Հայաստանի ազգային պատկերասրահն ու Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Լուրեր

25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի միջև։ Նշվում է, որ կողմերը նախատեսում են կազմակերպել համատեղ ցուցահանդեսներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի նախագահ Լորան լը Բոնի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։

Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն առանձնահատուկ բնույթ ունեն, իսկ մշակույթը դրանց առանցքային բաղադրիչներից է։ Նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ և շարունակական համագործակցության համար՝ ընդգծելով, որ նոր հնարավորություններ են ստեղծվում Հայաստան-Ֆրանսիա մշակութային կապերի խորացման համար։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի միջև համագործակցության խորացումն ու համատեղ ցուցադրությունների կազմակերպումը:

Նախարարը շեշտել է նաև Փարիզի «Ժորժ Պոմպիդու» կենտրոնում կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ամբողջական հետահայաց ցուցադրության անցկացումը՝ այն գնահատելով որպես հայկական կինոյի միջազգային ճանաչման և մշակութային երկխոսության ամրապնդման կարևոր քայլ։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նախորդ տարվա սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության թանգարանում գործում է «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցահանդեսը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում: Կողմերը քննարկել են նաև թանգարանային ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները՝ մասնավորապես հավաքածուների պահպանության և վերականգնման ուղղությամբ։ Անդրադարձ է եղել պահոցային պայմանների բարելավմանը, վերականգնողական լաբորատորիաների միջև փորձի և մասնագիտական կարողությունների փոխանակմանը, վերապատրաստման ծրագրերի իրականացմանը և մասնագիտական կարողությունների զարգացմանը:

Լորան լը Բոնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բովանդակալից քննարկման համար։ Նա ներկայացրել է Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները՝ անդրադառնալով նաև կենտրոնում պահվող հայ անվանի նկարիչ և քանդակագործ Երվանդ Քոչարի արժեքավոր ժառանգությանը։ Լորան լը Բոնը պատրաստակամություն է հայտնել շարունակաբար հարստացնելու և զարգացնելու հայկական հավաքածուն՝ խորացնելով մասնագիտական համագործակցությունը։ Նա նաև նշել է՝ տպավորված է Հայաստանի մշակութային հաստատություններ և տեսարժան վայրեր կատարած այցելություններից և ոգևորված Հայաստանի, Ազգային պատկերասրահի հետ համագործակցության հեռանկարից։

Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի միջև ստորագրված համագործակցության հուշագրով կողմերը նախատեսում են կազմակերպել համատեղ ցուցահանդեսներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում, իրականացնել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մշակութային և կրթական ծրագրեր, այդ թվում՝ գիտաժողովներ, աշխատաժողովներ, կլոր սեղաններ և մասնագիտական քննարկումներ։

Նախատեսվում են նաև մասնագետների փոխանակման և վերապատրաստման ծրագրեր՝ խթանելով հետազոտողների, ցուցահանդեսների համակարգողների և այլ մասնագետների փոխադարձ այցելությունները և փորձի փոխանակումը։

Համագործակցության հուշագիրը ստորագրել են Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը և «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի նախագահ Լորան լը Բոնը»,- ասված է հաղորդագրությունում։