Ալիևի ռեժիմը սնվել է հայերի նկատմամբ ատելությունից․ սադրում են մեզ՝ գրգռելով ՀՀ-ում կյանքը․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ

-Տիկի՛ն Կարապետյան, Դուք, իբրև ՀՀ-ում կառավարող ուժի՝ «Իմ քայլի» ներկայացուցիչ, ինչպիսի՞ հարաբերություն եք պատկերացնում Ադրբեջանի հետ, որը սպանել է շուրջ երկու տասնյակ հայ գերիների՝ նրանց ցուցակն օրերս հրապարակվեց, Բաքվում բացեցին ռազմավարի ամոթալի պուրակը, ինչի մեջ մեզ վիրավորելու նպատակադրում կար, չեն վերադարձնում հայ գերիներին, ի վերջո՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու տեսքն են փոխում՝ վերացնելու հայկական հետքը։ Այսպիսի հարևանի հետ ինչպե՞ս հասնել խաղաղության՝ ի՞նչ եք կարծում։

-Շատ բարդ է, իհարկե, շատ դժվար է, և Ալիևի ռեժիմն այդ քայլերով փորձում է սադրել մեզ, սադրել՝ գրգռելով ներքաղաքական կյանքը, նաև որոշակի խնդիր ունի իր երկրում իշխանության պահպանման։ Մեզ, իհարկե, հաճելի չէ հարցերին նայել ադրբեջանական հանրության դիտանկյունից, բայց ես կարծում եմ՝ իր ներսում ինքը խնդիր ունի՝ բացատրելու պատերազմի երևույթը, զոհերի հանգամանքը, նաև՝ հակամարտության լուծված չլինելու հանգամանքը։ Եվ, ինչպես տարիներ շարունակ Ալիևի ռեժիմն Ադրբեջանում սնվել է ՀՀ-ի հայերի նկատմամբ ներշնչվող ատելությունից և այս հակամարտությունից, այդպես էլ շարունակում է։ Կարծում եմ՝ մեր ներքաղաքական վիճակը սրելու նպատակ է հետապնդում։ Բայց սրա այլընտրանքը․․․ հրաժարվել խնդիրը խաղաղ, բանակցային ճանապարհով լուծելուց, պատերազմը․․․ Ես չեմ կարծում, որ մեր ժողովուրդը ցանկանում է կրկին այդ ահռելի զոհաբերությունների գնով։ Եվ դա նորմալ էլ չէ, ոչ մի ժողովուրդ չի ցանկանում այդ զոհերի գնով խնդիրները լուծել, այնպես որ՝ խնդիրները պետք է լուծվեն դիվանագիտական ճանապարհով։

Բայց ես կուզենայի շեշտել, որ պատասխան հոխորտալը, որ մեզանից շատ հաճախ ակնկալվում է, ասում են՝ ինչ-որ դեպք տեղի ունեցավ զարհուրելի, սարսափելի կամ Ալիևը հայտարարություն արեց, ինչո՞ւ նույնությամբ չեք արձագանքում։ Ես կարծում եմ՝ հայտարարություններին որևէ արձագանք պետք է, բայց այդ հոխորտալը, մանավանդ՝ ներքաղաքական միջավայրում, ասենք՝ ԱԺ-ի ամբիոնից, կամ որ դա անում են իրար դեմ քաղաքական ուժերը, ոչ մի օգտակար գործողության գործակից չունի, մի՞թե դա մեր սրտերը հովացնելու համար է։ Ես չեմ կարծում՝ դա օգտակար գործողություն է։

-Իսկ ինչի՞ն է վնասում։ Երբ, օրինակ, Ալիևը վիրավորում է հայերին՝ համեմատելով շների հետ, ինչպե՞ս չպատասխանել նրան։

