Մեր ջանքերը կարող են առաջիկա 3 շաբաթում բերել Պուտինի և Զելենսկու հանդիպմանը․ Ուիթկոֆ

Լուրեր

29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.10.2026 | 14:06
Ես տեսել եմ ոնց ա եղել. եթե մեկը մտածում է` կարող է պատգամավորին խփի, այդ ձեռքը կջարդենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:59
Թրամփն ու Էրդողանը տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներն են քննարկել
29.10.2026 | 13:48
Էպիլեպսիա ունեցող կինը հանկարծամահ է եղել ChatGPT-ի խորհրդով դեղաչափը նվազեցնելուց հետո
29.10.2026 | 13:46
Ամիսներով մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:39
Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի խափանումները
29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:28
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
Բոլորը

ԱՄՆ-ի միջնորդությունը Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցություններում առաջիկա երեք շաբաթում կարող է հանգեցնել Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու անձնական հանդիպմանը, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը Fox News-ին տված հարցազրույցում։

«Մենք Ջարեդի (Քուշների-խմբ․) հետ լավատես ենք և հույս ունենք, որ մեր առաջարկած նախաձեռնությունները առաջիկա երեք շաբաթվա ընթացքում կօգնեն մոտեցնել կողմերի դիրքորոշումները և, հնարավոր է, նույնիսկ հանգեցնեն Զելենսկու և նախագահ Պուտինի միջև գագաթնաժողովի»,-ասել է Ուիթկոֆը։

Նրա խոսքով՝ դա կարող է վերաճել նաև եռակողմ հանդիպման՝ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ․ որոշումը կլինի հենց նրանը։

«Կարծում եմ՝ նա չի ցանկանա մասնակցել հանդիպմանը, եթե վստահ չլինի, որ կարող է գործը հասցնել ավարտին և հասնել լավագույն արդյունքի։ Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին դուք լավ նորություններ կլսեք»,-հավելել է Ուիթկոֆը։

Հաղորդավարը նրան նաև հարց է ուղղել Պուտինի հետ հանդիպումների մասին, ինչին Ուիթկոֆը պատասխանել է, որ նա «միշտ առավելագույնս անկեղծ է եղել» իր հետ․ «Երբ ես դա ասում եմ, ինձ քննադատում են, բայց դա ճշգրիտ ձևակերպում է։ Նա հստակ նշել է իր «կարմիր գծերը»»։

Նա հավելել է, որ իրեն քննադատել են այն բանի համար, որ ութ անգամ հանդիպել է Պուտինի հետ, սակայն «հնարավոր չէ գործարք կնքել մյուս կողմի հետ, եթե չես հասկանում, թե որ դիրքից է նա հանդես գալիս»․ «Ինձ անհրաժեշտ էր հասկանալ նրա մոտիվացիան, նպատակները և այլն»։

Զելենսկին բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է անձնական հանդիպման Պուտինի հետ ցանկացած չեզոք վայրում։ Կրեմլում պնդել են, որ նման հանդիպումը կարող է կայանալ միայն Մոսկվայում և հայտարարել են, որ պատրաստ են ապահովել Զելենսկու անվտանգությունը։ Մոսկվա այցելելու առաջարկին Զելենսկին պատասխանել է մերժմամբ․ «Ես էլ կարող եմ նրան (Պուտինին-խմբ) հրավիրել Կիև, թող գա»։

Փետրվարի 17–18-ին Ժնևում անցկացված բանակցությունների հերթական փուլից հետո Զելենսկին հայտարարել է, որ հանձնարարել է իր թիմին «բարձրացնել» իր և Վլադիմիր Պուտինի հանդիպման հարցը։ Զելենսկու կարծիքով՝ անձնական հանդիպումը կլինի լավագույն միջոցը «տարածքների հարցում բեկում ապահովելու» համար։ Դոնբասի նկատմամբ վերահսկողությունը շարունակում է մնալ հիմնական վիճահարույց հարցերից մեկը։