Նոր սկանդա՞լ հայ-ռուսական հարաբերություններում. ինչու են ռուս պատգամավորները դեմ եղել հայ գերիների հարցի քննարկմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 15:55
31.10.2026 | 15:50
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

Հայ ռազմագերիների և տեղահանված անձանց հարցի քննարկումը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգ ընդգրկելուն Ռուսաստանի պատվիրակության դեմ քվեարկությունը սկանդալային քննարկումների առիթ է դարձել: Հարցն օրակարգում ներառվել է ձայների 93 «կողմ», 21 «դեմ» և 18 «ձեռնպահ» հարաբերակցությամբ։ Հատկանշական է, որ հարցին, ինչպես և սպասվում էր, դեմ են քվեարկել Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակները, սակայն Ռուսաստանի 5 պատգամավորների դեմ և 7 պատգամավորների ձեռնպահ քվերակությունն անակնկալ էր:

Երկվանից հարցեր են հնչում՝ ինչպե՞ս կարող էր Հայաստանի ռազմավարական թիվ մեկ դաշնակիցը համարվող Ռուսաստանը դեմ արտահայտվել Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցի՝ ԵԽԽՎ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելուն: Պաշտոնական Մոսկվան մինչ այս պահը որևէ հիմնավորում չի ներկայացրել, թե ինչու են նման դիրքորոշմամբ հանդես եկել:

ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության նման պահվածքը հատկապես տարակուսելի է այն համատեքստում, որ Մոսկվան պարբերաբար հայտարարում է, թե Պուտինն անձամբ է զբաղվել նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթղթի ստեղծմամբ, իսկ այդ հայտարարության 8-րդ կետով նախատեսվում է գերիների և այլ պահվող անձանց փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Ստացվում է, որ ռուս պատգամավորները Պուտինին հակասող դիրքորոշում են ցուցաբերել:

Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչները չեն շտապում գնահատական տալ ռուսաստանցի գործընկերների, մեղմ ասած, ոչ հայամետ դիրքորոշմանը: «Իմ քայլից» Արման Եղոյանն առաջարկում է խնդրահարույց հարցերն ուղղել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներին:

Հարցին՝ իրեն չի՞ անհանգստացնում, որ ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի ներկայացուցիչները նման պահվածք են դրսևորել, Եվրաինտեգրման հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահը պատասխանեց՝ խոսում է միայն այն թեմաների մասին, ինչը նպատակահարմար է համարում: Այնուամենայնիվ, Արման Եղոյանը Ռուսաստանի պատվիրակության դեմ քվեարկելու փաստը կասկածի տակ դրեց:

Հայ ռազմագերիների հարցով քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Հայաստանում որոշ շրջանակների կողմից շահարկվեց այն տարբերակը, թե քննարկվող հարցերի փաթեթում եղել է նաև «2021 թվականին Ալեքսեյ Նավալնու ձերբակալությունն ու կալանավորումը» հարցը, ինչի համար էլ ռուսական կողմը դեմ է քվեարկել: Սակայն ԵԽԽՎ պաշտոնական կայքից պարզ է դառնում, որ Նավալնու հետ կապված հարցն ընդգրկված է ԵԽԽՎ նիստի «Հրատապ», իսկ հայ գերիներին առնչվող նախագիծը՝ «Ընթացիկ» հարցերի ցանկում:

«Ընթացիկ» ցանկում եղել է չորս հարց: Քվեարկության է դրվել միայն հայ ռազմագերիների հարցը, քանի որ ադրբեջանական պատվիրակությունն առարկություններ է հայտնել, այդ պատճառով, Վեհաժողովի կանոնակարգի համաձայն, հարցը քվեարկման է դրվել առանձին։ Ստացվում է, որ ռուսական պատվիրակության անդամները դեմ են քվեարկել բացառապես հայ գերիներին վերաբերվող հարցի ընդգրկմանը: Էդմոն Մարուքյանը Factor TV-ի հետ զրույցում ևս շեշտեց՝ այդ հարցն առանձին է քվեարկվել:

Էդմոն Մարուքյանը դեռ գնահատական չի տալիս, թե ինչու են ռուս գործընկերները դեմ քվեարկել: Սակայն հույս է հայտնում, որ եթե ռուսաստանցի պատգամավորները սխալմամաբ են դեմ քվերակել, ապա իրեց ելույթներով հակառակը կապացուցեն: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մեկ այլ ներկայացուցիչ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը Factor TV-ի հետ ասաց, որ ռուս գործընկերներից մեկը իրեն վստահեցրել է, թե տեխնիկական սխալ է եղել: Մելքումյանը հրաժարվեց ասել՝ ռուս գործընկերների պարզաբանումն իրեն բավարարում են, թե՝ ոչ:

ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությունը դեռ պաշտոնական հայտարարություն չի տարածել, պատգամավորներից Սերգեյ Պախոմովը միայն պատասխանելով հայ գերիների հարցով քվեարկության մասին սոցցանցերից մեկի օգտատիրոջ հարցին՝ պնդել է, թե քվեարկության ընթացքում տեխնիկական խափանում է եղել ամբողջ պատվիրակության մոտ։ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ՌԴ պատվիրակության դեմ քվեարկությունը մեկնաբանելիս նշում է, որ յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է իր շահով:

Արդյո՞ք Ռուսաստանի պարզաբանումն ընդունելի է Հայաստանի իշխանությունների համար՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարից և պատվիրակության իշխանական պատգամավորներից ճշտել չհաջողվեց: Հիշեցնենք, սակայն, երբ 2019 թվականի հունիսին Ռուբեն Ռուբինյանը, իր ձևակերպմամբ, դեմ էր քվերակել ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ձայնի վերականգման իրավունքին, Մոսկվայում հիստերիա բարձրացավ, իսկ հայկական կողմի բացատրությունը միանշանակ չընդունվեց:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան