և մի քանի գործիչները, որոնք ասում են հակառակը, այ՝ դա է ապագա Հայաստանը, դա է այն հենքը, որի հետ Արևմուտքն սկսեց խոսել։ Եվ ահա՝ ինչո՞ւ հենց այս հետպատերազմյան շրջանում Միացյալ Նահանգների նախագահը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, ինչո՞ւ Իրանը, հասկանալով՝ ինչ է կատարվում, շտապում է փոխել իր քաղաքական ուղղվածությունը, ահա ինչու ենք մենք կարևորում մեր երկխոսությունը Արևմուտքի հետ։ Որովհետև եթե չլիներ այդ երկխոսությունը, մենք դատապարտված ենք լինելու, հիմա ես վստահ եմ՝ մենք հաղթելու ենք։

-Օրերս Դուք և Արկադի Վարդանյանը դուրս եք եկել Ազգային-ժողովրդավարական բևեռի կազմից։ Նշում եք՝ կան մարտավարական տարաձայնություններ, որ հարցականի տակ է Ժիրայր Սեֆիլյանի, Արա Պապյանի, Վարուժան Ավետիսյանի մասնակցությունն ընտրություններին և, ընդհանրապես, Բևեռի մասնակցությունն ընտրություններին։ Բևեռից էլ պատասխանում են՝ ափսոսում են, որ «այս դժվարին պահին գործընկերները լքում են ԱԺԲ խորհուրդը», և կասկած են հայտնում, որ կան այլ դրդապատճառներ, որոնք հետո ի հայտ կգան։ Ինչի՞ մասին է խոսքը։

-Ես չգիտեմ՝ ինչ պատճառներ են փնտրում մարդիկ, որ պնդում են դա։ Ես և Արկադի Վարդանյանը շատ պարզ շարադրեցինք մեր մտահոգությունները։ Մենք մնում ենք գործընկերներ։ Բոլորը հարցնում են պատճառների մասին, ես կգերադասեի խոսել անելիքների մասին։ Մենք միավորվել ենք Ազգային-ժողովրդավարական բևեռի մեջ, ինչը միասնության միջոց է։ Մենք ունենք նպատակ, որն անփոփոխ է՝ Հայաստանի Հանրապետության ապագաղութացումն է դա և ինքնիշխանության, պետականության վերականգնումը։ ՀՀ-ն՝ որպես պետություն, ցավոք, մեր համոզմամբ՝ գոյություն չունի, դա ռուսական գաղութ է։ Հիմա ռուս-թուրքական դաշինքի փորձադաշտ է։

-Ազգային-ժողովրդավարական բևեռն այդ օրակարգը չունե՞ր, որ դուրս եկաք։

-Մարտավարական տարաձայնությունները, որ ես խոսում եմ, վերաբերվում են միջոցներին՝ որոնցով ենք մենք հասնելու նպատակին։ Մենք նախընտրական շրջանում ենք, և ինչպես է փոխվելու համակարգը, այդպիսին լինելու է նաև հաջորդը։ ՀՀ-ում գոյություն ունեցող օրենսդրությունը խոչընդոտներ է ստեղծել մեր գործընկերների առջև։

-Նախագահն ընտրությունների օր նշանակեց։ Եվ չի՞ ստացվում, որ մի քիչ շտապել եք՝ դուրս գալով Բևեռի խորհրդից, որովհետև Բևեռը, միգուցե, գտներ ձևաչափ՝ դրանց մասնակցելու։

-Ազգային-ժողովրդավարական բևեռը չի բացառում, որ մասնակցելու է ընտրություններին։ Խնդիրն այն է, որ մենք չենք կարող բացառել, որ Ազգային-ժողովրդավարական բևեռին թույլ չտան մասնակցել ընտրություններին։

-Կա՞ն այդպիսի լծակներ՝ թույլ չտալու ԱԺԲ-ին մասնակցել ընտրություններին։

Այո՛, կան այդպիսի լծակներ և մի քանիսը մենք արդեն շարադրել ենք։ Եթե Ազգային-ժողովրդավարական բևեռի առաջնորդները, փաստորեն, արդեն տեխնիկապես զրկված են ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, մի մասը զրկված են, մի մասը գտնվում է սպառնալիքի տակ, և մենք չենք կասկածում, որ ռուսական խամաճիկ հանդիսացող այս համակարգը չի վարանի օգտագործել Վարուժան Ավետիսյանի դեմ այն հնարավորությունները, որ կարող են խանգարել նրանց մասնակցելու, ուստի մենք օգտագործեցինք բավական խորիմաստ հասկացություն՝ «Մատյան գունդ», դա պահեստային հեծելազոր է, որը մարտի դաշտ է գալիս այն ժամանակ, երբ հերոսներին շարքից հանում են։ Մենք տեսնում ենք այդպիսի վտանգ։ Մեր գործընկերները, միգուցե, այդպիսի վտանգ չեն տեսնում, մենք տեսնում ենք, ուրախ կլինեմ՝ եթե սխալվեմ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան