Դա իրենց մահապատիժն է․ ՌԴ-ն ու Թուրքիան պատժվելու են Մեղրիի միջանցքի ճեղքման փորձի համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Տիգրան Խզմալյանի հետ

-Պարո՛ն Խզմալյան, Դուք ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերություն հաստատելու գաղափարն եք առաջ քաշում։ Ինչպե՞ս՝ եթե ՌԴ-ն Հայաստանում ունի և՛ քաղաքական, և՛ ռազմական հսկայական ներկայություն, ազդեցություն, արդյո՞ք ինքնիշխանություն և անվտանգություն գաղափարներն այսօր չեն հակադրվում։

-Չի կարող լինել ինքնիշխանություն՝ առանց անվտանգության, և հակառակը, իսկ ռուսները մեզ հարյուր տարի համոզում էին, որ չի կարող լինել ինքնիշխանություն, եթե դուք ուզում եք անվտանգություն։ Դա սուտ է, որն ապացուցվեց և՛ Սումգայիթում, և՛ Բաքվում, և՛ Արցախի տարածքում «Կոլցո» օպերացիայով, և՛ 44-օրյա պատերազմում։ 30 տարի առաջ Ռուսաստանի տարածքում կար մեկ այլ պետություն՝ շատ ավելի հզոր, եթե ՌԴ-ն հիմա 0․8 տոկոսն ունի համաշխարհային տնտեսության, ապա Սովետական Միությունն իր գագաթնակետին մոտ 12 տոկոս ուներ, լուրջ տնտեսության մաս էր կազմում, էլ չեմ ասում՝ ռազմական հզորությունը, և այդ ամբողջ ուժը հօդս ցնդեց՝ 69․000 տանկ ունեցող երկիրը քանդվեց առանց մի կրակոցի։

– Դուք համաձայն չե՞ք՝ քանի դեռ Արցախի հարցը չի լուծվել, Հայաստանն իրական ինքնիշխանության մասին մտածել չի կարող։

–Արցախյան հարցը լուծվելու է Մինսկի խմբում՝ մարդու իրավունքների, ինքնորոշման սկզբունքներով։

-Դուք իսկապե՞ս հավատում, որ Մինսկի խմբում լուծում է լինելու։

-Այո՛։

-Ինչպե՞ս, եթե Մինսկի խմբում գերտերությունների շահերի հակադրություն է։

-ՌԴ-ին պարզապես ստիպում են։ Մենք շատ շուտով կտեսնենք, որ ՌԴ-ն ո՛չ միայն այստեղից է հեռանալու, այլ հեռանալու է ամեն տեղից։ Ես նաև նկատի ունեմ «պուտինյան ռեժիմը», որը հեռանալու է Ռուսաստանից։ Նրան մնացել են շաբաթներ և ամիսներ։ Եթե չլիներ կորոնավիրուսը, որը սառեցրեց համաշխարհային քաղաքական գործընթացները․․․ դա աննախադեպ բան էր, չէ՞, երբ ամեն ինչ փակվեց, ո՛չ միայն տրանսպորտային համակարգը, այլև կանգնեցվեցին քաղաքական պրոցեսներ։ Դրանից հմտորեն և նենգորեն օգտվեցին Թուրքիան, Ռուսաստանը և Ադրբեջանը, սակայն այդ հաղթանակը «Պյուռհոսյան» էր։ Իրենք հիմա պատժվելու են դրա համար, և հատկապես՝ Արցախյան պատերազմի, և մասնավորապես՝ Մեղրիի միջանցքի ճեղքման փորձի համար, դա իրենց մահապատիժն է լինելու՝ «Պուտինյան Ռուսաստանի» և «Էրդողանյան Թուրքիայի»։

-«Ճեղքման փորձ» ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, առաջիկայում ինչ-որ վտա՞նգ եք կանխատեսում։

–Ես նկատի ունեմ, որ նրանց ծրագրերը՝ կապել Ադրբեջանը Թուրքիայի հետ ցամաքով՝ Հայաստանի տարածքով, թելադրել Հայաստանին տրանսպորտային, կործանարար միջանցքը, դա չի լինելու։

–Ինչո՞ւ եք նվաստացուցիչ համարում, եթե տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման պարագայում Հայաստանն Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի հետ կապ կունենա, եթե Թուրքիան բացի սահմանները, Հայաստանը նույն Եվրամիության երկրների հետ կարող է առևտուր անել՝ ծովային ճանապարհն օգտագործելով։ Սա չի՞ կարող փոխշահավետ գործարք լինել, ՀՀ-ին չե՞ն պատժել՝ փակելով սահմանները։

–Մեզ պատժել են, այո՛, և մենք չփորձեցինք գտնել այլ ճանապարհ, իսկ այլ ճանապարհ, այլընտրանք կա, և դա Իրանի, Վրաստանի, Ուկրաինայի միջանցքն է, դա հարավ-արևելյան Եվրոպայի բացումն է, որտեղ Հայաստանը խաղում է առանցքային դեր։ Մենք բացում ենք Իրանի հետ ճանապարհը Եվրոպայի համար, մենք կամուրջ ենք, մենք ֆորպոստ չենք, սա է մեր ճանապարհը։

– Տնտեսական զարգացումը չէ՞ նաև ինքնիշխանության հիմքերից մեկը։ Ինչքան պետությունը բաց լինի աշխարհի առաջ՝ ներդրումներ գան, փորձես առևտրային խաչմերուկ դառնալ, նաև քո կարևորությունը՝ որպես պետության, կմեծանա, այդպես չէ՞։

– Իշխանության գալուց հետո մենք հաշված շաբաթների ընթացքում կրկնապատկելու ենք Հայաստանի տնտեսական հնարավորությունները, գոնե շնորհիվ մեկ բանի՝ մենք հրաժարվելու ենք աշխարհի ամենաթանկ գազը գնելուց ՌԴ-ից և գնելու ենք երեք անգամ ավելի էժան գազ ՀՀ բնակչության համար Իրանից, ինչպես նաև՝ նավթամթերք։

-Դուք մոռացե՞լ եք, որ Իրան-Հայաստան գազատարի խողովակը բավականին նեղ է, շատ տարողունակ չէ։

-Ես չեմ մոռացել, բայց այդ խողովակը կառուցելու համար այսօրվա տեխնոլոգիաներով պետք են շաբաթներ և Իրանը, Չինաստանը, ԵՄ-ն ունեն այդ տեխնոլոգիաները, դա շատ արագ լուծվող հարց է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան