11-ակի օլիմպիական չեմպիոն դարձած Յոհանես Կլեբոյի պատմական հաղթանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նորվեգացի դահուկավազորդ Յոհանես Կլեբոն դարձավ պատմության մեջ առաջին մարզիկը, որը 6 ոսկե մեդալ է նվաճում մեկ ձմեռային Օլիմպիական խաղերում։

Իտալական Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում ավարտին մոտեցող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի նախավերջին օրը 29-ամյա Կլեբոն նվաճեց նաև դասական ոճով մարաթոնի (50 կմ) չեմպիոնի կոչումը։ Երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին նրա հայրենակիցներ Մարտին Լյովստրյոմ Նյուենգետը և Էմիլ Իվերսենը։

Յոհանես Կլեբոն դարձավ 11-ակի օլիմպիական չեմպիոն՝ թարմացնելով սեփական ռեկորդը։ Ձմեռային Օլիմպիական խաղերում տիտղոսների քանակով նրան հաջորդում են նորվեգացի բիատլոնիստ Ուլե-Էյնար Բյորնդալենը, նորվեգացի դահուկավազորդներ Բյորն Դելին ու Մարիտ Բյորգենը, որոնք նվաճել են 8-ական ոսկե մեդալ։

Կլեբոն նաև երկրորդ ամենատիտղոսակիր օլիմպիականն է պատմության մեջ։ Օլիմպիական ոսկե մեդալների քանակով նորվեգացին զիջում է միայն ամերիկացի լեգենդար լողորդ Մայքլ Ֆելպսին, որը Օլիպիական խաղերի 23-ակի չեմպիոն է։