Հայագետ Յասմին Դում-Թրագուտը նախաձեռնել է հայկական մշակութային ժառանգությանն առնչվող երկու հետազոտական ​​նախագիծ

Լուրեր

16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2019 թվականից բյուջետային ֆինանսավորմամբ արտերկրում էականորեն ընդլայնել է հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման աջակցության ծրագրերը: 2020-2021 ուստարում, նախկին 4-ի փոխարեն, վերոնշյալ ծրագիրն իրագործվել է 6 պետության 8 հաստատությունների, այդ թվում՝ Զալցբուրգի համալսարանի հետ: Վերջինիս «Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրության կենտրոնի» («Center for the Study of the Christian East at the University of Salzburg») տնօրեն, ավստրիացի հայագետ, դոկտոր, դոցենտ Յասմին Դում-Թրագուտը նախաձեռնել է հայկական մշակութային ժառանգությանն առնչվող երկու կարևոր հետազոտական ​​նախագիծ. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Դրանցից համեմատաբար կարճաժամկետը (6 ամիս) «Ղարաբաղում հայերենի հանրալեզվաբանության» վերաբերյալ նախագիծն է, որի շրջանակում ուսումնասիրվելու են Արցախում հայոց լեզվի պատմությունը, բազմալեզու հասարակության մեջ դրա փոփոխվող գործառույթները` ընդհուպ մինչև Արցախի Հանրապետության պաշտոնական լեզուն դառնալը, դրա հեղինակությունը, լեզվի կենսունակությունը, արցախյան բարբառների և գրական հայերենի փոխհարաբերությունները: Այս նախագիծը ֆինանսավորվում է Զալցբուրգի համալսարանի հետազոտական ​​ֆոնդի (Research Fund of the University of Salzburg) կողմից:

Միջգիտակարգային մյուս նախագիծը՝ «Ձիու մարմինը՝ որպես հանդիպման վայր. մշակութային փոխանակումները և գիտելիքների փոխանցումը քրիստոնյա Արևմուտքի և մահմեդական Արևելքի միջև ուշ միջնադարյան հայկական ձիագրքերում», հաստատվել է միջազգային մակարդակով և տևելու է չորս տարի՝ սկսած 2022 թվականից՝ ավելի քան կես միլիոն եվրո բյուջեով: Նախագծի շրջանակում նախատեսվում է համագործակցություն Մատենադարանի, Երևանի պետական համալսարանի, Ֆրանկֆուրտի  համալսարանի (Գերմանիա), Վիեննայի Անասնաբուժական համալսարանի և Գրացի Վեստիգիա (Vestigia) ձեռագրերի հետազոտման կենտրոնի (Ավստրիա), ինչպես նաև Լոնդոնի, Փարիզի, Թբիլիսիի, Կահիրեի, Գերմանիայի և ԱՄՆ-ի մի շարք ձեռագրերի հավաքածուների հետ:

Այս ծրագրի հիմքում ընկած են ձիաբժշկության մասին մի կորսված միջնադարյան հայկական ձեռագիր, որի գոյությունը հայտնի է միայն մեկ այլ ձեռագրի հիշատակարանից, ինչպես նաև 6-րդ դարի հայկական բժշկական մի ձեռագիր, որը հայտնաբերվել է 2008 թ.-ին: Սկսելով այս բոլորովին չուսումնասիրված բժշկական ձեռագրով՝ նախագիծը ծավալվում է և ընդգրկում գիտելիքների փոխանցումը քրիստոնյա Արևմուտքի և մահմեդական Արևելքի միջև՝ միջնադարից վաղ արդիություն անցման փուլում: Հայերի կողմից ձիերի վերաբերյալ գիտելիքների ստացումը և հարակից մշակույթների, այդպիսով՝ համաշխարհային ձիաբժշկության մեջ ունեցած ներդրումը հնարավոր կլինի առաջին անգամ մանրակրկիտ վերլուծել՝ հիմնվելով հայերեն ձիագրքերի արաբերեն և վրացերեն չուսումնասիրված թարգմանությունների վրա:

Վերոնշյալ հայկական ձեռագիրը գրվել է Կիլիկիայում (1298 թ.), ապա տարվել է Սվաս/Սեբաստիա՝ Օսմանյան կայսրություն (1504), Թբիլիսի՝ Վրացական թագավորություն (1791), Սպահան՝ Իրանի Աֆշարինիների դինաստիա (19-րդ դար)՝ իր վերջնական հանգրվանը գտնելով Երևանում (2008 թ.). դրա անցած ճանապարհը եզակի հնարավորություն է՝ հետևելու շոշափելի մշակութային ժառանգության` ուշ միջնադարյան հայկական ձեռագրի անցած ճանապարհին, ինչպես նաև ընդգծելու դրա դերը որպես Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության, միջնադարյան ձիաբուժության մինչ այժմ անհայտ աղբյուր:

Այս նախագիծը միջնադարյան հայկական ձեռագիրն ուսումնասիրելու նպատակով միավորում է գիտակարգերի մի աննախադեպ խումբ, ինչը կարևոր նշանակություն ունի ինչպես հումանիտար, այնպես էլ բնական գիտությունների համար։ Յ. Դում-Թրագուտը ձևավորել է իր փորձագետների թիմը՝ կազմված հիմնականում Հայաստանից արաբերեն, վրացերեն և հայերեն ձեռագրագիտության հետազոտողներից, ինչպես նաև ավստրիացի և միջազգային համագործակցող խորհրդատուներից, որոնք ներկայացնում են ձեռագրագիտության և միջնադարագիտության, գիտության պատմության, կովկասագիտության ու իրանագիտության և անասնաբուժության ոլորտները։

Յ. Դում-Թրագուտն ընդգծել է, որ ոգևորված է այս նախագծով, քանի որ այն մեկ հետազոտական նախագծում ոչ միայն ներառում է իր երկու մասնագիտությունները՝  հայագետ-լեզվաբանի և ձիագետի, այլև իր երկու մեծ սերերը՝ Հայաստանը և ձիերը: Ավելին, Յ. Դում-Թրագուտի տեղեկացմամբ՝ ավստրիական մի էկումենիկ հիմնադրամի և Զալցբուրգի կաթոլիկ թեմի շնորհիվ հնարավոր է եղել ստեղծել Հայաստան ճամփորդելու հիմնադրամ՝ հայագիտություն մասնագիտացմամբ իր դոկտորանտ ուսանողների համար: Դա ուսանողներին հնարավորություն կտա Յ. Դում-Թրագուտի հետ այցելել Հայաստան, միասին աշխատել և իրականացնել դաշտային հետազոտություններ։