Բուհերն ինքնակառավարումից զրկվելու մտավախություն ունեն. կառավարության նոր որոշման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Կառավարության կողմից հիմնադրամի կարգավիճակ ունեցող պետական բուհերի կանոնադրություններում կառավարման խորհուրդների փոփոխությունների վերաբերյալ որոշումը տարակարծությունների առիթ է տվել։ Երևանի պետական համալսարանը, Մանկավարժական համալսարանն ու Շիրակի պետական համալսարանն առաջիկայում նոր կազմով ձևավորված հոգաբարձուների խորհուրդ կունենան:

Կառավարությունը 3 բուհերի համար հապճեպ կերպով հաստատել է դեռևս հանրային քննարկման փուլում գտնվող որոշման նախագիծը: Դրանով փոխվում է հիմնադրամի կարգավիճակ ունեցող բուհերի հոգաբարձուների խորհրդի ձևավորման կարգը՝ 32-ից կամ 24-ից դառնալով 20: Ըստ նոր կարգի՝ բուհի հոգաբարձուների խորհրդի 20 հոգանոց կազմում Կառավարության կողմից կապահովվի 11 անդամ (55%), ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 2 անդամ (10%), հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից՝ 2 անդամ (10%), ուսանողական համակազմից՝ 5 անդամ (25%)։

Պետական բուհերի ռեկտորների խորհրդի նախագահ Ռուզաննա Հակոբյանի համոզմամբ՝ բուհական ժողովրդավարությունն ընդհանուր ժողովրդավարության կարևոր բաղադրիչն է։ Նա շեշտում է՝ պետք է հարգել Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետը, այնինչ այս որոշմամբ բուհերը զրկվում են ինքնակառավարման իրավունքից։

ԿԳՄՍ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը Ռեկտորների խորհրդի կարծիքին համամիտ չէ։

Ռեկտորների խորհուրդը Կառավարության որոշումը շտապողական, աննախադեպ  և ցայտնոտային է համարում։ Ռուզաննա Հակոբյանը նշում է՝ ի սկզբանե հայտնել են իրենց տեսակետը, որը փոփոխության չի ենթարկվել։ Նա առանձնակի անդրադառնում է հոգաբարձուների խորհրդի կազմում մեծ թվով պաշտոնյաների ներկայացվածությանը։

«Էրազմուս+» ծրագրի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Քրիստինե Ծատուրյանի կարծիքով՝ ոչ այնքան էական է պաշտոնյաների զբաղվածությունը, որքան այն, թե ինչ արժեքների կրողներ կլինեն նրանք։

Քննադատներից ոմանք պնդում են, որ Կառավարության որոշումը միտված է նախընտրական շրջանում բուհերին ինքնավարությունից զրկելուն։ ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը հիշեցնում է՝ դեռևս 2018-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բուհերը պետք է լինեն լիարժեք ինքնավար՝ կառավարվելով բացառապես ուսանողական և դասախոսական համայնքների կողմից։ Այնինչ, Սողոմոնյանի խոսքով, երեք տարի անց ականատես ենք լինում հակառակ պատկերին։

Քրիստինե Ծատուրյանն էլ թեպետ  բուհերում ազատականացման հաստատման կողմնակից է, համաձայն չէ այն տեսակետին, որ Կառավարության որոշումով բուհերը զրկվում են ինքնավարությունից։

ԿԳՄՍՆ ներկայացուցիչ Լուսինե Գրիգորյանը, մինչդեռ, ընդգծում է՝ նախագծով բուհերի իրավասությունները չեն սահմանափակվել։ Նախագիծը, ըստ նրա,  բխում է նախարարության որդեգրած քաղաքականությունից, որն էլ իր արտացոլումն է գտել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում։

Իսկ ահա Մենուա Սողոմոնյանը համոզված է՝ այս կերպ բուհերում ճգնաժամը  ոչ միայն չի լուծվի, այլ հակառակը՝ ավելի կխորանա։

Հավելենք, որ Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կապված Կառավարության որոշման հետ։ Խորհուրդն այն որակել է հակասահմանադրական և հակաօրինական՝ ինչպես բովանդակության, այնպես էլ ձևի տեսանկյունից։ Նշվում է, որ որոշումն ուղղված է բացառապես մեկ ոչ իրավաչափ նպատակի՝ իշխանությունների կողմից անսահմանափակ վերահսկողություն սահմանել բուհերի, մասնավորապես և առաջին հերթին՝ ԵՊՀ-ի նկատմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան