Ունենք 140-150 ենթադրյալ գերեվարման դեպքեր․ հայ գերիներից 19-ին Բաքուն խոշտանգել և սպանել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
Բոլորը

Երեկ Բաքվից Հայրենիք վերադարձավ ևս երեք հայ ռազմագերի։ Պետական գերատեսչություններից չեն շտապում նրանց առողջական և հոգեբանական վիճակի մասին տեղեկություն տրամադրել։

Փոխարենը Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ գերիների վերադարձը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում։ «Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»,- նշել են Ավինյանի գրասենյակից։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը Factor.am-ին փոխանցեց, որ հայրենադարձված երեք գերիներից մեկը Խծաբերդից գերեվարվածների կազմից է։ Ինչպես կարող է ՄԻԵԴ-ը նպաստել, որ բոլոր գերիներին հնարավոր լինի վերադարձնել հարցին ի պատասխան՝ Դրմեյանը նկատում է․ «Եվրոպական դատարանը որպես այդպիսին չի զբաղվում գերիների վերադարձման հարցով, այն բացառապես կիրառում է միջանկյալ միջոցներ, որոնք ուղված են գերեվարված անձանց իրավունքների պաշտպանությանը»։

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի պնդմամբ՝ Ադրբեջանը թաքցնում է իր մոտ պահվող հայ գերիների իրական թիվը․ Բաքուն պաշտոնապես հայտնում է 72 հայ ռազմագերու մասին, որից 3-ին արդեն վերադարձրել է, սակայն իրական թիվը մի քանի անգամ ավելին է։

«Մենք ունենք ապացույցներ, որ առնվազն 70 անձ հաստատապես հայտնվել է Ադրբեջանի հսկողության ներքո, և ունենք 140-150 ենթադրյալ գերեվարման դեպքեր, դրա համար կարող ենք հստակ նշել, որ գերիների թիվը թաքցնում է Ադրբեջանը և իրականությանը մոտ տեղեկություններ չի տալիս»,- ասաց նա։

Գերիների հայրենադարձման շուրջ որոշակի տեղաշարժ կարելի է սպասել, ասում է իրավապաշտպանը, քանի որ հարցն արդեն միջազգային որոշ կառույցների ուշադրության կենտրոնում է։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից Factor.am-ին փոխանցեցին, որ Ադրբեջանի կողմից պաշտոնապես հաստատված գերիներին այցելելու և նրանց ու հարազատների միջև կապ հաստատելու հնարավորություն են տվել կառույցին։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշեց, որ պատերազմից հետո էլ Ադրբեջանի վայրագությունները չեն ավարտվում։ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչները միջազգային ատյանին են ներկայացրել գերեվարված անձանցից 19-ի խոշտանգումների և սպանության դեպքերի մասին տվյալներ։ Խոշտանգված և սպանված անձանց մեջ նաև կանայք կային։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանն էլ նշեց՝ եթե ՄԻԵԴ-ն արձանագրի նշված 19 անձի կյանքի իրավունքի խախտումը, ապա կարող է Ադրբեջանին հստակ պահանջներ ներկայացնել․ «Համոզված եմ, որ Եվրոպական դատարանը կայացնելու է կյանքի իրավունքի խախտման ճանաչման վճիռ և դա ենթադրում է ոչ միայն փաստի ճանաչում, այլ վնասի հատուցում»։

Գերիների խոշտանգումների մասին միջազգային կառույցներին փաստեր է ուղարկել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ ՄԻՊ գրասենյակի տեղեկացմամբ՝ պատերազմի օրերին ադրբեջանական սոցիալական ցանցերում հրապարակված շուրջ 300 տեսանյութերից 98-ում առկա են ողջ վիճակում հայ գերիներին խոշտանգելու և արժանապատվությունը նվաստացնելու տեսարաններ։ Պաշտպանի գրասենյակի ուսումնասիրած շուրջ 300 տեսանյութերից 17-ում ադրբեջանցի զինծառայողների կողմից հայերի գլխատումների ու սպանությունների կադրեր են, 32-ում՝ զոհվածների մարմինների նկատմամբ անարգանքի և մարմնի մասերի անդամահատումների, 54 տեսանյութում՝ գերեվարվածների սոցիալական ցանցերի էջերի կառավարման վերաբերյալ փաստեր։ Այս հարցն Արման Թաթոյանը կբարձրացնի միջազգային հարթակներում։

Նշենք, որ հայկական կողմի տարբեր տվյալներով՝ այսօր Ադրբեջանում շուրջ 200 հայ գերի կա։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 72-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան