Կսահմանվի ազատազրկմանն այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակ՝ «տնային կալանք». ԱԺ-ն ընդունեց նոր քրեական օրենսգրքի նախագիծը

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:

Կառավարության ներկայացրած նախագծով սահմանվում են ազատազրկման այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակներ:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը:

«Նախագիծը սահմանում է ազատազրկման այլընտրանք հանիդսացող նոր պատժատեսակներ, որոնք հնարավորություն կտան անձին վերասոցիալականացնել՝ առանց հասարակությունից մեկուսացնելու: Նախագծով նախատեսված այդպիսի պատժատեսակ է «ազատության սահմանափակում» պատժատեսակը (տնային կալանք), որն իրականացվելու է էլեկտրոնային հսկողության միջոցների գործադրմամբ»,-նշեց Հովհաննիսյանը:

Նա նաև հավելեց, որ արդեն իսկ ձեռնարկվում են համապատասխան քայլեր՝ նախագիծն ընդունվելուց հետո այս պատժատեսակը գործնականում արդյունավետ կիրառելու համար: «Նախագծերի դրույթների լրամշակման առանցքը կազմել է այն, որ պատիժների համակարգում ազատազրկումը պետք է դիտվի որպես ծայրահեղ միջոց: Եվ ըստ այդմ՝ նախագծով պատժի համակարգը, ինչպես նաև հատուկ մասի հոդվածի սանկցիաները խմբագրվել են՝ ապահովելու նշված նպատակի իրականացումը»,- ասաց նա:

Նախատեսվել է, որ հանցանք չի համարվում այն արարքը, որը թեև ձևականորեն պարունակում է Քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված հատկանիշները, սակայն նվազ վտանգավորության աստիճան ունի, այսինքն՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել:

«Այս կարգավորումը հնարավորություն կտա քրեորեն չհետապնդել նվազ վտանգավորության դեպքերը, որոնք պրակտիկ աշխատողների վկայակոչմամբ, շատ են հանդիպում»,- ասաց Հովհաննիսյանը: Պատժի համակարգում նախատեսվել է կարգապահական գումարտակում պահելը՝ որպես առանձին պատժատեսակ: Այն կիրառվելու է զինծառայողների նկատմամբ՝ բացառությամբ ավագ ենթասպայական և սպայական կազմի զինծառայողների:

Նախագծով առաջարկվում է առանցքային փոփոխությունների ենթարկել նաև տուգանքի ինստիտուտը՝ տուգանքի չափը կապելով անձի եկամտի չափի հետ: