Ժողովրդական արվեստների թանգարանում կկայանա «Լաբիրինթ» ցուցահանդեսի բացումը

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 27-ին, ժամը 16:00-ին Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանում կկայանա «Լաբիրինթ» ցուցահանդեսի պաշտոնական բացումը․ հայտնում են Ժողովրդական արվեստների թանգարանից։

«Ցուցահանդեսի շրջանակում հանրությանը կներկայացվեն Տավուշի և Կոտայքի ստեղծագործ կանանց աշխատանքները, հավաքածուներն ու պատմությունները։ Ցուցահանդեսը բազմաշերտ մշակութային հարթակ է, որտեղ հանդիպում են ավանդույթն ու ժամանակակից մտածողությունը, անձնական պատմությունն ու հավաքական փորձը՝ ձևավորելով ստեղծարար երկխոսության յուրօրինակ տարածք։

Յուրաքանչյուր ներկայացված գործ ոչ միայն գեղարվեստական արտահայտություն է, այլև վկայություն՝ կանանց ինքնարտահայտման, ինքնության որոնման և ստեղծարար ճանապարհի մասին։ «Լաբիրինթ» անվանումը խորհրդանշում է այդ ճանապարհը՝ լի փորձություններով, բացահայտումներով և նոր հնարավորություններով։

Ցուցահանդեսը նախաձեռնել են ԿրեԼաբ Տավուշ և Կոտայք կենտրոնները՝ Ժողովրդական արվեստների թանգարանի հետ համատեղ՝ Մշակույթի զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

Ժողովրդական արվեստների թանգարանի հետ սերտ համագործակցության շնորհիվ հին հայկական արհեստագործությունը և ժամանակակից արվեստը կձուլվեն «Լաբիրինթ» ցուցահանդեսի ներքո՝ նպաստելով հետագա փորձի փոխանակմանը և ձեռագործ արվեստը նորովի ներկայացման գործին»,- ասված է հաղորդագրությունում։