-Ես կարծում եմ՝ Ալիևի իշխանության և ժողովրդի վիճակն այնքան է դեգրադացվել, այսինքն՝ այդ բառապաշարին մի՞թե սիմետրիկ արձագանք է պետք տալ։ Այո՛, պետք է դատապարտել, այո՛, պետք է մատնանշել, որ այդ ռեժիմի հետ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը հնարավոր չէ իրացնել, նույնիսկ ապրել այդ ռեժիմի ներքո, դա պետք է մատնանշել, բայց դա պետք է անել նորմալ, հանգիստ, քաղաքակիրթ բառապաշարով, ոչ թե պատասխան հոխորտալով և նաև դա չանել ներքաղաքական կյանքում։

-Ալիևի իշխանության ֆաշիստական նկրտումները երևում են՝ հայատյացությունը դասավանդվում է դպրոցներում, երեխաներին սովորեցնում են ատել հայերին։ Կարո՞ղ է այդ հանգամանքը մեզ օգնել բանակցություններում Արցախն Ադրբեջանի կազմից դուրս դնելու գաղափարն առաջ տանելու գործում՝ ցույց տալու փաստերով, որ ֆաշիստական պետության հետ գործ ունենք։ Միայն ռեժիմը չէ այդպիսին, նրանից հետո եկողները ևս նույն բառապաշարով են հանդես գալիս։

-Դուք շատ ճիշտ մատնանշեցիք՝ բանակցային գործընթացում, բայց նաև՝ հարակից գործընթացներում, բոլոր հնարավոր միջազգային հարթակներում և գործիքներից օգտվելով՝ պետք է վերլուծել և փաստահեն ցույց տալ, թե այդ քաղաքականությունն ինչպես է անհնար դարձնում ԼՂ-ի ժողովրդի գոյությունն ադրբեջանական պետության կազմում։ «Անջատում հանուն փրկության» բանաձևի վրա է հիմնվում։ Բայց ես կարծում եմ՝ դրան զուգահեռ մենք պետք է մեր հանրության ներսում մեր հոգեկան առողջությունը, մեր արժեքները պաշտպանենք։ Մենք չենք կարող հայելանման պատկերը լինել Ալիևի ռեժիմի։ Պետք է արձագանքենք, մատնացույց անենք, դատապարտենք, բայց երբեք չպետք է հայելանման պատկերը ցույց տանք։

-Բայց դա թուլության նշան չէ՞։

-Խնդիրը, գուցե, հենց դրանում է, որ տարիներ ի վեր մեզ թվացել է՝ հռետորաբանությամբ են հարցերը լուծվում, այսինքն՝ հոխորտալով հնարավոր է հարց լուծել։ Իրականում այդպես չեն խնդիրները լուծում։

-«Չէի կարող չարձագանքել, որ իմ գործընկերները, ի վերջո, վերադարձան հայամետ քաղաքականության»,- ԼՀԿ-ից պատգամավոր Տարոն Սիմոնյանի այս հայտարարությունը վրդովվեցրեց «Իմ քայլի» պատգամավորներին։ Նկատի ուներ, հավանաբար, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու տեսքը փոխելու՝ Ադրբեջանի ձեռագրին ձեր պատգամավորների դատապարտումները։ Փաստորեն, ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ շեղվե՞լ էիք հայամետ քաղաքականությունից, ո՞ր ուղղությամբ։

-Բայց առաջին անգամը չէ, որ ԱԺ ընդդիմության ներկայացուցիչները փորձում են ներհայաստանյան խնդիր դարձնել Ալիևին և իր ռեժիմը, դա ողջունելի չէ։ Այո՛, այդ արտահայտությունը վիրավորական է, կարծես, հասցրած չլինեին օգտագործել այդ փաստը մեր նկատմամբ՝ նախահարձակ ասելով, որ այ՝ չե՛ք դատապարտում զարհուրելի դեպքը եկեղեցու հետ, և պոստֆակտում ոչ թե պարզապես միացան դատապարտմանը, ինչպես ճիշտ կլիներ անել, այլ եկան ասացին՝ «օ՜, դուք եք վերադարձել»։ Ես կարծում եմ՝ սա խնդիր է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան